Վրաստանի առաջին տիկինը հղի է. Մարգվելաշվիլին որդի կունենա
ՄիջազգայինՎրաստանի առաջին տիկինը՝ Մակա Չիչուան, հղի է,- այս մասին հայտնում է ORER.am-ը՝ տեղեկանալով Rustavi2-ից: «Ես որդի կունենամ։ Մենք արդեն երկու դուստր ունենեք, և հանկարծ պարզվեց, որ մեր երրորդ երեխան տղա է»,- հեռուստաընկերության եթերում պատմել է առաջին տիկինը: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահն իր հարաբերությունները նկարչուհի, վիզաժիստ և դերասանուհի Չիչուայի հետ օրինականացրել էր սեպտեմբերի 10-ին: Նախագահը մեկ չափահաս դուստր ունի, մեկ դուստր էլ ունի Չիչուան: