Խնձորը «կփրկի» ճարպակալումից
LifestyleԲազմաթիվ հետազոտությունների արդյունքում ճապոնիայի գիտնականները ապացուցել են, որ խնձորի պարբերաբար օգտագործումը սննդակարգում կանխարգելում է ճարպակալումը:
Հրապարակված կլինիկական հետազոտությունները վկայում են այն մասին, որ հիմնական սնունդից առաջ 3 խնձոր ուտելը այրում է արյան մեջ պարունկավող ճարպերը 20 տոկոսով:
Հետազոտությունների ընթացքում մի խումբ մարդկանց տալիս էին 600 մգ խնձորի պոլիֆենոլ, դա այն նյութն է, որը պարունակվում է մրգում և որը նպաստում է քաշի նվազեցմանը:
Հենց այդքան պոլիֆենոլ պարունակվում է 3 խնձորի մեջ:
Սնվելուց հետո արած անալիզները ցույց են տվել, որ այդ մարդկանց մոտ արյան մեջ ճարպերի քանակը 20 տոկոսով ավելի ցածր է, քան նրանց մոտ, ով սնվելուց առաջ խնձոր չի կերել: