Երևան, 16.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկը լուրջ չէ․ Շոլց Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման Վարդանյան ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ՌԴ-ն ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում. Օվերչուկ 27 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկը


Խաշի իմաստի, օգտակարության և վնասների մասին․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաշը հայկական խոհանոցի հնագույն տաք ապուրներից է։ Ներկայում դժվար է ասել, թե որ դարաշրջանում է այն հայտնվել որպես ուտեստ, բայց միանշանակ կարելի է պնդել, որ ի սկզբանե այն եղել է աղքատների սնունդ. անասնապահությամբ զբաղվող աղքատ գյուղացին միսը վաճառել է հարուստներին, իսկ իր ընտանիքին մնացել են ոտքերը, գլուխն ու փորոտիքը, և այդպես էլ առաջացել է այս ուտեստը: Հետագայում խաշ ուտելը դարձել է «արարողություն», քանի որ հավաքվել են խաշ եփողի բարեկամները և հարևանները։ Խաշի պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքերը (կարելի է նաև խոզի, ոչխարի կամ նույնիսկ հավի) և փորոտիքը։

Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Խաշն ավանդաբար ուտում են տարվա ցուրտ եղանակին՝ ձմռանը, կամ, ինչպես տարածված է ժողովրդի մեջ, այն ամիսներին, որոնց անվան մեջ Ր տառ կա, վաղ առավոտյան մինչև նախաճաշը կամ, ավելի ստույգ, դրա փոխարեն։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրատած բողկ, հանքային ջուր, օղի։ Խաշն ուտում են լավաշով: Մեծամասնությունն այն ուտում է առանց գդալի, ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։ Պնակը ծածկում են լավաշով և ուտելու ընթացքում բացելով փոքրիկ անկյուն, լավաշի կտորով հանում են կերակուրը։

Մարդու ոսկորների համար խաշի օգտակարության համոզմունք ի հայտ է եկել հին ժամանակներում, երբ մարդիկ մտածում էին, որ, օրինակ՝ խոզի լ յարդն օգտակար է մարդու լ յարդի համար, ուղեղը` ուղեղի, և, հետևաբար, ոսկորից ապուրը ոսկորների համար է օգտակար: Թե որքանով է դա ճիշտ, բժշկությունը միանշանակ կարծիք չի հայտնում:

Բայց փոխարենը կարելի է նշել, որ խաշը շատ դժվար է մարսվում մարդու օրգանիզմի կողմից, որովհետև մարդու օրգանիզմում (ի տարբերություն կենդանիների, որոնք ոսկորներ են ուտում) ուղղակի չկան այնպիսի ֆերմենտներ, որոնք կարող են մարսել այն: Սրան գումարենք նաև սխտորը, որը ինչքան օգտակար է առողջության համար, այնքան էլ վտանգավոր է ստամոքսի խնդիր ունեցողների պարագայում: Մեր օրգանիզմը չի մարսում նաև մաշկը և ջլերը, որոնցից կազմված է լինում «խաշի միսը»: Ինքը՝ խաշը, եթե այն ուտեն առանց լավաշի և յուղի, կալորիականություն և սննդային արժեք չունի և արագ դուրս է բերվում օրգանիզմից, որովհետև աղիները չեն կարողանում այն մարսել կամ յուրացնել: Երևի զգացած կլինեք, թե շատ կուշտ խաշ ուտելուց կարճ ժամանակ անց ինչպես եք քաղց զգում:

Խաշն ինքնըստինքյան, որպես կերակուր, իրենից ոչ մի բան չի էլ ներկայացնում, բայց այստեղ ավելի կարևոր և հաճելի է խաշ ուտելու արարողությունը: Ընդ որում, այդ արարողությունը ունի օրենքներ, որոնք տարբեր տեղերում տարբեր են: Օրինակ՝ նախկինում ընդունված էր, որ սեղանի շուրջ նստած կին չպետք է լինի: Որքան էլ զարմանալի է, այդ «ավանդույթը» երբեմն այսօր էլ է պահպանվում: Մյուս «ավանդույթն» այն է, որ պետք է խմվի միայն օղի: Գդալ չօգտագործելու մասին ասացինք: Խաշասերներից շատերն այն կարծիքին են, որ խաշն այնպես պետք է բրդել, որ գդալը ցցված մնա: Նման սովորույթներ, «ավանդույթներ» ու «լեգենդներ» շատ կան խաշի հետ կապված: Իսկ իրականում խաշի արարողության ամբողջ իմաստը առավոտ վաղ ընկերների, բարեկամների, հարազատների հետ կենդանի շփումն է...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ ԿարապետյանըXiaomi նոր արտաքին տեսախցիկի արևային վահանակն ունի փոշա - ջրակայուն կառուցվածք Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան ԱվինյանԿոմիտասը հայկական ինքնության առանցքն է․ Ավինյան Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկը լուրջ չէ․ Շոլց Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման ՎարդանյանԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ՌԴ-ն ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում. Օվերչուկ 27 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկըԲացառիկ ընտանեկան բիզնես, որ դեռևս հաջողությամբ է դիմակայում խոշորացումների. «Փաստ»Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը․ կան տուժածներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԻՆԻՍԻ). Աշխարհում առաջին պաղպաղակի ֆաբրիկան, առաջին հաջողված արյան փոխներարկումը, ցելյուլոիդի արտոնագրումը. «Փաստ»Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը ԱՄՆ-ն ցանկանում է տարածաշրջանում ստեղծել պոտենցիալ աշխարհաքաղաքական պայքար արտաքին ուժային տարբեր կենտրոնների միջև. «Փաստ»Հպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են. ԶՊՄԿՎիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետ Խաղը շարունակվում է. ի՞նչ են նշանակում Փաշինյանի հայտարարությունները. «Փաստ»930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք լույս ենք կորցրել. մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար». ավագ սերժանտ Արամ Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում. «Փաստ»Հայ հանրությունը կարիք ունի մի կառույցի, որը դուրս կբերի Հայաստանն այդ վիճակից. Արշակ Կարապետյան Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղերը կարգելափակվեն. «Փաստ»Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ»Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ»Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»«Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը. Տիգրան ԱվինյանEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր էԲացահայտվել է հանցագործության 87 դեպք Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա Հունիսի 14-ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին Ուկրաինայի պատերազմում առնվազն 56,4 հազար ռուս զինվոր է զոհվել. BBC Մոսկվայի բնակելի թաղամասում հեղեղումից առաստաղներ են փլուզվել, մեքենաներ են վնասվել (տեսանյութ) «Հեզբոլլահ»-ի ջոկատները գնդակոծել են Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը. ԶԼՄ-ներ Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի Մեր ուզած Հայաստանի տեսիլն այսօր արտահայտում ենք «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» լոզունգով. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներով ԱՄՆ-ն 824 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինայի էներգահամակարգին