Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա


«Հրապարակ». ԱԱԾ-ն չի՞ ուզում զբաղվել Ադրբեջանի նարատիվները տարածող հայաստանյան ՀԿ-ներով

Տնտեսություն

Մենք գրել էինք, թե ինչպես է Ադրբեջանը, բնապահպանական թեմաների քողի տակ, համակարգված պայքար սկսել Հայաստանի հանքարդյունաբերության դեմ, որին, կամա թե ակամա, իրենց «աջակցությունն» են բերել նաեւ հայաստանյան որոշ բնապահպանական կազմակերպություններ։ Բանը հասել է նրան, որ հիմք ընդունելով հայաստանյան ՀԿ-ների ուսումնասիրությունները՝ Ադրբեջանը հայտարարություններ է անում, որ Հայաստանն աղետալի բնապահպանական միջավայր է ձեւավորել Կովկասում, եւ իրենք պահանջում են փակել մեր հանքավայրերը, եւ անգամ Հայաստանի դեմ դատական հայցեր են ներկայացվել՝ փոխհատուցում պահանջելով «Ղարաբաղում եւ Արեւելյան Զանգեզուրում շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության ոչնչացման համար»։

«Մենք դատի ենք տվել Հայաստանին՝ Ադրբեջանում հասցված հսկայական բնապահպանական վնասի համար։ Ադրբեջանը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց նախաձեռնեց՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի»,- օրերս հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վայրի բուսական եւ կենդանական աշխարհի, դրանց կենսամիջավայրերի իբր պահպանության համար Հայաստանի դեմ սկիզբ առած այս շարժմանն «աջակցում» են հայկական ՀԿ-ները՝ համագործակցելով օտարերկրյա կազմակերպությունների հետ, հարցազրույցներ տալով եւ հայտարարություններ անելով։ Մեկը, օրինակ, չեխական «Արնիկա» կազմակերպությունն է, որն «Էկոլուր» ՀԿ-ի հետ ուսումնասիրություններ է անում Հայաստանի տարբեր հատվածներում` հողից, ջրից նմուշներ վերցնում, փորձաքննություններ կատարում։ 

Իսկ Ամուլսարի շահագործման մասին հայտարարվելուց հետո ադրբեջանական մամուլում գրեթե ամեն օր հոդվածներ են լույս տեսնում առ այն, որ հանքի շահագործումը վնասում է տարածաշրջանի բնությանը, մարդկանց եւ այլն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ պնդում է, թե Հայաստանը «լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի կենսամիջավայրին եւ կենդանական աշխարհին, բնական ռեսուրսների սպառմանը եւ կենսաբազմազանության ոչնչացմանը»: Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են անում հայկական ՀԿ-ները։ 

Օրեր առաջ Ադրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող Environmental Protection First-ի անդամ, Ադրբեջանի «Ջրօգտագործման ոլորտի մասնագետներ» հասարակական ասոցիացիայի փոխնախագահ Ամին Մամեդովն էլ հայ «բնապահպաններին» աջակցող հայտարարություն արեց` ողջունեց քաղհասարակությանը, բնապահպան ակտիվիստներին, ովքեր բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հանքի շահագործումը «լուրջ վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության եւ ջրային ռեսուրսների համար», ինչի մասին իմացել են մեր բնապահպաններից։ «Փաստորեն, մենք մի քանի հայտարարություն արեցինք այն մասին, որ Հայաստանը ցանկանում է գործարան կառուցել Նախիջեւանի սահմանին (Երասխավանում՝ խմբ․)։ Ցավոք, Հայաստանի քաղհասարակության կողմից արձագանք չեղավ։ Բայց նման արձագանքը հիմա ցույց է տալիս, որ Հայաստանի ներսում քաղաքացիական հասարակությունն ավելի ուշադիր է նայել մեր հայտարարությանը։ Մեր ներկայացրած փաստերը ստուգելուց հետո տեսան, որ իսկապես եղել են մարդու առողջությանը վնասակար գործողություններ»,- հայտարարել է Մամեդովը։ Մենք չենք ուզում հեռուն գնացող հետեւություններ անել, թե հայաստանյան բնապահպաններն աշխատում են Ադրբեջանի հետ եւ Ադրբեջանի համար, կարծում ենք` նման հետաքրքրություն պետք է ՀՀ ԱԱԾ-ն, նորաստեղծ Հակահետախուզության ծառայությունը դրսեւորեն՝ պարզելու, թե ում շահերն են սպասարկում Հայաստանում գործող հարյուրից ավելի այն ՀԿ-ները, որոնք օրերս Ամուլսարի շահագործման դեմ հայտարարություն էին տարածել։ 

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի կարծիքով, Հայաստանի հանքարդյունաբերության դեմ սկսված այս լայնամասշտաբ շարժումը կոնկրետ նպատակ ունի։ «Ադրբեջանը երազում է, որ Հայաստանը տնտեսական աճ չունենա, որպեսզի ռազմական առումով մրցակից չդառնա։ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ ակտիվ գործող ադրբեջանական պետական եւ հայկական ՀԿ-ներ կան, որոնք իբր թե անկախ են, սակայն հայտնի են, օրինակ, Լաչինի միջանցքը փակելով, իսկ այժմ հարձակումներ են գործում Հայաստանի հանքարդյունաբերության վրա։ Այդ նույն հայկական եւ ադրբեջանական ՀԿ-ները երբեք չեն խոսել Ադրբեջանի, Ապշերոնյան թերակղզու, Կասպից ծովի կամ Կուր-արասքյան դաշտավայրի աղտոտվածության մասին։ Մենք գիտենք, թե ինչ է այնտեղ կատարվում, եւ ինչ բացասական ազդեցություն ունի նավթագազային արդյունահանումը։ Ադրբեջանի կողմից սա պետական քաղաքականություն է Հայաստանի դեմ, իսկ դրա առաջամարտիկներ են դարձել հայկական ՀԿ-ներ»,- ասում է նա։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հիշեց 2018-2020 թթ․ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրականացված գրոհներն ու շեշտեց՝ Ադրբեջանի բերանը լեզու են դրել, «ջրաղացին ջուր են լցրել»։ «Համայնքներում բողոքներ էին հրահրում, թույլ չէին տալիս ծրագրեր իրականացնել։ Մենք լեզու դրեցինք Ադրբեջանի բերանը՝ չհասկանալով, թե ինչ ենք անում։ Մենք հարվածեցինք այդ ոլորտին՝ թույլ տալով, որ թշնամին դա օգտագործի։ Էկոլոգիայի դաշտում ակտիվ ՀԿ-ների ակտիվության ցուցանիշը կտրուկ փոխվել էր։ Պետությունը պիտի երկխոսի այդ ՀԿ-ների հետ»,- ընդգծեց նա։

Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԱմերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանՍաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՄայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,7 դոլար