Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել


Գրականագետ Գրիգոր Վանցյանի գործերը կհրատարակվեն երկհատորյակով

Մշակույթ

Գրականագետ և մանկավարժ Գրիգոր Վանցյանի գործերը կհավաքվեն և կհրատարակվեն երկու հատորից բաղկացած գրքում:

Այս մասին հայտնեց  Գրիգոր Վանցյանի «Երկերի ժողովածու» երկհատորյակը կազմող և հրատարակման նախաձեռնող, պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը: 

«Մենք փորձել ենք ի մի բերել և հրատակարել հանիրավի մոռացված գրականագետ ու մանկավարժ Գրիգոր Վանցյանի գիտական, գրական, թարգմանական գործերը, նրա նամակներից մի քանիսը: Գրիգոր Վանցյանի «Երկերի ժողովածուն» բաղկացած է լինելու երկու հատորից: Արդեն հրատարակվել է  առաջին հատորը, որն, ի դեպ, տպագրության է երաշխավորել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության և ինստիտուտի գիտական խորհուրդը:  Հիրավի, ժամանակին ճանաչված մտավորականի ժառանգությունը մոռացությունից փրկելը մեր օրերում պարզապես հերոսություն է, հայրենանվեր գործ»,- ընդգծեց Սարգսյանը:

Հատորը բացվում է «Գրիգոր Վանցյան. Կյանքն ու ստեղծագործական ուղին» ծավալուն վերլուծականով: Գրքում տեղ են գտել Գրիգոր Վանցյանի հոդվածները, նրա նամակներից մի քանիսը, հատկապես Հովհաննես Թումանյանին գրած երեք նամակները՝  1890, 1892 և 1898 թվականներին:

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում Գրիգոր Վանցյանի հեղինակած «Հայ բոշաներ» ծավալուն հոդվածը: Դա, ըստ էության, հայ իրականության մեջ առաջին փորձն է բոշաներին հանրության ծանոթացնելու հարցում: Հեղինակը հանգամանալից խոսել է բոշաների ծագման, նրանց անունների, նրանց Հայաստան մտնելու, բնակության տեղերի ու թվի մասին: Հեղինակը հիշատակում է բոշաների կողմից քրիստոնեություն ընդունելու հանգամանքը և, վերջապես, բոշա հայերի մասին: «Մատենախոսություն» բաժնում տեղ են գտել նրա գրախոսությունները ժամանակին լույս ընծայված բազմաթիվ երկեր ի վերաբերյալ:

Ուշագրավ է նաև  1910թ. Թիֆլիսում լույս տեսած «Հայ հեղինակներ» գիրքը, որում առանձին հատվածներ են նվիրված Մեսրոպ Բաղիաթյանին, Խաչատուր Աբովյանին, Գամառ-Քաթիպային, Պերճ Պռոշյանին, Գաբրիել Սունդուկյանին, Սմբատ Շահազիզին, Րաֆֆուն, Ղազարոս Աղայանին, Ավետիք Իսահակյանին և այլոց:

Գրիգոր Վանցյանի հետաքրքրությունների ոլորտը բազմազան է, ինչի  մասին են վկայում վերոհիշյալ հատորում տեղ գտած պատմական, ճամփորդական, ազգագրական, ժողովրդական բանահյուսությանը վերաբերող նյութերը:

Գրիգոր Վանցյանը բավականին մտերմական կապի մեջ է եղել Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, որին ճանաչել է տակավին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներից:  Շատերը չգիտեն, որ Հովհաննես Թումանյանի առաջին գրքի հրատարակման գործում մեծ է ապագա բանաստեղծի 4 ընկերների՝ ներսիսյանականներ Դաթիկո Շահլամյանի, Արամ Առաքելյանի, Գրիգոր Վանցյանի և Սիմեոն (Արսեն) Ղլտճյանի ծառայությունը: Այդ նրանք էին, որ դարձել էին սկսնակ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անդրանիկ գրքի հրատարակման նախաձեռնողները: Երբ ծանոթացան վերջինիս «Շուն ն ու կատուն», «Արև ու լուսին», «Գութանի երգը», «Հին օրհնություն», «Սարոն» և այլ գործերի,  մեկնեցին յուրաքանչյուրն իր ծննդավայր՝ ապագա գրքի բաժանորդներ հավաքագրելու համար:

Գրիգոր Վանցյանը հետագայում ինքն էլ է դարձել բավականին բեղմնավոր գործիչ: Նա բազմաթիվ գիտական հոդվածների, բազմաբնույթ թղթակցությունների հեղինակ է, թղթակցել  է Թիֆլիսում լույս տեսնող «Մշակ» հանդեսին: Նա դա արել է անգամ բեռլինում սովորելու տարիներին:

Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան