Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում


Երազիս ասել է՝ «մա՛մ, ես ողջ եմ, էլ չլացես». գոնե փոխանակում լիներ, հերի՛ք է, ի՞նչ բարի կամքի դրսևորում…

Հարցազրույց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱԱԾ-ն երեկ հայտարարեց՝ օրերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը, որի մոտ նաև զենք է եղել, որպես «բարի կամքի դրսևորում» կվերադարձվի Ադրբեջան:

Ի՞նչ են զգում այն ծնողները, որոնց որդիները տարիներով Բաքվի բանտում են, որոնց գտնվելն ադրբեջանական գերության մեջ Ալիևի ռեժիմը չի ընդունում, թեև հարազատները և իրավապաշտպան կազմակերպությունները նրանց նույնականացրել են տեսանյութերով: Ի՞նչ են զգում անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հույսը չեն կորցնում, որ մի օր, Աստված տա...

2020 թվականի սեպտեմբերի 26-ից առ այսօր Մանյա Երկնափեշյանը որդու՝ ժամկետային զինծառայող Սերգեյ Անանյանից ոչ մի տեղեկություն չունի։ 

MediaHub-ի հետ զրույցում նա նշեց, որ վերջին անգամ խոսել է պատերազմից մեկ օր առաջ երեկոյան։ Հաջորդ օրն առավոտյան սկսվել է պատերազմն ու տևել 44 օր։ Այդ ընթացքում տիկին Մանյան լսել է միայն, որ Ջրականում (Ջաբրայիլ) թեժ մարտեր են․ որդու մասին առ այս պահը լսել է միայն ոչ հստակ՝ իրարամերժ տեղեկություն։ 

«Հրամանատարներն ու ընկերները խուսափում են առերես հանդիպումից։ Դասակի հրամանատարն ասել է, որ խմբերի են բաժանվել, 3 հոգի գնացել են այլ ուղղությամբ, Սերգս ու ևս 5 հոգի 119 մարտական դիրք, դասակի հրամանատարին էն 3 հոգուց մեկն է ասել, ով զոհվել է, այսինքն, հնարավոր է, և այդ տղան հանդիպած էլ չլինի, որովհետև տարբեր ուղղությամբ են եղել։ Հետո Ջրականի ուղղությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվել, արդյունք չի տվել անգամ այնտեղից բերված մասունքները՝ ԴՆԹ հետազոտությամբ»,- ասաց Մանյա Երկնափեշյանը։ 

Տավուշի մարզի Կողբ գյուղից Սերգեյի հարազատները 2022-ին գնացել են Արցախ, հանդիպել հրամանատարական կազմի հետ։ Հակառակ ծնողների ցանկությանը, հանդիպում այդպես էլ պատասխանատու անձանց հետ տեղի չի ունեցել։ Մեկն ասել է զոհվել է, մյուսներն ասում են չեն տեսել։ 

«Մեկը մյուսից տարբեր ինֆորմացիա են տվել։ Արդեն 3 տարի ու կես, մենք անորոշության մեջ ենք։ Ես հավատում եմ Աստծուն, իմ Սերգեյին եմ հավատում ու իմ երազներին։ Երազիս ասել է՝ «մամ, ես ողջ եմ, էլ չլացես», մտածում եմ այդ տարածքից գերեվարվել է»,- ասաց մայրը։

Ողջ մնացածները խուսափում են հանդիպումից, կամ տարբեր լուրեր են հայտնում ընտանիքին։ Իսկ Անանյանների ընտանիքը շարունակաբար սպասում է հրաշքի՝ հավատալով դրան։ «Զոհված տղաններից մեկը Լյուդվիգ Ավդալյանն է, ում, կարծեմ, ադրբեջանցիները սպանված վիճակում վիդեո էին տարածել: Ուզում էի զանգեի էդ տղայի պապային, գուցե ինչ որ բան իմանային, բայց չկարողացա... նախ իրենց կրկին անգամ չցավեցնելու, հետո էլ երևի ինձ»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Զինվորի մայրը երեկ լսել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել մեկ շաբաթ առաջ Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի հատվածում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին։ Վրդովվել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ իր լեզվով չի խոսում։

«Էնքան սխալ կա այս պետության մեջ, չգիտես՝ որն ասես։ Մենք բարի ազգ ենք, բայց Ադրբեջանի պես պետության հետ, որտեղ դեռևս գերեվարվածներ կան, որոնց հստակ թիվն ու անունները չգիտենք, պետք է փոխանակում լիներ, հերի՛ք է, որքան բարի կամք դրսևորեցինք։ Միևնույն է, տարիներ շարունակ ոչինչ չենք ստանում, քան արհամարանք»,- վրդովված հավելեց նա։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

 
Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան