Պատմական նվաճում. ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան հավաքականը ԵԱ թիմային հաշվարկում առաջինն է
Սպորտ![Պատմական նվաճում. ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան հավաքականը ԵԱ թիմային հաշվարկում առաջինն է](/timthumb.php?src=disc/19-06-23/c39689ba2dfc0907012888407d5312f8.jpg&w=780)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը:
Այս մասին հայտնում են Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականից՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթում է թիմային պայքարում:
Այս հաջողությանը մեր ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ):
Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել 10 ըմբիշով: Նրանցից 9-ը պայքարել է մեդալի համար: Նվաճել են 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։