Նիդերլանդները առաջին ավիահարվածներն են հասցրել ԻՊ-ի դիրքերին
ՄիջազգայինՆիդերլանդների ռազմաօդային ուժերը առաջին ավիահարվածներն են հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիննների դիրքերին: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Նիդերլանդների պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 100 քուրդ ակտիվիստներ ներխուժեցին Հաագայի ազգային խորհրդարան` պահանջելով ակտիվացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:
Ցուցարարները ներխուժել են խորհրդարանի դահլիճ և ձեռքերում պահած պաստառներով նստել հատակին, որոնցից մեկի վրա գրված էր` Stop Kobane («Կանգնեցրեք Կոբանի գրավումը»):