Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան


Աշխարհի ամենատարօրինակ ապուրներից մեկը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորություն չէ, որ մարդն ինչ ասես ուտում է։ Բայց ամենազարմանալի ուտեստներից մեկը թռչնաբնի ապուրն է։ Նման ուտելի թռչնաբներ՝ «ծիծեռնակի բներ», լինում են հարավ-արևել յան Ասիայի երկրներում՝ Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թայլանդում, Ֆիլիպիններում և Վիետնամում, որտեղ բույն են հյուսում սալանգան թռչունների որոշ տեսակներ։ Այդ թռչունները բույն են հյուսում լեռնային քարանձավներում կամ էլ ներկայում քաղաքային պայմաններում մարդկանց կողմից ստեղծված հատուկ քարանձավատիպ կառույցներում։ Սալանգանները բույն հյուսելիս օգտագործում են թքագեղձերի արտազատուկը, ընդ որում՝ դրանց շատ տեսակները դրան ավելացնում են նաև բմբուլներ, որից էլ այդ բները դառնում են սև և արժեք չեն ներկայացնում։

Սալանգանների բազմացման սեզոնը սկսվում է փետրվարի վերջից մինչև մայիս, և այդ ժամանակահատվածում նրանք իրենց թքից բույներ են հյուսում 1-ից 1,5 ամսվա ընթացքում։ Հենց սկզբից նշենք, որ ուտելի թռչնաբնի մեկ կիլոգրամի արժեքը մոտ 2300 դոլար է։ Մասնագետները համարում են, որ մալազիական Կիլիմանտան կղզու Սաբահ և Սարավակ նահանգների քարանձավներում բնադրում է մոտ մեկ միլիոն սալանգան, որոնք ստեղծում են մոտ 150 տոննա թռչնաբույն, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 350 միլիոն դոլար։ Թռչնաբների՝ սննդում օգտագործելը հարավ-արևել յան Ասիայում թվագրվում է 618- 907 թվականներով՝ Թան դինաստիայի ժամանակաշրջանով։ Իսկ չինացիներն սկսել են ուտել թռչնաբնի ապուր Մին դինաստիայի ժամանակներում։ Որոշ հեքիաթներում նշվում է, որ Չժեն Օնը, որը եղել է չինացի հետազոտող, դիվանագետ և նավատորմի ադմիրալ, առաջին չինացին է, որը համտեսել է թռչնաբնի ապուր։

Թռչնաբնի ապուրը չինական խոհանոցի ամենահայտնի և, միևնույն ժամանակ, ամենահակասական դելիկատեսներից մեկն է։ Ուտելի թռչնաբույնը համարյա համ չունի։ Թռչանբնի ապուրը իրենից ներկայացնում է լորձանման զանգված և նման է կիսելի։ Չինացիները սովորաբար ապուրին խառնում են շաքարավազ, և այն համարվում է քաղցր դեսերտային ապուր։ Հոնկոնգում մեկ փոքրիկ աման թռչնաբնի ապուրի արժեքը 30-ից 100 դոլար է։ Հենց այդ պատճառով էլ մարդիկ թռչնաբնի ապուրին մեկ այլ անուն են տվել՝ «արևել յան ձկնկիթ»։ Շատերն են պատրաստ ծախսել ահռելի գումարներ մեկ աման նման ապուր ուտելու համար, քանզի համարվում է, որ թռչնաբնի ապուրը պահպանում է երիտասարդությունը, ինչպես նաև բարելավում է առողջությունը և ուժեղացնում մարմինը։

Բայց ճշմարտությունն այն է, որ եթե անգամ այդ ապուրն ունի նման հատկություններ, ապա դա անհնար է ստանալ մեկ ամանով, և պետք է ամեն օր օգտագործել դա։ Ըստ հետազոտությունների, այն պարունակում է 61- 67 % սպիտակուց, 25,4 - 31,4 % ածխաջրատներ, ինչպես նաև հանքային աղեր։ Ներկայում թռչնաբների հիմնական սպառողներ են հանդիսանում Չինաստանը, Թայվանը, Սինգապուրը և Հյուսիսային Ամերիկան։ Ինդոնեզիան թռչնաբների հիմնական մատակարարն է, նա տարեկան արտադրում է մոտ 250-300 տոննա ուտելի թռչնաբույն, ընդ որում՝ բուն Ինդոնեզիայում ծախսվում է միայն 25 տոննան։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար