Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորը Ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ


Տնտեսական աճի նվազման դինամիկայի խորությունը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը դեռևս շարունակում է բարձր մնալ։ Սակայն ուշագրավ է, որ մասնագետները կանխատեսում են, թե մեր տնտեսության մեջ նույն արտաքին գործոնների շատ մեծ ազդեցության հետևանքով էլ տարվա երկրորդ կեսին տնտեսական աճը էապես դանդաղելու է։ Ճիշտ է՝ օգոստոսին տնտեսական ակտիվության աճի որոշակի բարձրացում տեղի ունեցավ, սակայն այն երկար չտևեց։ Եվ սեպտեմբերին արդեն տնտեսական ակտիվությունը կտրուկ դանդաղեց՝ կազմելով ընդամենը 5,6 տոկոս։ Ըստ երևույթին, այս տեմպը կպահպանվի նաև հետագա ամիսներին։

Տնտեսական ակտիվության նվազումն իր հերթին ազդեցություն է ունենում նաև վերջին 9 ամսվա ընդհանուր ցուցանիշների վրա։ Արդյունքում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա 14,1 տոկոսից դանդաղել է մինչև տարեկան 9,7 տոկոս՝ նախորդ ամսվա ցուցանիշների համեմատությամբ նվազելով 0,7 տոկոսային կետով: Այս միտումն ուղեկցվում է արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արգելակմամբ, իսկ մի շարք ոլորտներում ակտիվության էական նվազում է նկատվում։ Օրինակ՝ ծառայությունների ոլորտի աճը եռակի դանդաղել է։ Եթե օգոստոսին այն 13,8 % էր կազմել՝ դրական սպասումներ ձևավորելով, ապա սեպտեմբերին այն կազմեց ընդամենը 4,6%։

Ծառայությունների աճի այս տեմպը հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով, այսինքն՝ կապված է նախորդ տարվա տվյալ ժամանակաշրջանի ընթացքում գրանցված ակտիվության տեմպերով, սակայն մյուս կողմից էլ սեպտեմբերին ծառայությունների ոլորտի վրա բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում էթնիկ զտումների գործընթացը։ Իսկ արդյունաբերության ոլորտում իրավիճակն ավելի մռայլ տեսք ունի։ Այս ոլորտում չորս ամիս անընդմեջ անկում է արձանագրվում։ Հունվար-սեպտեմբերին ոլորտի անկումը խորացել է 0,5 տոկոսային կետով և կազմել 0,6 %։ Արդյունաբերությունը, որպես կանոն, համարվում է ՀՀ տնտեսության շարժիչ ուժը, իսկ այս ոլորտում բացասական միտումները խոր ազդեցություն կունենան նաև տնտեսական աճի հետագա հեռանկարի վրա։

Հատկանշական է, որ արդյունաբերության անկման ֆոնին արտահանումը շարունակում է աճել։ Այսպես, 2023 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 31,5 %-ով՝ օգոստոսի համեմատ արագանալով 25,4 տոկոսային կետով։ Իսկ այս իրողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտահանման աճը Հայաստանում ոչ թե տեղական ապրանքների հաշվին է, այլ ուղղակի վերաարտահանման։ Հայաստանի համար էական տնտեսական ռիսկեր է պարունակում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը։ Հաշվի առնենք, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է ու արտահանման հիմնական ուղղությունը։

Բայց ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններում փորձում են այնպիսի պատրանք ստեղծել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից կթուլանա, ու ՀՀ տնտեսությունը նոր զարկ կստանա Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական գործառնությունների իրականացման արդյունքում։ Պատահական չէ, որ «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, թե քաղաքական հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից, նաև տարանցիկ երկիր լինել՝ Ադրբեջանից Եվրոպա գազ տեղափոխելու համար։

Բայց, ինչպես մասնագետներն են նկատում, Ադրբեջանից գազ գնելու հայտարարություններն ավելի շատ փիառ նպատակներ են հետապնդում։ Ռուսաստանն, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանին գազ է տրամադրում բավական էժան գնով՝ 175 դոլարով։ Այնինչ Ադրբեջանն իր գազը վաճառում է բավական թանկ գներով։ Թուրքիային ադրբեջանական գազը տրամադրվում է մոտավորապես 300 դոլարով։ Մյուս կողմից՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի համար ՀՀ-ն հարստացված ուրան է ներմուծում ՌԴ-ից։ Նկատի ունենանք, որ ատոմային էներգետիկայի ոլորտում համաշխարհային շուկայում ռուսները բացառիկ առավելություն ունեն, քանի որ իրենք հումքը բավականին էժան են վաճառում, քան շուկայական գներն են։ Այս ոլորտում որևէ այլ երկիր չի կարող փոխարինել Ռուսաստանին։

Վերջապես՝ Ռուսաստանը հայկական տնտեսության համար մեծ նշանակություն ունի ոչ միայն արտահանման, այլև պարենային կարևորագույն ապրանքների ներմուծման տեսանկյունից։ Պատահական չէ, որ ցորենի, ալյուրի և եգիպտացորենի 99 %-ից ավելին Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից։

Ընդհանուր առմամբ, ներկա իրավիճակը նաև վկայում է այն մասին, որ Հայաստանն ի վիճակի չեղավ ամբողջությամբ օգտվել բարենպաստ արտաքին պայմաններից ու տնտեսությունը հեռանկարային զարգացման ռելսերի վրա դնել։ ՀՀ իշխանությունները միայն փորձում են ֆոն ստեղծել, թե տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծել։ Իրականում համոզվում ենք, որ մեր տնտեսության ներսում նկատվող աճն ընդամենը իրավիճակային բնույթ ունի և ոչ մի կապ չունի կառավարության գործունեության հետ, և երբ որ իրավիճակը փոխվի, այդ աճը, ցավոք, կարող է արագ փոխարինվել անկմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով