Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ» Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»


Անգլիական մարզաձև ամերիկյան «թեքումով». «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըմբշամարտի ի հայտ գալը՝ որպես մարտական և կիրառական արվեստի տարր, գալիս է հին ժամանակներից։ Ըմբշամարտը հնագույն օլիմպիական խաղերի ծրագրում եղել է ամենահայտնի մարզաձևերից մեկը։ Բայց դա եղել է դասական կամ, ինչպես հետագայում է անվանվել, հունահռոմեական ըմբշամարտը: Ազատ ոճի ըմբշամարտը ի հայտ է եկել շատ ավելի ուշ, և նրա հիմնական տարբերությունը դասականից մրցակցին հաղթելու տեխնիկայի ավելի բազմազան զինանոցն է։ Մենամարտի նպատակը տարբեր հնարքներ օգտագործելով հակառակորդին երկու թիակների վրա գետնին պառկեցնելն է: Ազատ ոճի ըմբշամարտում թույլատրվում են նետումներ, մրցակցի ոտքերից բռնել, ոտք գցել և շրջել: Մենամարտի համար հատկացվում է 5 րոպե, և եթե այդ ժամանակահատվածում հաղթողը չի որոշվում, նշանակվում է լրացուցիչ 3 րոպե։

Հանդիպումը տևում է մինչև մարզիկներից մեկի հաղթանակը: Ընդհանրապես, ազատ ոճի ըմբշամարտի ծննդավայրը անգլիական Լանկաշիր կոմսությունն է, չնայած այդ մարզաձևն այնտեղ մեծ տարածում չի գտել։ Հետագայում ազատ ոճի ըմբշամարտը եվրոպացի վերաբնակիչների կողմից տարվել է Հյուսիսային Ամերիկա, որտեղ էլ այն լայն տարածում է գտել։ Այն առանձնահատուկ սեր է վայելել Միացյալ Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում: Հենց այնտեղ էլ ցույց է տրվել, որ ազատ ոճի ըմբշամարտը շատ կոշտ և ագրեսիվ մարզաձև է, որտեղ տեխնիկայի սահմանափակումներ չկան, ներառյալ ցավային հնարքները, վերջույթների հոդերի վրա ճնշումները և այլ կեղտոտ նրբերանգներ, որոնք թույլատրելի են համարվել։

Երբ 1904 թվականին Օլիմպիական խաղեր են անցկացվել ամերիկյան Սենթ Լուիսում, ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարն առաջին անգամ ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում։ Բնականաբար, լոբբիստները, որպես Օլիմպիադայի տանտերեր, եղել են ամերիկացիները։ Օլիմպիական կոմիտեն գնացել է զիջումների և ըմբշամարտի այդ տեսակը ներառել մրցումների մեջ։ Ըմբշամարտի մրցաշարին մասնակցած բոլոր ըմբիշները ներկայացրել են Միացյալ Նահանգները, իսկ եվրոպացի մարզիկները, ընդհանուր առմամբ, ծանոթ չեն եղել ըմբշամարտի այդ տեսակին, ինչի պատճառով էլ չեն մասնակցել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին։ Հետագա տարիներին՝ սկսած 1904 թվականից, ԱՄՆ-ի հավաքականի մարզիկներն են տարբեր քաշային կարգերում արժանացել հարյուրից ավելի օլիմպիական մրցանակների։

Որոշ ժամանակ անց ազատ ոճի ըմբշամարտը սկսել է տարածվել այլ երկրներում, հատկապես ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ Հայաստանում: Հիմա էլ ամերիկացիների հետ հիմնականում մրցակցում են հետխորհրդային երկրների, մասնավորաբար Հայաստանի մարզիկները, թեպետ վերջին տարիներին այլ երկրներ ևս սկսել են հաջողությամբ մասնակցել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարերին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է