Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան


Տնտեսական աճի նվազման մռայլ պատկերն ու ռսիկի գործոնները. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականի ցուցանիշների համեմատ՝ անցած տարի տնտեսական աճի դինամիկայի նվազումն ակնհայտ է։ Եվ եթե նկատի ենք առնում, որ 2022 թվականին գրանցված 14,2 % աճի համեմատությամբ 2023 թվականը փակվեց ընդամենը 9,4 % ցուցանիշով, ապա գործ ունենք 4,8 %-ի չափով անկման հետ, ինչը լուրջ ցուցանիշ է։ Ընդ որում, աճի միտումների նվազումն առավել ցայտուն է հատկապես անցյալ տարվա երկրորդ եռամսյակից։

Սպասվում է, որ այս տարի ևս նվազման այս միտումը կպահպանվի։ Պատահական չէ, որ մասնագիտացված կառույցները հիմնականում ոչ լավատեսական գնահատականներ են հնչեցնում ՀՀ տնտեսական աճի տեմպերի դինամիկայի հետ կապված։ Օրինակ՝ Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում է համեմատաբար ցածր՝ 6,1 տոկոս տնտեսական աճ այն պայմաններում, երբ 2024 թվականի բյուջեի հիմքում դրված է 7 տոկոս տնտեսական աճի մասին կանխատեսումը։ Իսկ ահա «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ, 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6 %։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ էլ այս տարի Հայաստանը 5 % աճ կարձանագրի։ Առավել վատատեսական է Համաշխարհային բանկի կանխատեսումը։ Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, թե 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի ընդամենը 4,7 %։

Փորձագետների գնահատմամբ, ՀՀ տնտեսության մեջ նկատվող տեղաշարժերը կապված են հիմնականում աշխարհաքաղաքական գործոններով։ Ու ինչպես արտաքին ազդակներով պայմանավորված տեղի ունեցավ խոշոր կապիտալի ներհոսք դեպի Հայաստան, ապա այդպես էլ կապիտալի արտահոսք է նկատվում։ Անցյալ տարի ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է շուրջ 2,23 տրիլիոն դրամ՝ 2 %-ով ավելի 2022թ. ցուցանիշից։ Բայց 2023 թվականին արտերկիր է փոխանցվել 1,6 տրիլիոն դրամ, ինչը 44 %-ով ավելի է 2022 թվականին արտերկիր փոխանցված գումարից։ Կապիտալի արտահոսքի արագացումը որոշ չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուս ռելոկանտների մի ստվար հատվածը, որ Հայաստան էր տեղափոխվել ու նույնիսկ ընկերություններ գրանցել, նախընտրում է հեռանալ այլ երկիր կամ վերադառնալ Ռուսաստան։

Մյուս կողմից էլ՝ ստացվում է այնպես, որ 2022 թվականից սկսած Հայաստան ներհոսած խոշոր կապիտալը այդպես էլ չի ռեալիզացվում մեր տնտեսության մեջ և չի դառնում տնտեսական արդյունք։ Այդ գումարներն ինչպես մտնում են մեր երկիր, նույն կերպ էլ դուրս են գալիս, քանի որ չկա արտադրության և ծառայությունների համապատասխան բազա, որը կապահովի այդ կապիտալի վերարտադրությունը։ Ու եթե արտերկրից փոխանցվող գումարների ծավալը նվազի, ապա մեր տնտեսությունը դրանից լուրջ հարված կստանա։ Օրինակ՝ այս տարի կանխատեսվում է Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի թուլացում, ինչն էլ դիտարկվում է տնտեսական աճի դանդաղելու պատճառներից մեկը։

Չկան նաև դրական ազդակներ ներդրողների համար, որոնք կարող են գումարներ ներդնել ՀՀ տնտեսության մեջ։ Խնդիրն այն է, որ ՀՀ տնտեսական աճը՝ արտաքին գործոններից կախված, պղպջակի է նմանվում, որը ցանկացած պահի կարող է պայթել ու փոխվել անկման, իսկ ներդրողներն առաջին հերթին գնահատում են Հայաստանում տնտեսական անկայունության ու ռիսկայնության աստիճանը։

Հայաստանի տնտեսության համար ռիսկայնության մեծացման գործոն են նաև պետական պարտքի խոշոր ծավալները։ Ու չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը ժամանակին կոշտ քննադատության էին ենթարկում պետական պարտքի ավելացման քաղաքականությունը, իրենք ուղղակի սկսել են մեկը մյուսի հետևից ռեկորդներ գրանցել այս ուղղությամբ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,845 մլրդ դոլար: 2023 թվականի սկզբից պետական պարտքն աճել է 1,21 մլրդ դոլարով կամ 11,35 %-ով։ Հատկանշական է, որ միայն 2023 թվականի դեկտեմբերի ընթացքում ՀՀ պետական պարտքն աճել է 638,1 մլն դոլարով, ինչն ահռելի գումար է մեկ ամսվա կտրվածքով։

Ու եթե ավելացումը նույն տեմպերով շարունակվի, ապա էական բարդություններ ենք ունենալու պետական պարտքի կառավարման հետ կապված։ Պետական պարտքի առկա չափերը այսօր իսկ հեռանկարային առումով լուրջ բեռ են ստեղծում քաղաքացիների ու տնտեսվարողների ուսերին՝ խոչընդոտելով տնտեսական զարգացումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԱմերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանՍաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՄայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,7 դոլար Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը