Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում


«Մա՛մ, վախենում եմ, որ իմ կյանքի երազանքները չկատարվեն». Արայիկ Բաղդասարյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 3-ին, ամփոփվել Եռաբլուրում 2,5 տարի անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արայիկը հրաշք բալա էր, այնպես չէ, որ իմն է, այդպես եմ ասում: Շատ համեստ էր, ազնիվ: Եթե առիթ լինի, ու թեկուզ մեր հարևանների հետ զրուցեք, բոլորը միաբերան նույնը կասեն: Փոքր ժամանակ բակում խաղալիս, երբ տեսնում էր, որ հարևաններից մեկը շուկայից ծանր տոպրակներով տուն է գալիս, իր խաղը թողնում էր և օգնում տոպրակները տուն հասցնել: Նույնն էլ՝ ավելի հասուն տարիքում, անգամ աշխատանքի գնալիս կշրջվեր, որ օգներ մարդուն իր ծանր տոպրակները տուն հասցնել: Երբ իրեն հուղարկավորեցինք, մեր հարևան կանայք ասում էին՝ ոնց էինք սպասում, որ հրաշք բալան տուն է գալու, այդ երեխեքին Աստված պետք է պահեր, նրանց բան չպետք է լիներ: Դպրոցում էլ միջոցառում էին կազմակերպել, իր դասարանի տղաներն ու աղջիկները մասնակցում էին, բոլորն Արայիկի նույն հատկանիշներն էին մատնանշում: Շատ բաներ կային, որ չգիտեի: Ընկերներն ասում են՝ կատակներ շատ էր անում: Մի օր հարցրել են, թե՝ Արո՛, մեծանաս, ո՞վ ես դառնալու: Ու պատմում են՝ տետրերի հետևամասում մարտի դաշտ էր նկարում, կռվում էին զինվորները, մի կողմում էլ տանկեր էին: Նույն սովորությունն ուներ նաև մանկության տարիներին: Իրեն ասում էի՝ հյուրասենյակում խաղա, մինչև ընթրիքը պատրաստեմ, գալիս էի, տեսնում, որ մի կողմում զինվորիկներին էր դասավորել, մյուս կողմում էլ, որ խաղալիքները չէին հերիքում, կոճակներ էր շարում՝ որպես զինվոր, և մարտի մեջ մտնում: Խաղում էր, վերջացնում, կոճակները խնամքով հավաքում տուփի մեջ: Շատ կոկիկ էր, ուրիշ էր իմ բալեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Արայիկի մայրիկը:

Դպրոցական տարիներին Արայիկը մի շրջան մաթեմատիկա է պարապել: Պոլիտեխնիկի քոլեջ է ընդունվել, այն ավարտել և զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Քարվաճառում, մասնակցել Քառօրյա պատերազմին: «Վերադառնալուց հետո կարող էր համալսարանի երկրորդ կուրս ընդունվել, բայց չցանկացավ, ասաց, որ ուրիշ պլաններ ունի: Չհակադրվեցինք իր որոշմանը: Ամեն ինչ սիրում էր ինքնուրույն անել: Մի դրվագ պատմեմ: Իր ավագ եղբայրը մինչև բանակ գնալն անընդհատ ինձ ասում էր՝ դու ինձ համար կիթառ չգնեցիր: Եղբայրը գնաց բանակ, իսկ Արայիկն իններորդ դասարանում էր սովորում: Ձմռանն ասաց, որ գնում է աշխատելու, զարմացա՝ ինչի՞դ է պետք: «Պետք է»: Արձակուրդների ժամանակ աշխատեց, եղբոր համար կիթառ գնեց: Եղբայրն ավարտեց զինծառայությունն ու տուն եկավ. «Վարդգե՛ս ապեր, քո համար կիթառ եմ գնել, որ նվագել սովորես»: Բայց եղբայրը սկսել էր գերմաներենով հետաքրքրվել: Այդ ժամանակ Արայիկն ինքնուրույն կիթառ նվագել սովորեց, այնքան էլ լավ էր նվագում, զգացմունքային:

Պատերազմից երևի երկու ամիս առաջ իր կիթառն աթոռի վրայից ընկավ ու կոտրվեց, իրեն ասացի՝ ոչինչ, նորը կգնենք: Մի օր խոհանոցում նստած էի, մեր տան երկրորդ հարկի աստիճաններն իջնում են դեպի խոհանոց, Արայիկը կանգնեց աստիճանների կեսին ու ասաց. «Մա՛մ, վախենում եմ, որ իմ կյանքի երազանքները չկատարվեն»: Բարկացա, ասացի, որ էլ երբեք նման բան չասի. «Ամեն ինչ ունես, ամենակարևորը՝ ընտանիք ունես, որն ամեն հարցով քո կողքին է»: Բարկացա ու թույլ չտվեցի, որ էլի ինչ-որ բան ասի այդ թեմայով, բայց նաև չհարցրեցի, թե ինչո՞ւ է նման բան ասում: Երա՞զ էր տեսել, թե՞ կանխազգացում էր, գուցե շատ բան գիտեր: Հիմա այդ հարցի պատասխանը չեմ իմանա»: Բանակից վերադառնալուց հետո Արայիկը խոհարարությամբ էր զբաղվում, մայրիկի խոսքով, ամեն ինչ ինքնուրույն էր սովորում, նպատակը սեփական ռեստորան ունենալն էր: Նաև ինքնուրույն սկսել էր ծրագրավորում ուսումնասիրել: Բայց սեպտեմբերի 27- ին սկսված պատերազմը տակնուվրա արեց բոլորիս կյանքը: Արայիկը կամավոր մեկնեց պատերազմ:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան աշխատանքի գնացի, Արայիկն էլ աշխատանքից նախորդ օրն ուշ էր վերադարձել տուն: Աշխատանքի վայրից զանգեցի իրեն ու հայտնեցի պատերազմի լուրը: Էլ ոչինչ չխոսեցինք: Եկա տուն, ինքն արդեն աշխատանքի էր գնացել: Երեկոյան եկավ, պատերազմի թեմայից չխոսեցինք: Սեպտեմբերի 28-ին կրկին աշխատանքի գնացի, մեծ աղջիկս զանգեց՝ մա՛մ, տղեդ գնում է: Զանգեցի Արայիկին, ասաց, որ աշխատանքի է գնում: Եվ, իրոք, գնացել էր իր աշխատավայր, իր դանակը, գոգնոցը վերցրել, բերել տուն ու գնացել: Մի պահ մեր զանգերին չէր պատասխանում: Իմ զանգին պատասխանեց այն ժամանակ, երբ արդեն աշխատանքից տուն էի գալիս: Դավթաշենում էի աշխատում, մի ընտանիքում դայակ էի: Այդ շենքի դիմացը Սրբոց Նահատակաց եկեղեցին է: Տուն էի գալիս, Արայիկին զանգահարեցի, այդ պահին Արայիկը եկեղեցում է եղել, դա հետո իր ընկերներն են ասել:

«Մա՛մ, ի՞նչ է եղել»: «Ո՞ւր ես բալես, ուզում եմ քեզ տեսնել»: Արայիկն ասաց, որ տուն գնամ, կզանգի ինձ: Այդ ժամանակ հանդիպել է տղաների հետ, որոնք բժիշկներ էին, օգնություն էին տանում մարտի դաշտ, և նրանց հետ մեկնել է: Դրանից առաջ տարբեր տեղեր է գնացել, որ կամավորագրվի, բայց իրեն ասել են, որ սպասի, կզանգեն: Նա էլ իր ծառայակից բժիշկ ընկերներից մեկի հետ է կապվել և նրանց խմբի հետ մեկնել»: Մայրիկը պատմում է, որ տղաները օգնություն են հասցրել մարտի դաշտ, վիրավորներին տեղափոխել: «Գիշերել են Շուշիում գտնվող Դուշման Վարդանի թանգարանում: Երբ դուրս են եկել թանգարանից, երևի հինգ րոպե հետո այն պայթեցրել են:

Տղաները ողջ են մնացել»: Արայիկն անմահացել է հոկտեմբերի 3-ի լուսադեմին Ջրականում: Ասում են, որ տղաները դիմահար մարտի են բռնվել թշնամու զինվորների հետ, անգամ ձեռնամարտի մեջ մտել: Տղաների ծնողները, ընտանիքի անդամներն իրենց որդիներին փնտրելու ժամանակ, պատերազմի ավարտից հետո «գտել» են իրար, մտերմացել, մեկ ընտանիք դարձել և այս ընթացքում մասունք առ մասունք հավաքել նաև իրենց որդիների մասին ունեցած տեղեկությունները, համադրել դրանք և փորձել մեկ ընդհանուր պատկեր ստանալ այդ օրերի մասին: Տիկին Գոհարը նաև պաշտպանական գերատեսչությանն է դիմել՝ պարզելու որդու զոհվելու հանգամանքները, տրամադրելու իրեն նրա մարտական ուղին: Բազում անպատասխան հարցեր ունի: Արայիկի «վերադարձը» տուն շատ երկար է տևել:

ԴՆԹ հետազոտություններ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Մի քանի անգամ հետազոտությունները հերքում են, որ մասունքն Արայիկինն է: Արայիկի եղբայրը այն տանում է Գերմանիա, վերադառնում Հայաստան և մայրիկին հայտնում լուրը: 2023 թ.-ի մայիսին Արայիկն արդեն զինվորական պանթեոնում էր: «Բայց մինչև հիմա չեմ հավատում: Հույսով լցված եմ եղել, որ որդիս ողջ է»: Արայիկը ընտանիքի վեցերորդ՝ ամենափոքր երեխան է: Երբ տիկին Գոհարին հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս Արայիկի ֆիզիկական բացակայությունից հետո, արձագանքում է՝ վրեժը: «Իմ որդու գործն է ուժ տալիս, թե ինչ նպատակով էր նա պատերազմ գնացել: Իմ տղան չէր գնացել կռվելու ուրիշի հողի համար, նա պատմական փաստերով ամեն ինչ գիտեր, անգամ մեր տարիքով բարեկամներից հետաքրքրվում էր, թե որտեղից են մեր արմատները, գրառումներ ուներ: Բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնց պատասխանն Աստված կտա»:

Հ. Գ. -Արայիկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան