Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան


Պետական պարտքի ծանրաձողի ավելացող կշռաքարերը․ «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, որպես կանոն, դեմ էր արտահայտվում արտաքին պարտքի ավելացմանը։ Ընդ որում, իրեն հատուկ պաթետիկ, ծայրահեղական գնահատականներով: Օրինակ՝ 2016 թվականին նա ահազանգում էր, որ պետական պարտքի ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ դոլարի սահամանագիծը, և 1 մլրդ դոլարի չափ գումար Հայաստանը պետք է ծախսի միայն պարտքի սպասարկման համար։ Ավելին, նա առաջ էր քաշում նաև ՀՀ արտաքին պարտքի վերակառուցման թեման։ «Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի և բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջությամբ վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը»,- հայտարարում էր ընդդիմադիր Փաշինյանը։

Բայց, ինչպես տեսնում ենք, երբ արդեն իշխանության ղեկին է, Փաշինյանը ոչ միայն չի հետևում իր նախկին դիրքորոշմանը, այլև պետական պարտքի ավելացման հարցում մեկը մյուսի հետևից ռեկորդներ է ապահովում։ Պետական պարտքն արդեն կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մեծ ֆինանսական բեռ է իր վրա վերցրել Հայաստանը։ Բայց այսքանից հետո Փաշինյանի կառավարությունը ոչ միայն կանգ չի առնում, այլև շարունակում է խրախուսել նոր վարկերի ներգրավումը։ Ավելին, Փաշինյանն այս ամենը նույնիսկ գնահատում է որպես դրական երևույթ՝ ասելով. «Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան, իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»:

Բայց պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ի, Իտալիայի կամ Ճապոնիայի պես զարգացած երկրները կարող են իրենց թույլ տալ ՀՆԱ-ն գերազանցող պարտք ունենալ, քանի որ իրենց տնտեսությունն ի վիճակի է կրել այդ բեռը, թեև պարտքի մեծ ծավալը էական բեռ է նաև նրանց համար։ Ու չնայած նույն ԱՄՆ-ը ունի աշխարհում ամենախոշոր տնտեսությունը, այդուամենայնիվ, Վաշինգտոնում լուրջ քննարկման թեմա է պետական պարտքի բեռը, դրա համար էլ ԱՄՆ Կոնգրեսում միշտ դժվարությամբ է հաստատվում ամեն տարվա պետական բյուջեն։ Ու օրակարգային հարց է դարձել այն թեման, որ ԱՄՆ վարչակարգերը պետք է կրճատեն իրենց ծախսերը, դադարեն նոր պարտքեր ներգրավելուց ու անցնեն խնայողական ռեժիմի։ Բայց Հայաստանում պետական պարտքը կրճատելու թեման ոչ միայն ընդհանրապես օրակարգից դուրս է իշխանությունների համար, այլև վերջին շրջանում նրանք առավել մեծ արագությամբ են մեկը մյուսի հետևից վարկեր ներգրավում։

Միայն նոյեմբերի 9-ի նիստի ժամանակ կառավարությունը հավանություն տվեց միանգամից երկու վարկի ձեռքբերմանը: Առաջինով ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր վարկային համաձայնագիրը՝ 60 միլիոն եվրո արժողությամբ: Երկրորդը վերաբերում է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը, որով նախատեսվում է մինչև 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակության վարկ տրամադրելուն։ Մյուս կողմից էլ՝ այս ընթացքում ԱՄՀ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որով Հայաստանի համար հասանելի կդառնա լրացուցիչ 24,3 մլն դոլարի գումար։

Իսկ ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը այդքան շտապում նոր վարկեր ներգրավելու հարցում։ Թերևս քպական իշխանությունները վարկերի հաշվին մի շարք նախագծեր իրականացնելու միջոցով փորձում են խլացնել հանրության շրջանում գեներացվող դժգոհությունները։ Արցախի կորստի արդյունքում միլիարդավոր դոլարների վնասներ ենք կրել, ինչի հետևանքները դեռ տարիներ շարունակ զգացվելու են։ Սակայն մեր կառավարությունը մի քանի միլիոն դոլարի ծրագրերով՝ դպրոցներ, մանկապարտեզներ կառուցելով, ճանապարհներ ասֆալտապատելով կամ արցախցիներին որոշակի աջակցություն տրամադրելու միջոցով փորձում է ցույց տալ, թե յուրահատուկ ոչինչ տեղի չի ունեցել, իսկ տնտեսությունը զարգանում է։ Բայց ամենավատն այն է, որ ներգրավված վարկերը ուղղվում են միայն ամենապրիմիտիվ ծրագրերի ուղղությամբ և միտված չեն տնտեսության որոշակի ճյուղերում երկարաժամկետ զարգացման հեռանկար ապահովելուն։

Այսինքն, վարկերը միտված են միայն տվյալ պահին կարճաժամկետ արդյունքներ ապահովելուն, և եթե պետք լինի, հետագայում արդեն նոր վարկեր կարող են վերցնել։ Մյուս կողմից էլ՝ նոր պարտքեր ու վարկեր վերցնելու եղանակը գործողությունների ամենահեշտ տարբերակն է, որը հատուկ ջանքեր չի պահանջում և չի ենթադրում եղած ֆինանսական հոսքերի ել քերի ու մուտքերի խիստ վերահսկողություն, ռեսուրսների արդյունավետ, թիրախային օգտագործում՝ բացառելով վատնումներն ու չարաշահումները։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 11,322 մլրդ դոլար՝ տարեկան աճը արագացնելով 9,9 %-ից մինչև 14 %։

Իսկ մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելացել է մինչև 3,8 հազար դոլար՝ նախորդ տարվա 3,4 հազար դոլարի դիմաց։ Եթե այսպիսի պատկերին գոնե մոտ պատկեր լիներ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը աղմկոտ ընդդիմադիր էր, ապա դժվար չէ պատկերացնել, թե նա ԱԺ ամբիոնից ինչպիսի հաճույքով անարգանքի սյունին կգամեր հանրության հաշվին պարտք վերցնողներին։ Սակայն այդ նույնն արդեն իրեն կարելի է, չէ՞ որ ինքը առանձնաշնորհյալ է։ Ու այսքանից հետո իշխանությունների համար արդարացում է այն պնդումը, թե կանխատեսում են, որ, իրենց հաշվարկներով, պետական պարտքը 2024 թվականին ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ լինելու է ընդամենը 48,4 տոկոսի մակարդակում։

Բայց պետք է հաշվի առնել, որ ներկայում դրամը դոլարի նկատմամբ արժևորված է, և եթե հանկարծ դրամը սկսի հետ վերադառնալ իր նախկին վիճակին, ապա պետական պարտքի մասնաբաժինը կտրուկ կավելանա, ու կբարդանա պարտքի մարումը։ Իսկ պետական պարտքի մարման դժվարությունները հետագայում լուրջ խոչընդոտներ կարող են ստեղծել տնտեսական աճի ապահովման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան