Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով


Կապոեյրա. պա՞ր, զվարճա՞նք, թե՞ մարտարվեստ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հավանաբար քչերը գիտեն, թե ինչ է կապոեյրան: Իհարկե, ֆիլմերում և գովազդներում այն ներկայում դարձել է բավականին տարածված ժամանցային հավելում, և որոշ ռեժիսորներ չեն անտեսում այն հնարքներն ու ակրոբատիկան, որոնցով հարուստ է կապոեյրա մարտարվեստը: Բայց գործնականում ոչ մի տեղ այդ մարտարվեստի փիլիսոփայությունը արտացոլված չէ: Իսկ սկզբունքորեն ինչո՞վ է այդ մարտարվեստը տարբերվում մարտարվեստների այլ շատ ուրիշ տեսակներից: Կապոեյրայի դասերի շնորհիվ մարդիկ կարող են ոչ միայն ձևավորել գեղեցիկ, ուժեղ մարմին, այլ նաև էներգիայով լիցքավորվել, ձեռք բերել կյանքի դժվարին իրավիճակներում արագ արձագանքելու ունակություն, և պարտադիր չէ, որ դա կապված լինի փողոցային կռիվների հետ: Կապոեյրան պարզապես ապրելակերպ է:

Կապոեյրայում հարձակվողներ կամ պաշտպանվողներ չկան, ցանկացած հարձակում կարելի է հետ մղել, իսկ պաշտպանությունը վերածել հարձակման: Իսկ ինչպե՞ս է սկսվել կապոեյրայի պատմությունը: Այդ մարտարվեստը գալիս է Բրազիլիայից՝ Կապոեյրայից, որտեղ շաքարեղեգի պլանտացիաներում աշխատում էին Գվինեայից, Անգոլայից, Մոզամբիկից և Կոնգոյից բերված սևամորթ ստրուկները: Շատերը չէին դիմանում ստրկությանը և փախչում էին անտառներ, որտեղ էլ կազմակերպում էին յուրատեսակ ենթամշակույթ՝ աֆրիկյան և հնդկական մշակույթների խառնուրդ։ Այսպես թե այնպես, կապոեյրան կրում է պարի նշաններ, սակայն վեճ կա այն մասին, թե ի՞նչն է հիմք հանդիսացել՝ երիտասարդ ռազմիկների պա՞րը, թե՞ պարզապես աֆրիկյան այն ազգային պարը, որը հետագայում մարտական երանգ է ստացել։

Կողքից նայելիս՝ ոչ մի կասկածելի բան չկար, նույնիսկ պլանտացիաներում. ստրուկները երեկոները հավաքվում էին զվարճանալու, բոլորովին անմեղ գործերով էին զբաղվում, երգում իրենց ժողովրդական երգերը, ծափ էին տալիս ու թմբուկ խփում, նաև պարում։ Եվ պարողների անհասկանալի գեղեցիկ շարժումները պար էին հիշեցնում, ոչ թե ձեռնամարտ։ Վերահսկիչները ոչինչ չէին կասկածում, իսկ ստրուկները ստեղծել էին պար, որը մահաբեր, ծիսական հմայություն էր, որում բառերի փոխարեն շարժումներ էին։ Ժամանակ անցավ, և 19-րդ դարի վերջում ստրկությունը վերացավ։ Այնուամենայնիվ, դա քիչ օգնեց մետիսներին, նեգրերին ու հնդկացիներին, նրանք գործնականում մնացին օրենքից դուրս:

Եվ կապոեյրան նույնպես, ինչպես նաև այն ամենը, ինչ պատկանում էր երկրի ոչ սպիտակամորթ բնակչությանը, արգելվեց: Բրազիլիայի հռչակումը՝ որպես հանրապետություն, կապոեյրան դարձրեց ամբողջովին ընդհատակյա պայքարի ձև: Միայն քառասուն տարի անց երկրում փոխվեց քաղաքական իրավիճակը, և այդ ժողովրդական արվեստը սկսեցին ողջունել կյանքի բոլոր ոլորտներում։ Կապոեյրան ճանաչվեց որպես մարտարվեստ, սպորտ, որը միավորում է յուրահատուկ կոլորիտը, մարտարվեստը, սպորտը և հզոր էներգիան։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ