Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն Մանվելյան Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում


Արտաքին գործոնների ստվերը ՀՀ տնտեսությունում. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական ներուժը սերտորեն կապված է երկրի անվտանգության բաղադրիչի հետ։ Եթե մեր երկրի տնտեսությունը շարունակաբար աճի, ապա դա հնարավորություն կտա ինչպես նոր սպառազինություններ ձեռք բերել, այնպես էլ ներդրումներ կատարել անվտանգության համակարգի մեջ։ Իսկ դրա համար նախ տնտեսական առաջընթացի հիմքեր պետք է ստեղծվեն։ Ճիշտ է՝ անցյալ տարի երկնիշ թվով՝ 12,6 % տնտեսական աճ ունեցանք, բայց այն հիմնականում պայմանավորված էր արտաքին գործոններով։ Արտաքին գործոնների ազդեցությունը պահպանվում է նաև այս տարի, սակայն արդեն տարվա կեսերից սկսած երկրի տնտեսության մեջ որոշակի բացասական միտումներ են նկատվում, որոնք առավել տեսանելի են արդեն երրորդ եռամսյակում։ Վիճակագրական կոմիտեի տվյալները վերլուծելու արդյունքում կնկատենք, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպը գնալով նվազում է։

2023 թվականի առաջին եռամսյակում այն 12,1% է կազմել, երկրորդում՝ 9,1%: Իսկ ահա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Հայաստանի տնտեսական աճը 7,4 % է կազմել։ Երրորդ եռամսյակի վերջում՝ սեպտեմբերին, աճի տեմպն ավելի է դանդաղել։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, այն հասել է 5,3 %-ի՝ ի համեմատություն օգոստոսի 10,9 %-ի։ Ու խնդիրն այն է, որ տնտեսական աճի իներցիան արդեն հաջորդ տարի կարող է կորցնել իր ազդեցությունը, քանի որ Հայաստանի տնտեսական վերելքին նպաստող արտաքին գործոնները փոփոխվում են։ Այս դեպքում կառավարության կողմից 2024 թվականի բյուջեի հիմքում դրված 7 % տնտեսական աճի կանխատեսումը դառնում է անիրատեսական։ Ավելին՝ հաջորդ տարվա մասով արդեն տեսանելի է դառնում ՀՀ տնտեսության զարգացման տեսանկյունից նոր խոչընդոտների ի հայտ գալը։

Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում Հայաստանի առաջ հնարավորություններ բացվեցին արևմտյան ապրանքների ու սարքավորումների՝ ինչպես դեպի Ռուսաստան վերարտահանման, այնպես էլ ռուսական ապրանքները և հումքը արևմտյան երկրներ արտահանելու ուղղությամբ։ Բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակաբար խստացումը և սահմանված ռեժիմին չհետևող երկրների՝ պատժամիջոցների տակ ընկնելու վտանգը փակում են Հայաստանի առաջ բացված հնարավորությունները։ Օրինակ՝ ԵՄ երկրները նախատեսում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթով ընդլայնել պատժամիջոցների ցանկը, որը նախատեսում է նաև ամբողջությամբ արգելել ռուսական ծագման ադամանդի արտահանումը և կոշտ միջոցներ կիրառել այն շրջանցող երրորդ երկրների նկատմամբ։ Իսկ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանման ծավալի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեցել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 1 մլրդ 104 մլն դոլարի չափով։ Ընդ որում, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ աճը 84,9 տոկոս է կազմել:

Ու հետաքրքիր է նաև, որ թանկարժեք քարերի արտահանումը գերազանցել է նույնիսկ հանքահումքային ապրանքների արտահանմանը։ Վերջին շրջանում հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակը բարվոք չէ։ Արդեն երկրորդ եռամսյակն է՝ արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվում։ Մասնավորապես, երրորդ եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 2,6%-ով։ Իսկ եթե վերարտահանման կափույրները փակվում են, ապա Հայաստանը կորցնում է արտահանման շղթայում իր ներկայությունն ապահովելու ու դրա արդյունքում տնտեսական աճ ունենալու ներուժը։ Երկրի արտադրական հատվածը զարգացած չէ, որպեսզի զարկ տա արտահանմանը։ Մեկ այլ ուշագրավ տվյալ ևս խոսում է արտաքին գործոնների էական ազդեցության մասին:

Ի մասնավորի, ՀԲ-ի զեկույցում նշվում է, որ արտասահմանից ֆիզիկական անձանց զուտ դրամական հոսքերը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) Հայաստան սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 69 %-ով: Դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է 19 %-ով, իսկ արտահոսքը սեպտեմբերին ավելացել 43 %-ով: Սա իսկապես վտանգավոր ու խոսուն ցուցիչ է և առանձին խոսակցության թեմա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»