Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն Մանվելյան Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ


Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են

Տնտեսություն
Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կազմել է 7,4 %: Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են։ Առաջին եռամսյակում դա 12,1 % էր կազմում, երկրորդում՝ 9,1 %։ Ըստ տարբեր վերլուծաբանների՝ այս պրոցեսն օբյեկտիվ է, և հենց այդպես էլ պետք է լիներ՝ հաշվի առնելով, թե՛ ռելոկանտների հեռացումը Հայաստանից և թե՛ բազմաթիվ այլ ֆակտորներ։
 
Միակ ոչ օբյեկտիվը Հայաստանի տնտեսության մեջ իշխանությունների գեր ուշադրությունն է այն ոլորտներին, որտեղ իսկապես լուրջ փող և ստվերի հնարավորություն կա և, ընդհակառակը, առանձին ոլորտների հետևողական տոռպեդահարումը։
 
Հայաստանի տնտեսության կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը շարունակում են ունենալ առևտուրն ու ծառայությունները։ Երրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքի 57,9 %-ը բաժին է ընկել նշված ոլորտներին։ Քանի որ ծառայություններն էական կշիռ ունեն տնտեսության մեջ, ապա տարբեր ենթաոլորտներում աճի տեմպերի թուլացումն ազդում է տնտեսության ընդհանուր վիճակի վրա։ Ամենավատ իրավիճակն արդյունաբերությունում է, ոչ միայն ծանր, այլ նաև թեթև և միջին արդյունաբերությունում։ Արդեն երկրորդ եռամսյակն է արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվում։ Երրորդ եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 2,6 %-ով, չնչին աճ է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում, անգամ շինարարության ոլորտում է աճի տեմպերի նվազում նկատվում, թեպետ դեռևս չափազանց բարձր է նախորդ տարվա համեմատ։ Հատկապես այս տարի շինարարության և ճանապարհների վերակառուցման ոլորտները կարող էին ավելի ցածր աճի տեմպեր ցուցաբերել, եթե վերակառուցման պետական ծրագրերին ահռելի միջոցներ չհատկացվեին։
 
Երկրում մեծ քանակությամբ շինարարություն է ընթանում բոլոր ոլորտներում, թե՛ մասնավոր և թե՛ պետական, ընդ որում մասնավորն էլ օգտվում է պետական աջակցությունից և թույլտվությունները դակվում են փաթեթներով։
 
Իշխանությունն իր կողմից հսկայական միջոցներ է վատնում տարբեր շինություններ կառուցելու համար՝ չհաշված ճանապարհների վերակառուցումը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Հայաստանում ամենամեծ քարոզչական արշավն էլ իրականացվել է ճանապարների ասֆալտապատման վրա, իսկ վերջին ամիսներին ընդհանրապես գործող իշխանություններն ասֆալտում են հնարավոր ամեն ինչ, ընդ որում նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ այդ աշխատանքներն իրականացնում են ոչ բավարար որակով, ինչը հնարավորություն է տալու նույն այդ իշխանություններին մեկ անգամ ասֆալտած ճանապարհը վերանորոգել մեկ կամ երկու տարի անց՝ կրկին հսկայական միջոցներ վատնելով։ Հարցրեք յուրաքանչյուր տնտեսագետի և նա կասի, որ հատկապես շինարարության և ճանապարհների վերակառուցման ոլորտներում ամենամեծ ստվերն է հնարավոր և ամենամեծ գումարները կարելի են յուրացնել հենց այս ոլորտներում, ուստի բնավ զարմանալի չէ Հայաստանի գործող իշխանությունների ակնհայտ հետաքրքրվածությունն այս ոլորտների նկատմամբ։ Ժամանակին ճանապարհների ասֆալտապատման գործն իր ձեռքն էր վերցրել ներկայումս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Փոխվարչապետ նշանակվելուց հետո ճանապարհների վերակառուցման գրասենյակը՝ Ճանապարհային դեպարտամենտ անվանումով, կցվեց հենց փոխվարչապետին՝ հանվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմից։ Այդ կերպ Պապիկյանը ցանկանում էր ֆինանսական հոսքերը վերահսկել միանձնյա՝ առանց Տարածքային կառավարման նախարարի խառնվելու։
 
Փորձագետները նշում են, որ տնտեսության կառուցվածքի ներկայիս իրավիճակը բնավ լավ հետևանքներ չի կարող ունենալ, փոխարենը 2024 թվականին գործող իշխանությունները կրկին հիմնական շեշտը դնում են այս ոլորտների վրա, մինչդեռ շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե իշխանությունը փորձեր աջակցել արդյունաբերության զարգացմանը, հատկապես թեթև և միջին արդյունաբերության զարգացմանը, առավել ևս, որ Թուրքիայի հետ սահմանի բացվելու դեպքում հայկական արդյունաբերությունը հայտնվելու է ծանրագույն դժվարությունների առջև՝ չկարողանալով մրցակցել թշնամի երկրների արտադրանքի հետ։
 
Հայկ Առաքելյան
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»