Պարզ միջոց նիհարելու ու լավ ինքնազգացողության համար
LifestyleՈրքան մարդիկ կկարողանային խուսափել ավելորդ քաշ հավաքելուց, եթե կարողանային հետևել մի պարզ խորհրդի ու արթնանալիս մեկ բաժակ տաք լիմոնաջուր խմեին: Չէ որ այն օգնում է գիշերվա ընթացքում օրգանիզմում կուտակված թանձր լեղին դուրս բերել լեղապարկից ու հաջողությամբ կազմակերպել սննդի մարսումը` մաքրելով մարմինը տոքսիններից, նիտրատներից կանցերոգեններից ալերգեններից ու վիրուսներից:
Ըստ մասնագետի, առաջին չափաբաժինը պետք է ընդունել առավոտյան: Իսկ պատրաստման եղանակը շատ պարզ է: Թեյի համար տաքացված ջրի մեջ գցել մեկ կտոր լիմոն, սպասել մինչև թրմվի ու խմել: Միաժամանակ նաև խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ուտել մի քանի կտոր լիմոն ևս, որը կնպաստի ախորժակի կարգավորմանը: