Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ» Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ» «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ» Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»


Ինչպես կերակրի «ափսեն» վերածվեց պիցցայի․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պիցցան իսկապես հայտնագործել են իտալացիները 19-րդ դարում, և նրա հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը։ Նեապոլում գտնվող հանրահայտ «Պիցցերիա դի Պիետրո» սննդի կետի տնօրեն Ռաֆֆաելե Էսպոզիտոն 1880 թվականին, ի պատիվ Իտալիայի թագուհի Մարգարիտա Սավոյացու, հաճախորդներին է մատուցել հայրենասիրական եռագույնով ուտելիք, որը մատնանշում էր Իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (տոմատ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան)։ Ինքը՝ թագուհին ևս իր այցի ժամանակ բարձր գնահատական է տվել այդ վերևից տարբեր սննդատեսակներով պատված տափակ հացին։

Իտալական pizza բառը ծագում է կա՛մ հունական բարբառային plax բառից, որը նշանակում է հարթ, կա՛մ էլ լատինական pinsere՝ հարթեցնել բայից։ Չնայած բառի ծագումը մինչև վերջ պարզ չէ, բայց, այսպես կոչված, «ուտելու սեղան» հասկացությունը հայտնի է եղել դեռևս Հին Հռոմում։ Նման ուտեստի առաջին տեսակը եղել է միջուկով խմորը: Հավանաբար, պիցցայի նախորդը եղել է ֆոկաչան կամ տափակ հացը, որը հռոմեացիներին հայտնի էր որպես panis focacius, որը լցոնել են միջուկով: Սակայն այնպես չէ, որ նման ուտեստ հնում եղել է միայն իտալացիների մոտ։ Պիցցայի նման ուտելիքն առաջին անգամ հայտնվել է նոր քարե դարում: Հիմնականում դա եղել է լոշ, որին հնագույն մարդիկ ավելացրել են տարբեր բաղադրամասեր այն ավելի համեղ դարձնելու համար: Հին հույներն ունեին plakous կոչվող տափակ հաց: Այդ հացը հաճախ համեմում են սխտորով, սոխով և տարբեր կանաչեղենով:

Մ. թ. ա. 6-րդ դարում պարսից Դարեհ արքայի զորքը թխում էր պանիրով բարակ լոշ: Միջերկրածովային հին աշխարհից մինչև մեր օրերը հասած պիցցայի օրինակներ են ինչպես հռոմեական ֆոկաչան, այնպես էլ հունական պիտան, բալկանյան լոշիկը և այլն: Ամբողջ Եվրոպայում գոյություն են ունեցել այս թխվածքի տարբեր ձևեր, որոնց ընդհանուր գաղափարը մեկն է. խմորի տափակ շերտը ծածկված է պանրով, մսով, բանջարեղենով և համեմունքներով: Մինչկոլումբոսյան Ամերիկայում հնդկացիները օգտագործում էին կլոր, տափակ լոշ, որին կոնկիստադորները անվանել են տորտիլ յա։ Արաբները պատրաստել են իրենց պիտան, իսկ կովկասի ժողովուրդները՝ լավաշները։ Ընդ որում, այս բոլոր հացատեսակները օգտագործվել են որպես ափսեներ՝ նրանց վրա սննդամթերք է դրվել և կերվել այդ «ափսեի» հետ։ Նեապոլցի ձկնորսները ավելի հեռուն են գնացել. նրանք հացի միջուկը հանելով՝ այն լցրել են խխունջներից պատրաստված ապուրով և այդպես կերել։

Իհարկե, այս նկարագրված ամեն ինչը չի կարելի համարել դասական պիցցա, բայց, ի վերջո, իմաստը բոլոր դեպքերում նույնն է։ Այնպես որ, չի կարելի պնդել, որ առաջինը իտալացիներն են հացը օգտագործել որպես ափսե։ Ավելացնենք միայն, որ Նյու Յորքում առաջին պիցցերիան բացվել է 1905 թվականին։ Ընդ որում, այդ ժամանակ պիցցա ուտեստին բուն Իտալիայում ծանոթ են եղել միայն հարավային երկու-երեք շրջաններում։ Իտալիայի տարածքում «պիցցայական բում» սկսվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ինչքան էլ զարմանալի է, բայց պիցցան իր հայրենի Նեապոլ է մտել ԱՄՆ-ի զինվորներով բեռնված նավերով։ Հետագայում պիցցայի գովազդը ապահովել են իտալա-ամերիկացի կինոգործիչները, օրինակ՝ Ֆրենկ Սենատրան ու Դին Մարտինը: Ներկայում պիցցան Իտալիայում մի տեսակ կոլեկտիվ խնջույքի խորհրդանիշ է, չնայած այնտեղ ընտանեկան խնջույքի խորհրդանիշն, այնուամենայնիվ, մնում է սպագետտին: Կամ, այլ կերպ ասած, պիցցան դրսում է խորհրդանիշ, իսկ սպագետտին՝ ընտանիքում։ Այնպես որ, իտալական խոհանոցի թագուհին այնքան էլ առաջին տեղում չէ իտալական խոհանոցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ