Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում


«Մեր խնդիրը եղել և մնում է վեկտորային և «մետ»-ական քաղաքականությունը, մտածողությունը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչև 2018 թվականը Հայաստանը փորձում էր արտաքին հավասարակշռված քաղաքականություն վարել: Վերջին տարիներին, հատկապես 44-օրյա պատերազմից հետո տպավորություն է, թե այս ոլորտում վեկտորը փոխում ենք դեպի Արևմուտք: Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանն ասում է՝ մինչև 2018 թվականը ինչ հարաբերություններ ում հետ որ կառուցել ենք, ինչ քաղաքականություն որ վարել ենք, հասել ենք մի վիճակի, երբ Հայաստանը ռազմավարական համալիր և համակարգային կախվածություն ուներ Ռուսաստանից:

«Ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներում կար Ռուսաստանի գերակայություն, դա ներառում էր ռազմական ոլորտը՝ սպառազինությունների գերակշիռ մասը այդտեղից էինք բերում, ատոմային էներգետիկան՝ ուրանն այնտեղից ենք բերում, ապրանքաշրջանառությունը՝ մեր հիմնական առևտրային գործընկերը եղել և մնում է Ռուսաստանը, կոմունիկացիաները՝ երկաթգծային հաղորդակցությունը մասնավորապես ռուսական ընկերություն է տնօրինում, մեր արտագնա աշխատանքի ուղղությունը հիմնականում ռուսականն էր և այլն: Բազմաթիվ ոլորտներում կար և շարունակում է մնալ կախվածություն մեկ տերությունից, ու կապ չունի՝ դրա անունն ինչ է: Դա, բնականաբար, մշտապես շտկումներ է մտցրել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, դա նշանակում է, որ այլ ուժային կենտրոնների հետ հարաբերությունները կարող էին կառուցվել և բովանդակություն ստանալ՝ հաշվի առնելով Ռուսաստանի գործոնը: Սա լուրջ հանգամանք է, որը պետք է ընդունենք որպես ելակետ նաև այսօրվա իրողությունները քննարկելու տեսանկյունից: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ռուսաստանից ունենք կախվածություն՝ համակարգային, համալիր, ռազմավարական և այլն, սակայն Ռուսաստանը մեզանից չունի կախվածություն: Ռուսաստանն ունի իր շահերը՝ կախված իր ներկայացվածությունը պահելու հետ և այլն, բայց կախվածություն, որ ստիպված է մեր շահերը հաշվի առնել, քանի որ, օրինակ՝ վտանգավոր կլինի, եթե անտեսի, ձեռնտու չի լինի նյութական շահի տեսանկյունից և այլն, չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Նշում է՝ աշխարհաքաղաքական այն իրողությունները, որոնցում այսօր գտնվում է Ռուսաստանը, ստիպում են նրան վերանայել իր տարածաշրջանային քաղաքականությունը և դա փոխկապակցել այն պետությունների հետ, որոնց հետ Հայաստանն ունի ոչ բարիդրացիական հարաբերություններ. խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի մասին է:«Սա Ռուսաստանի շահերից է բխում: Կա մի այսպիսի արտահայտություն՝ չկան մշտական դաշնակիցներ, կան մշտական շահեր: Հատկապես մեծ պետությունների համար սա առանցքային նշանակություն ունեցող սկզբունք է, և իրենց ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում, տարբեր իրողություններում, տարբեր ժամանակաշրջաններում պահպանելու համար նրանք առաջնորդվում են սեփական շահերով: Դա է թելադրում նաև համաշխարհային քաղաքականությունը ոչ միայն մեծ, այլ նաև փոքր պետությունների առումով: Այն, որ Ռուսաստանի հետ ունեցել ենք սերտ հարաբերություններ, որը նաև մեր սխալ քաղաքականության արդյունքում հանգեցրել է կախվածության, չի նշանակում, որ սրանից այն կողմ աշխարհ չկա:

Ամբողջ հարցն այն է, որ պետք է ռացիոնալ մոտենալ այս խնդրին: Այս պահին ստեղծված իրողություններում, բայց և ունենալով կառուցվածքային այդպիսի կախվածություն, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հակառուսականությունը: Չեմ խոսում կողքից այլ պետությունների հետ հարաբերությունների զարգացման մասին: Դա նորմալ է, բնական, դա պետք է անել: Միշտ պնդում եմ, որ Հայաստանը պետք է ունենա բազմազանեցված հարաբերություններ, այն, ինչ մինչև հիմա ունեցել ենք, բազմազանեցում չէր, հավելում է եղել՝ ռուսական ուղղության գերակայությամբ: Եթե խոսում ենք բազմազանեցման մասին, պետք է հաշվի առնենք այնպիսի իրավիճակ, որ որևէ մեկը՝ լինի Արևմուտք, Հյուսիս, Հարավ, չունենա գերակայություն Հայաստանի որևիցե մի ոլորտում, այլ ինչ-որ համամասնություններ պահպանվեն միևնույն ոլորտում, տարբեր երկրներ ներկայացված լինեն և այլն: Այս տեսանկյունից, հաշվի առնելով մեր այսօրվա կառուցվածքային կախվածությունը Ռուսաստանից, վտանգավոր է զուտ ոգևորվածությամբ վեկտոր փոխելը: Բոլոր այն ոլորտներում, որտեղ կա Ռուսաստանի գերակայություն, եթե ցանկանում ես քչացնել կամ թուլացնել Ռուսաստանից կախվածությունը, պետք է արդեն ստեղծած լինես անվտանգության բարձիկներ, լրացուցիչ ինչ-որ ուղղություններ, նոր մտածես այդ հնարավորության մասին: Խելակորույս տրվել վեկտորային քաղաքականությունը փոխելուն և այլն, լուրջ վտանգներով է հղի, ընդհուպ՝ պետության ողնաշարի կոտրվածք»,-ընդգծում է մեր զրուցակիցը՝ նաև շեշտելով, որ այս պահին շատ հարցերում մեր և Ռուսաստանի մոտեցումները մեր շահերի տեսանկյունից ոչ միայն չեն համապատասխանում, այլ նաև հակասում են:

Հավելում է՝ ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես ենք երկրի ներսում գնահատում ստեղծված իրողությունները: «Եթե պարզապես մտածում ենք ցարին փոխարինել սուլթանով կամ եվրոպական թագավորով, ինչպե՞ս է փոխվում բովանդակությունը դրանից: Առանձնապես ոչ մի բան չի փոխվում: Այլ հարց է, եթե մոտեցումը փոխենք, որ ոչ թե ինչ-որ վեկտորների հարց ենք քննարկում, այլ փորձում ենք մեր տեղական կարողությունները զարգացնել, այդ թվում՝ նաև դրսից որոշակի ներգրավվածություն ապահովելով: Սա բազմազանեցում է: Կտրուկ ասում են՝ Ռուսաստանի կամ այդ ուղղության հետ կապերը խզում ենք և անցնում ենք այլ ուղղության, երբ այնտեղից ոչ մի այլընտրանքային բան չեն առաջարկում: Փաստացի անվտանգության ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ: Ի՞նչ է պատրաստ Արևմուտքն այդ ոլորտում անելու:

Բանավոր խոսքերը մի բան են, գործնականում, հողի վրա իրականությունն այլ բան է: Մեր խնդիրը եղել և մնում է վեկտորային և «մետ»-ական քաղաքականությունը, մտածողությունը: Ռուսաստանը Ուկրաինայում իր չպլանավորված երկարող ռազմական գործողությունների պատճառով աշխարհաքաղաքական լուրջ խնդիրների է բախվել և կարիք ունի նաև Թուրքիայի և Ադրբեջանի որոշակի աջակցությանը: Հանուն դրա պետք է գնա գործարքի: Եթե լինեինք այդպիսի տերության տեղում, ի՞նչ էինք անելու: Անելու էինք մոտավորապես նույնը՝ ինչ-որ բան ավելի, ինչ-որ բան պակաս: Հիմա ասել՝ բա մեր բազմադարյա բարեկամությունը, ռուսներն այսպես արեցին, այնպես արեցին: Դա ճիշտ չէ, ռացիոնալ մոտեցում չէ, քաղաքականությունը կառուցվում է շահերի վրա: Այդտեղ պետք է դնել շահը: Շատ լավ է, որ միաժամանակ կարողանում ես նույն խնդրում համագործակցել մի քանի պետության հետ: Համագործակցությունը չպետք է սահմանափակվի թղթի վրա ինչ-որ բան ստորագրելով, հանդիպումներով, հարցն այն է, թե նյութական տեսանկյունից ինչ ենք ստանում դրանից»,-շեշտում է Գալստյանը:

Ընդգծում է՝ մեզ անհրաժեշտ է կարճ ժամանակում մեծ գործ անել: «Ունենք արտաքին բազմաթիվ սպառնալիքներ, որոնք չեն սպասում: Պետք է շատ արագ կողմնորոշվել և արձագանքել դրանց առաջին հերթին տեղական ռեսուրսների մոբիլիզացիայի միջոցով: Այստեղ մեր իշխանությունները բոլորովին ոչ համարժեք քաղաքականություն են վարում: Փորձում են հարցի քննարկումը, լուծումը փոխանցել միջազգային հարթակներին: Դա էլ է տարբերակ, եթե ունես նպատակ այդ կերպ պարզապես ձգձգել հարցի լուծումը, ժամանակ շահել: Բայց եթե մտածում ես, որ դա հենց լուծումն է, անթույլատրելի է: Ոչ մեկը քո փոխարեն քո հարցերը չի լուծելու: Սա պետք է ի սկզբանե հասկանալի լինի: Կընդունեի այդ մոտեցումը՝ հարցը փոխանցել միջազգային հարթակներին, եթե տեսնեի, որ տեղում տնային աշխատանք է կատարվում, այսինքն՝ Հայաստանի ներսում տեղի է ունենում մոբիլիզացիա, թեկուզ քողարկված, և պատրաստվում են ինչ-որ մի պահից այդ խնդիրների լուծումը բերել ազգային դաշտ: Չեմ տեսնում դա, ինչն ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ նպատակը սեփական անվտանգության հարցերի լուծումը միջազգային հարթակներին, այլ պետություններին փոխանցելն է: Սա անթույլատրելի է: Սա մեզ համար ունենալու է ճակատագրական հետևանք: Եվս մեկ խնդիր՝ կապված հյուսիսային ուղղության հետ:

Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության հատկապես անվտանգության ոլորտում փորձում են արևմտյան բաղադրիչը զարգացնել, բայց քանի անգամ արդեն անգամ բարձր մակարդակով հայտարարել են, որ եվրասիական ուղղությունն այս պահին այլընտրանք չունի, որպես տնտեսական բաղադրիչ անհրաժեշտ է մեզ և այլն: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է համադրել, բայց ոչ թե ընդդիմանալով, հակառակվելով եվրասիական, հյուսիսային ուղղության ինչոր բաղադրիչի: Անվտանգության ոլորտում տեսնում ենք, որ հակադրություն է գնում, բայց միաժամանակ փորձում են պահպանել տնտեսական ձևաչափում սերտ համագործակցությունը: Այդպես չի լինում: Կարող ես մեղմել անվտանգության ոլորտում ակնկալիքներդ՝ ասելով, որ մեր շահերին տուրք չեն տալիս, եկեք իրենցից բան չպահանջենք, բայց տնտեսական ոլորտում համագործակցենք, անվտանգության ոլորտում այլընտրանքներ փնտրենք: Բայց ցուցադրական այն քայլերը, որոնք արվում էին Ռուսաստանի դեմ, պարզապես զայրացուցիչ են: Մարդիկ կարծես աշխարհաքաղաքականությունից կիլոմետրերով հեռու են: Հայաստանի համար այս իրավիճակում դա ընդհանրապես ձեռնտու չէ:

Ռուսաստանը այս պահին փաստացի մեր դաշնակիցը չէ, բայց ուզում ենք լիարժեք դառնա մեր թշնամի՞ն, առանց այն էլ մոտ է այդ սահմանագիծը: Տեսնում ենք, որ շատ հարցերում Ռուսաստանն անգամ Ադրբեջանին չի հակառակվում: Դա նշանակում է, որ կա լուրջ վտանգ, որ արդեն կսկսեն լրիվ ուղղորդված մեր դեմ աշխատել: Մեզ պե՞տք է, որ այդպես լինի: Եղել են դրվագներ, որ Ռուսաստանն իր պարտականությունները չի կատարել, և դա մեր անվտանգությունը դարձրել է էլ ավելի խոցելի: Ընդունեք ի գիտություն, բայց ոչ թե ցուցադրաբար այնպես արեք, որ Ռուսաստանը դառնա պաշտոնապես թշնամի, այլ ինչ-որ ձևով փորձեք մեղմել իր բացասական էֆեկտը»,-ասում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այժմ Արևմուտքից գովասանքի, դրական խոսքեր են հնչում. բանավոր խոսքը, իհարկե, կարևոր է, բայց որոշիչը գետնի վրա տեղի ունեցող պրոցեսներն են: «Այժմ կան մի քանի խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ, ոչ թե 1020 տարի հետո տեսնենք, թե ինչ կլինի, այլ հենց այս պահին: Ավելացնել այդ խնդիրների թիվը պետք չէ: Առանց այդ էլ տեսնում ենք, որ և՛ կառավարող էլիտայի ունակությունները դրան բավարար չեն, և՛ նաև պետության հնարավորություններն են բավականին սահմանափակ ու չմոբիլիզացված: Ատամներդ կրճտացնելով՝ պետք է քո տնային աշխատանքը կատարես, հետո տեսնես, թե դրսից ում կարող ես բերել ինչ-որ մի հարցում լրացուցիչ օգնելու համար»: Հայ-ադրբեջանական շփումները շարունակվում են, փորձագետները դժվարանում են դրանք բանակցություններ կոչել:

«Իրար հետ կետեր են փոխանակում, ինչ-որ բաներ համաձայնեցնում կամ չեն համաձայնեցնում: Տեղեկացանք, որ Ադրբեջանը մերժել է զորքերի հայելային հետքաշման առաջարկը: Բայրամովը հայտարարեց, որ խիստ կարևորում է Թուրքիայի մասնակցությունը պրոցեսին, դրանից հետո ԱՄՆ-ն հայտարարեց, որ դրական է վերաբերվում այդպիսի հնարավորությանը: Մեզ համար խնդիր է այն, որ բանակցությունների փաթեթում գերակշիռ մեծամասնությամբ Ադրբեջանի կողմից թելադրված կանոններ են: Ադրբեջանական պահանջներն արտացոլվում են այդ կանոնների մեջ: Երկրորդ՝ այս պահին ունենալով աշխարհաքաղաքական ավելի մեծ կշիռ, իրավիճակի վրա ազդելու ավելի մեծ հնարավորություն՝ Ադրբեջանը կարողանում է նաև միջազգային միջնորդներին ստիպել, երբեմն նաև շանտաժի միջոցով, որպեսզի նրանք համաձայնեն Ադրբեջանի՝ նոր ի հայտ եկող պահանջներին:

Հայկական կողմն ասում է՝ եթե Ադրբեջանը նոր պահանջներ չառաջադրի, կարող է մոտ ժամանակներս կնքենք խաղաղության պայմանագիրը: Այդ արտահայտությունն Ադրբեջանի մարտավարությունն է: Այս իրավիճակում, երբ Արևմուտքը և Ռուսաստանը թաղված են կոնֆլիկտների մեջ, երբ տարածաշրջանում մեծանում է Թուրքիայի ազդեցությունը, Արևմուտքի և Ռուսաստանի համար մեծանում է Ադրբեջանի նշանակությունը, վերջինս փորձում է մաքսիմումը պոկել, թեկուզ բանակցային, ոչ ռազմական ճանապարհով: Օրինակ՝ եթե հնարավոր է՝ ստիպի, որ սահմանը կոնկրետ տեղով անցնի, որ պահանջներ չներկայացվեն Արցախի հայերի իրավունքների և կարգավիճակի հետ կապված և այլն: Մնացածն արդեն, եթե ժամանակը չհերիքի կամ պայմանները թույլ չտան, ուժի միջոցով կանի: Երբ հայտարարում են, որ մեր անվտանգությունը խաղաղությունից է կախված, այսինքն՝ երբ խաղաղ լինի, անվտանգ կլինենք, այդ տրամաբանությունն արդեն հուշում է, որ գործող իշխանությունները չեն ուզում դիմադրողականություն բարձրացնել:

Ուզում են՝ ինչ-որ մեկն ինչ-որ մի հրաշքով խաղաղություն ապահովի, և դրանից օգտվենք: Խաղաղության կերտումն այդպես չի լինում: Խաղաղությունը կերտվում է երեք հիմնական բաղադրիչով՝ ուժային հավասարակշռություն և զսպում, փոխշահավետ տնտեսական համագործակցություն և կառավարող էլիտաների մտածողության մեջ ու գործողություններում՝ խաղաղության բաղադրիչ: Ալիևի հռետորաբանությունն ընդհանրապես չի տեղավորվում խաղաղության մտածողության մեջ: Էլ չեմ խոսում այն մասին, որ այս պահին չունենք ռազմական հավասարակշռություն, զսպում, փոխշահավետության ինչոր մի եզր: Եթե չեն ուզում ռացիոնալ, ուղեղի վրա հիմնված գործողություններ անել կամ չեն կարողանում, մնում է պոպուլիզմը: Երբ չկա առարկայական հաշվարկ, ռացիոնալ մոտեցում, ռեալիստական երկարաժամկետ հաշվարկ, մնում է միայն պոպուլիզմը»,-եզրափակում է Նարեկ Գալստյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան