Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորը Ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին


Հերթական «աննախադեպ», «հեղափոխական», «պատմական» բյուջեի ստվերոտ կողմը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախանալուց ի վեր Հայաստանը հայտնվել է ամենախոցելի վիճակում։ Աշխարհագրորեն Հայաստանի ողնաշարը հանդիսացող Արցախը թշնամուն հանձնելու արդյունքում հարվածի տակ է դրվել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև տնտեսությունը։ Իսկ հակառակորդն ուղղակի հարմար պահի է սպասում, որպեսզի ներխուժի ՀՀ ինքնիշխան տարածք։ Բայց Փաշինյանի իշխանությունը փորձում է իրավիճակը ներկայացնել վարդագույն ակնոցներով ու իրեն բնորոշ «աննախադեպիզմի» շրջանակներում։ Այս անգամ նման առիթ է տվել 2024 թ. բյուջեի նախագիծը, որը դիտարկվում է որպես... «պատմական»։

Բյուջեում միջոցների ավելացումը իշխանությունները փորձում են կապել բարձր տնտեսական աճի, իսկ տնտեսական աճն էլ՝ իրենց «տաժանակիր» աշխատանքի հետ։ Իրականում տնտեսական աճը աշխարհաքաղաքական ու արտաքին որոշակի զարգացումներով է պայմանավորված, որոնք հնարավորություն են տվել դեպի Հայաստան որոշակի կապիտալի ներհոսք ապահովել։ Բայց, ինչպես նշում են փորձագետները, նման հանգամանքներով պայմանավորված տնտեսական աճը երկար շարունակվել չի կարող։ Պատահական չէ, որ ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ միջազգային ֆինանսա-տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները չեն անցնում 5 տոկոսի սահմանագիծը։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները 2024 թվականի բյուջեի հիմքում 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն են դրել։ Եվ չնայած Հայաստանի տնտեսական ներուժի ավելացման հատուկ նախադրյալներ չկան, իշխանությունները խոստանում են բյուջեի եկամուտներն ավելացնել մոտ 340 միլիարդ դրամով։

Ինչի՞ հաշվին: Ինչպես փաստում են հարկային քաղաքականության հետ գործ ունեցող մասնագետները, իշխանությունները շուտով գործարկելու են նոր օրենքներ, որոնք ավելացնելու են հարկային բեռը։ Օրինակ՝ նախատեսվում է հարկել շահաբաժինները, շահութահարկը 18 տոկոսից դարձնել 23 տոկոս, մյուս կողմից էլ նպատակ է դրվել ավելացնել տույժ-տուգանքները։ Այսինքն, բյուջեում նախատեսված եկամուտները ձեռք են բերվելու հանրությունից և մասնավորապես գործարար աշխարհից հարկերի կամ տուգանքների ավելացման միջոցով, չնայած նույն Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, թե ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Իսկ այս ամենը կարող է նախադրյալներ ստեղծել նաև Հայաստանի ներդրումային միջավայրի վատթարացման համար։ Հայաստանի բյուջեի համար լուրջ խնդիր է նաև այն, որ ծախսերն ավելի արագ են աճում, քան եկամուտները, ինչի արդյունքում մեծանում է բյուջեի դեֆիցիտը։

Իսկ ավելացող ծախսերն իրականացնելու ցանկությամբ պայմանավորված՝ կառավարությունն անընդհատ ստիպված է նոր պարտքեր ներգրավել՝ կտրուկ բարձրացնելով պետական պարտքի սանդղակը։ Բյուջեի ծախսային հատվածում էլ էական մասնաբաժին են կազմում կապիտալ ծախսերը։ 2024 թ. պետական բյուջեով կապիտալ ծախսերի 27 տոկոս աճ է նախատեսված՝ շուրջ 700 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 6,6 տոկոսի չափով։ Բայց Փաշինյանի կառավարության պարագայում կապիտալ ծախսերը, որպես կանոն, կա՛մ թերակատարվում են, կա՛մ էլ որոշ դեպքերում իրականացվում են այնպիսի ուղղություններով, որոնցում արդյունավետության փոխարեն առաջին պլան է մղվում ցուցադրականությունը։ Եվ բյուջեի կատարողականին ամեն կերպ հասնելու մղումով իշխանությունները առանցքային ենթակառուցվածքների ստեղծման ու կառուցման նպատակով միջոցներ ծախսելու փոխարեն անընդհատ ավելացնում են ասֆալտապատման աշխատանքները։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները պետական բյուջեն դարձրել են սեփական «դրամապանակը»։

Ինչքան ցանկանում են, ինչպես ցանկանում են, օգտվում են բյուջեի բարիքներից, շռայլ ու անտեղի ծախսեր են կատարում, ահռելի պարգևավճարներ են ստանում։ Իսկ դրան զուգահեռ նրանք եկող տարվա բյուջեում անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագրով նախատեսված միջոցները կրճատում են 10 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, իր բովանդակությամբ ու կառուցվածքով 2024 թվականի բյուջեի տարբերակը հակասում է իշխանությունների խոստումներին։ Ու այսքանից հետո Փաշինյանն իրեն թույլ է տալիս ԱԺ ամբիոնից կրկին պտտել վաղուց հոգնեցրած, ձանձրացրած ու արդեն «փչացած» նույն «սկավառակը»՝ նախկինների թերացումների ու թալանվածը վերադարձնելու մասին։ Դե, ինչպես ժողովուրդն է ասում, «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ»...

Որևէ մեկը չի էլ հերքում նախկինների լուրջ թերացումներն ու սխալները: Լավ, հինգ տարի է անցել, ինչո՞ւ է ամեն ինչ ավելի ու ավելի վատացել, ինչո՞ւ է գնալով ամեն ինչ ավելի վատանում, ինչո՞ւ ենք անընդհատ զիջում։ Չէ՞ որ փաստերն են վկայում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ Հայաստանը միայն ու միայն հանձնել ու զիջել է, լեգիտիմացրել է հակառակորդի գործողությունները: Սա նման է հայտնի պատմությանը, երբ կինը ամուսնու համար ձի է թամբում, բեռները տեղավորում, իսկ երբ ամուսինը տուն է վերադառնում, սկսում է կնոջը կշտամբել, թե այդ ո՞նց էիր բեռները թամբին կապել, ճանապարհին մի տասը անգամ էլ ստիպված ես եմ նորից կապել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան