Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից


Գլխադիր դրասանգ. ի՞նչ նշանակություն ունի այն․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ծաղկեպսակը (ծաղկաշղթա, դրասանգ) շատ ժողովուրդների շրջանում վաղ ժամանակներից է ավանդական զարդարանք եղել, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է ի հայտ եկել պսակագործության ավանդույթը, և ինչ նշանակություն է կրել հագուստի այդ տարրը: Այն գլխազարդ է, ունի օղակի տեսք և բաղկացած է խոտաբույսերից, ծաղիկներից և տերևներից։ Դա հագուստի տարր է, և այն կրում են գլխին որպես աքսեսուար։ Սովորաբար ծաղկեպսակ կրելը կապում են սլավոնական ավանդույթի հետ, բայց այդ երևույթը բնորոշ էր նաև Հին Հունաստանի և Հռոմի ժողովուրդներին: Հին Հունաստանում դրասանգներ հյուսվում էին դափնու տերևներից, դրանք ծառայում էին որպես մրցանակ հաղթողի համար:

Աթենացի աղջիկները ալոճենու պսակներ էին կրում: Եվ այդ գլխազարդի մեջ հյուսված խոտաբույսերի բաղադրությամբ կարելի էր իմանալ աղջկա կարգավիճակի ու այն դիրքի մասին, որին նա պատկանում էր։ Իսկ, օրինակ՝ Լեհաստանում անանուխի տերևներից դրասանգը անմեղության խորհրդանիշ էր, սիսեռի պատիճն էլ խորհրդանշում էր աղջկա ամուսնանալու ցանկությունը: Հռոմեացիների համար դափնեպսակը փառքի և զորության նշան էր: Փշե պսակը նախատեսված էր այն մարդկանց համար, ովքեր մահապատժի էին ենթարկվում։ Արաբները նարնջագույն ծաղկաշղթա էին նվիրում հարսնացուներին որպես պտղաբերության խորհրդանիշ։ Չինաստանում ձիթենու ծաղկեպսակը նախատեսված էր գրչի վարպետների համար: Հնում ծաղկաշղթա հյուսելը իսկական ծես էր։ Սովորաբար դա անում էին միայն չամուսնացած աղջիկների համար։ Պսակագործը մի կին էր, որը զբաղվում էր դրասանգներ հյուսելով և վաճառելով։

Ավանդույթների համաձայն, դրանք պետք է հյուսվեին որոշակի ժամի՝ պահպանելով չափն ու ձևը, օգտագործելով անհրաժեշտ նյութերը և կիրառելով տարբեր տեխնիկա։ Պսակի կազմը կախված էր այն իրադարձությունից, որի համար այն պատրաստվել էր։ Օրինակ՝ սլավոնների մոտ Կուպալայի օրերը տոնելու համար օշինդրից էին հյուսում պսակ՝ չար ոգիներից պաշտպանվելու համար: Խոտաբույսերի բազմազանությունը, որոնք օգտագործվում էին հյուսելու համար, արոմաթերապիայի մի տեսակ էր, դրանք լավ տրամադրություն էին առաջացնում և նույնիսկ բուժում էին հիվանդությունները: Կուպալայի տոնը և օրիորդական դրասանգները միավորված են մեկ այլ ավանդույթով. հին ժամանակներից ի վեր Իվան Կուպալայի գիշերը աղջիկներն իրենց դրասանգները դնում էին ջրի վրա: Ըստ լեգենդի, եթե պսակը խորտակվեր, ապա աղջկան դժբախտություն էր սպասվում, իսկ եթե լողար, նա կամուսնանար։

Նաև դրասանգներ էին նետում ծառի վրա, և այն աղջիկը, որի պսակը մնար ծառին, շուտով կամուսնանար։ Տարբեր ծեսերից հետո գրեթե բոլոր ծաղկեպսակները ոչնչացվում էին, սակայն որոշները թողնում էին բուժական նպատակներով օգտագործելու համար։ Ծաղկաղշթան, ինչպես և այլ գլխազարդը, աղջկա հարսանյաց զգեստի անփոխարինելի մասն էր, դա նոր կյանքի և սիրո խորհրդանիշն էր։ Նաև հարսնացուի հարսանեկան դրասանգը խորհրդանշում էր նրա մաքրությունը։ Ուստի կուսությունը կորցրած այրին կամ աղջիկը ծաղկեպսակ չէին կրում։ Բացի դա, հնում հարսն ու փեսան ծաղկեպսակներ էին փոխանակում։ Ժամանակի ընթացքում այդ ծեսը փոխարինվել է մատանիների փոխանակմամբ, որն այսօր այդքան տարածված է: Հարսանեկան ծաղկեպսակները պահվում էին շատ երկար ժամանակ, տեղադրվում էին ամենահարգված տեղում: Երբ երիտասարդ ընտանիքում երեխա էր ծնվում, օրորոցում հարսանեկան դրասանգ էին դնում նրան չար ոգիներից պաշտպանելու համար:

Ծաղկեպսակներ օգտագործում էին նաև թաղումների ժամանակ, բայց միայն այն դեպքում, երբ հուղարկավորում էին չամուսնացած երիտասարդներին։ Ավանդաբար նման ծաղկեպսակներ դրվում էին մահացածների գլխին: Ավանդույթի համաձայն, բերքահավաքի վերջին ծաղկեպսակ էին հյուսում նաև եգիպտացորենի հասկերի մնացորդներից և այն դնում առաջին գեղեցկուհու գլխին ու սկսում տոնել բերքի ավարտը։ Ժամանակի ընթացքում դրասանգ պատրաստելու բնական նյութը սկսեց փոխարինվել արհեստական նյութով՝ ավելի լավ պահպանելու համար։ Այսօր այն բացառապես դեկորատիվ գլխազարդ է, անուամենայնիվ, բավականին տարածված է։ Ժամանակակից աղջիկներն ավելի ու ավելի հաճախ են այն ներառում իրենց զգեստապահարանում և դրանով իսկ վառ տպավորություն ստեղծում իրենց մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ