Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ» «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ» Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»


Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի շատ խոհանոցներում հիմնական տեղ ունի սխտորը: Այն ծանոթ է բոլորին, սակայն քչերս գիտենք այդ բույսի «հայտնաբերման», սնունդի մեջ օգտագործման պատմությունը: Սխտորի հայրենիքը Կենտրոնական Ասիան է: Այն մշակվել է Հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում և Հնդկաստանում, քանի որ այդ երկրներում չէին վախենում ուժեղ հոտերից: Իսկ Հին Չինաստանում սխտորն ուներ կողմնակի օգտագործում, որը արդեն իսկ ծանոթ է շատերին վամպիրների մասին պատմություններից: Ենթադրվում էր, որ սխտորը վախեցնելու է չար ոգիներին թաղման արարողության ժամանակ: Հոմերոսյան հերոսների մասին միանգամայն ճշգրտորեն հայտնի է, որ Աքիլլեսը, Ագամեմնոնը և խորամանկ Ոդիսևսը կապ են ունեցել սխտորի հետ, քանի որ սխտորի տտիպ բույրը «Իլիականում» և «Ոդիսականում» խառնված է եղել արյան հոտին:

Դրանից ավելի ուշ ժամանակներում հին հույն մարզիկները մրցույթներից առաջ ծամում էին սխտոր, որն այն ժամանակ համարվում էր «դոպինգ», իսկ դրա օգտագործումը պատժվում էր: Միջնադարում եվրոպացի գյուղացիները սխտորով համեմում էին աղ դրած տավարի միսն ու ծովատառեխը, իսկ ռուս գյուղացիները կատակով ասում էին. «Սխտոր և բողկ, այդ կերպ որովայնը պնդվում է»: Այդ ժամանակներում սխտորով ախտահանումը շատերին է փրկել ստամոքսային հիվանդություններից: Սխտորի հաշվին կա նաև մի հայտնի սխրանք. 1720 թվականին սխտոր- քացախ «դաշինքով» փրկվել են հազարավոր մարսելցիներ (Ֆրանսիա). կանխվել է ժանտախտի համաճարակի տարածումը: Հին հռոմեացիները, ինչպես հին եգիպտացիները, սխտորը օգտագործել են որպես համեմունք որսի մսի և ձկան կերակրատեսակների համար, դրանից պատրաստել են սոուսներ և աղցաններ, այն ավելացրել են տարբեր ճաշատեսակների մեջ:

Նվաճելով Եվրոպան՝ հռոմեացիները այն նվաճել են նաև սխտորի համար. տեղական բնակչությունը լեգեոներներից արագ ընդունել է սխտոր օգտագործելու սովորույթը: Ներկայում սխտորը կարելի է գտնել գրեթե բոլոր խոհանոցներում, այսպես ասած՝ ինչպես շվեդների, այնպես էլ էսկիմոսների սննդակարգում: Բայց, իհարկե, սխտորն ավելի հատուկ է արևել յան ուտեստներին, իսկ հյուսիսային երկրների տնային տնտեսուհիները, լսելով սխտորի բուժիչ հատկությունների մասին, ոգևորության պոռթկումից շտապել են այն ավելացնել անխտիր բոլոր ուտեստների մեջ: Պետք է նշել, որ սխտորի նկատմամբ հետապնդումներ շատ են եղել: Անցյալ դարի խոհարարական գրքերը հաճախ են հեգնանքով հիշատակում այն: Անգլիական սննդին վերաբերող երեք հիմնական գրքերում սխտորի մասին խոսք չկա, կարծես դա այնտեղ չեն էլ ուտում: «Այս բույսի հոտը, գրել է անցյալ դարի անգլիացի հայտնի խոհարարներից մեկը, - վիրավորական է համարվում: Սոխազգիների ամբողջ ընտանիքից սխտորը համարվում է ամենասուրը:

1548 թվականին սխտորը հասել է Բրիտանիա Միջերկրական ծովի ափերից, որտեղ այն առատորեն աճեցվում էր: Մայրցամաքում այն օգտագործվում էր առանց որևէ սահմանափակման, հատկապես Իտալիայում: Ֆրանսիացիները դա ավելացնում են ուտեստների մեջ»: Սկզբնական վիկտորիանական դարաշրջանում արտահայտված այս կարծիքից կարելի է հասկանալ, թե սխտորը դժոխքի ծնունդ է: Այնուամենայնիվ, Անգլիայում դրա հայտնվելու ժամկետները անորոշ են, չնայած կան կոնկրետ ամսաթվեր, բայց դրանք վերցված են «օդից»: Անգամ անգլերեն «գարլիկ»՝ «սխտոր» բառը հայտնվել է դեռ այն ժամանակներից, երբ անգլո-սաքսոնների ցեղերը ջարդում էին բրիտանացիների կելտական ցեղերին: Վայրի սխտորը դարեր շարունակ աճել է անգլիական եկեղեցու բակերում, և ենթադրվում էր, որ պարանոցին գցած սխտորի ուլունքները վանում են դևերին ու վամպիրներին: Ամենայն հավանականությամբ, Անգլիայում սկսել են սխտոր աճեցնել 16-րդ դարից:

Իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներում սխտորի անուններում լատիներենի արձագանք է հնչում: Իսկ, ահա, Ֆրանսիայում ամեն ինչ այլ է: Սխտորի թագավորության ճանաչված մայրաքաղաքը Գասկոնիայի Սեն-Քլեր բնակավայրն է: Ամեն հինգշաբթի ՝ հուլիսից հունվար, առավոտյան Սեն-Քլերում տոնավաճառ է բացվում, որտեղ կա ցուցադրվող միայն մեկ ապրանք՝ սխտոր, իհարկե, բազմաթիվ տեսակների: Մրցակցությունը մեծ է, յուրաքանչյուրը գովում է իր արտադրանքը,անգամ ձգտում են այն ավելի օրիգինալ կերպով դասավորել: Այնտեղ ամեն օր վաճառվում է մոտ հիսուն տոննա սխտոր, իսկ ամռանը՝ անգամ հարյուրից ավելի: Տոնավաճառի գլխավոր հպարտությունը տեղական սխտորն է, որը աշխարհի լավագույն տեսակներից մեկն է: Սխտորն այդ քաղաքում ուտում են տարբեր ձևերով, բայց ավելի շատ հնաոճ եղանակով. պարզապես այն քսում են մի կտոր հացի վրա, իսկ անգամ եթե տապակում են, ապա թեթևակի՝ համարելով, որ ինչքան հում է սխտորը, այնքան համեղ է:

Տոնակատարությունների ընթացքում քաղաքաբնակների համար լուրջ դասախոսություններ են կարդում սխտորի պատմության և դրա մշակման ավանդույթների վերաբերյալ: Եվ դրա կողքին՝ հրապարակներում, տիկնիկային ներկայացումները կրկնօրինակում են այդ ամենը: Ռուսաստանում սխտորը հայտնվեց էպիկական ժամանակներում՝ մոտավորապես 9-րդ դարում: Եվ ոչ թե արևմուտքից, այլ հարավից՝ Բյուզանդիայից, և շատ արագորեն տարածվեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը