Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը


Ի՞նչ կապ ունի «ֆուտբոլկան»... ֆուտբոլի հետ․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ամբողջ մոլորակի վրա դժվար թե հնարավոր լինի հանդիպել մի մարդու, անկախ տարիքից, որն իր զգեստապահարանում չունենա «ֆուտբոլկա»՝ տրիկոտաժե մարզական շապիկ: Ոմանց համար դրանք պարտադիր պայման են առօրյա ոճի համար: Բայց, ինչպես մեզ շրջապատող բոլոր իրերը, մեզանից շատերը պարզապես չգիտեն, թե այդ շապիկը ստեղծման ինչպիսի պատմություն ունի: Ավելին, գուցե մտքներովս էլ չի անցել՝ իմանալ այդ մասին: Այնինչ, նման պատմությունները հաճախ չափազանց ուշագրավ են: 20-րդ դարի կեսերից սկսած «ֆուտբոլկաները», որոնք բնութագրվում են պարզությամբ, կիրառման բազմակողմանիությամբ և հարմարավետությամբ, ամուր կերպով հաստատվել են հագուստի տեսականու մեջ, ընդ որում՝ նրանց վրա չեն ազդում նորաձևության, ժամանակի և մրցակցության փոփոխությունները:

Նշենք, որ այս շապիկի հենց «ֆուտբոլկա» անվանումն է մտել հատկապես հետխորհրդային տարածքի երկրների բնակչության բառապաշար, բայց, ըստ էության, այդ հագուստը ոչ մի կապ չի ունեցել ֆուտբոլի հետ: Այս հագուստը հայտնվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկացիների ձեռնարկատիրական ոգու շնորհիվ: Պենտագոնը զինվորական համազգեստի հետ կապված խնդիրներ է ունեցել 1941 թվականին, երբ տեղի է ունեցել ճապոնացիների հարձակումը Պերլ Հարբորի վրա: Բանն այն է, որ այդ ժամանակ բանակ է զորակոչվել 11 միլիոն նորակոչիկ: Ամերիկացիների ուշադրությունը գրավել է թեթև բամբակյա սպիտակեղենը, որը հագնում էին եվրոպացի զինվորները: Առանց երկար մտածելու, նրանք որոշել են բարելավել այն. արդյունքում ստացվել է տրիկոտաժե բամբակյա վերնաշապիկ, որն ունի կլոր օձիք և կարճ թևեր:

Խաղաղ օվկիանոսում նավարկող նավերի նավաստիները կարող էին այդ վերնաշապիկները կրել որպես արտաքին հագուստ, իսկ մայրցամաքում, որտեղ կլիման ավելի ցուրտ էր, այն սկսել են օգտագործել որպես ներքնազգեստ: Բանակի այդ ներքնաշապիկի պաշտոնական անվանումը եղել է t-shirt (T- աձև): «Ֆուտբոլկա» հայտնի անվան տակ այն Խորհրդային Միությունում հայտնվել է որպես սպորտային հագուստ և դարձել ոչ միայն ֆուտբոլային համազգեստի տարր, այլ նաև պաշտամունքի առարկա թե՛ խաղացողների, թե՛ երկրպագուների համար: «Ֆուտբոլկան», նաև շնորհիվ ամերիկացիների, ավելի ճիշտ՝ ամերիկյան կինոյի աստղերի, դարձել է «նորաձև հագուստ»: Նման զգեստով դերասանները սկսել են հաճախակի հայտնվել կինոէկրաններին և նման կերպ նպաստել են այդ շապիկների արագ զանգվածային առաջխաղացմանը:

Պատմության մեջ առաջին «ֆուտբոլկաները» եղել են բացառապես սպիտակ, բայց շուտով ամերիկյան բանակում արմատավորվել է նրանց վրա կա՛մ ռազմաբազայի անունը, կա՛մ նավի անունը գրելու սովորույթ: 1960-ականները նշանավորվել են որպես «ֆուտբոլկաները» նկարազարդելու դարաշրջան: Երիտասարդներն սկսել են իրենց կրքերն ու պաշտամունքային երևույթները արտահայտել շապիկի վրա՝ այն դարձնելով ըմբոստության խորհրդանիշ: Հիմա էլ այդ ամենը շարունակվում է: «Ֆուտբոլկա» վերնաշապիկը ոչ միայն էժան և հարմարավետ հագուստ է, այլ արդեն նաև տեքստիլ արվեստի գործ է. դրանք արդեն արտադրվում են բամբակյա գործվածքների ստացման ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը