Հարսանեկան զգեստ, որը կարելի է ուտել (ֆոտո)
LifestyleՄեծ Բրիտանիայում ստեղծել են աշխարհում առաջին ուտելի հարսանեկան զգեստը։ Դժվար աշխատանքի վրա ծախսվել է 300 ժամ։ Նշվում է, որ զգեստի բարձրությունը կազմում է 2 մետր, իսկ քաշը՝ 75 կիլոգրամ։
Նշվում է, որ եզակի զգեստի հեղինակները հայտնի քանդակագործ-հրուշակագործ Սիլվիա Էլբան է և նկարիչ Իլինկա Ռնիչը։
Հեղինակները նշել են, որ իրենց ստեղծագործության մեջ օգտագործել են վաֆլի, 3 կիլոգրամ տորթի ժանյակ և 35 կիլոգրամ կոնֆետ։
«Դուք չեք կարող այն ուտել, բայց դուք կարող եք ամուսնանալ դրանով», -նշել է Metro հրատարակչությունը։
Ուտելի զգեստը առաջին անգամ կներկայացվի հանրությանը Լոնդոնում՝ հրուշակեղենի ցուցադրության ժամանակ, ապրիլի 16-ից 17-ը։