Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս


Ներմուծման ու արտաքին գործոնների առարկայական ազդեցությունը տնտեսության մեջ. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես 2022 թվականին, անցյալ տարին ևս Հայաստանն ամփոփեց բարձր տնտեսական աճով։ Բայց եթե 2022 թվականին կարողացանք երկնիշ թվով աճ արձանագրել՝ 14,2%, ապա 2023 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը էականորեն նվազել է՝ կազմելով 9,4%: Նման բարձր աճի ցուցանիշները հիմք են դարձել, որպեսզի ՀՀ իշխանությունները այն դարձնեն մատի փաթաթան՝ անընդհատ հայտարարելով, թե իրենց ջանքերն արդյունքներ են տալիս։ Բայց, ինչպես փաստում են տնտեսագետները, Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է առավելապես արտաքին աշխարհաքաղաքական գործոններով։

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում դեպի Հայաստան կապիտալի ներհոսք է տեղի ունենում։ Եվ չնայած դա նպաստում է տնտեսական աճին, սակայն այդ կապիտալը չի ռեալիզացվում որպես տնտեսական ներուժ։ Ընդհանրապես, կապիտալը հոսուն բնույթ ունի և մեծ արագությամբ կարող է դուրս գալ Հայաստանից։ Աշխարհաքաղաքական նոր իրավիճակի կամ փոփոխությունների պարագայում, երբ այդ կապիտալը դուրս գա, ապա մեր տնտեսությունը կարող է ուղղակի կանգնել փլուզման եզրին։

Այսինքն, բարձր տնտեսական աճը միաժամանակ խոցելի դաշտեր է բացել ՀՀ տնտեսության համար, որոնք պետք է հասցեագրվեն ու լուծումներ մշակվեն։ Օրինակ՝ ինչպես իր հերթական վերլուծության մեջ նշում է «Լույս» հիմնադրամը, չնայած արտահանման ոլորտում որոշակի աճի դինամիկա է նկատվում, սակայն զարգանում են հիմնականում տնտեսության ոչ արտահանելի հատվածները, մասնավորապես՝ առևտուրը: Ու հատկանշական է, որ արտահանումն աճում է ոչ այնքան Հայաստանի արտադրանքի հաշվին, որքան վերաարտահանման։ Այսինքն, Ռուսաստանի դեմ նկատվող պատժամիջոցային ճնշման ուժգնացմանը զուգահեռ Եվրոպայից սարքավորումներ, տեխնիկա և տարբեր ապրանքներ Հայաստանի միջոցով վերաարտահանվում են Ռուսաստան կամ հակառակը։ Ընդ որում, Հայաստան ներկրվող ապրանքները վերափաթեթավորվում են որպես հայկական։

Օրինակ՝ այս տրամաբանության շրջանակում է, որ կտրուկ աճել է Հայաստանից թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի արտահանումն, որն ըստ երևույթին կապված է այն հանգամանքի հետ, որ արևմտյան երկրների կողմից ուժի մեջ են մտել Ռուսաստանից ադամանդի արտահանման հետ կապված թիրախային սահմանափակումները։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի տնտեսությունը միշտ էլ ներմուծման ուղղվածություն է ունեցել, սակայն անցյալ տարին առանձնահատուկ է նաև նրանով, որ ներմուծման մասնաբաժինը տնտեսության հատվածում էականորեն աճել է, ինչը մեր տնտեսությունը կախվածության մեջ է գցում ներմուծումից ու, ընդհանրապես, արտաքին տնտեսական զարգացումներից։ Տնտեսության մեջ ներմուծման մասնաբաժնի մեծացման մասին է վկայում նաև ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Միանգամից նկատելի է, որ այս ցուցակում բավական մեծ թիվ են կազմում ներմուծում, ապա վաճառք իրականացնող տնտեսական ներկայացուցիչները։ Թերևս ներմուծմանը նպաստում է նաև դրամի արժևորումը, երբ ավելի էժան գնով են ապրանքները հասցվում Հայաստան։ Սակայն ներմուծողները գերշահույթներ են ստանում, քանի որ ներկրված ապրանքների գնանկում այդպես էլ չի նկատվում։ Մտահոգիչ է հատկապես այն, որ անցյալ տարի անկման միտումներ են գրանցվել մշակող արդյունաբերության ավանդական կարևոր ճյուղերում՝ սննդի, խմիչքների, հագուստի արտադրության ոլորտներում։

2023 թ. արդյունաբերության ոլորտում գրանցվել է ցածր աճ, ինչը հոռետեսական կանխատեսումների պատճառ է դարձել։ Ճիշտ է, որոշ արտադրողների հաջողվում է պահպանել իրենց դիրքերն ու նույնիսկ որոշակի աճ գրանցել, սակայն ինքնին յուրատեսակ «լակմուսի թուղթ» է այն հանգամանքը, որ խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում արդեն մի քանի տարի ընդամենը 15-17 արտադրող է լինում: Միակ դրական կողմն այն է, որ նրանցից մի քանիսին 2023 թվականին հաջողվել է որոշակի առաջընթաց ապահովել:

Օրինակ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում տպավորիչ արդյունքներ են գրանցել, իրենց դիրքերը պահպանել կամ բարելավել են «Գրանդ քենդին», «Կոկա-Կոլան», «Արարատցեմենտը», «Ջերմուկ գրուպը», «Սիգարոնը», «Աթենքը» և այլն։ Բայց ընդհանուր առմամբ արդյունաբերության մեջ նկատվող ցածր աճն ինքնին մտահոգիչ է և կարող է փոխվել անկման, եթե քայլեր չձեռնարկվեն հայկական արտադրության խթանման և տեղական ապրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։ Կառավարությունը խնդիր ունի տնտեսական աճի արդյունքում ստացված ռեսուրսները ներդնել արտադրողների գործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ, այլապես մեր տնտեսության կախվածության մեծացումը ներմուծումից շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՏասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԱմերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանՍաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՄայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել