Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա Սողոմոնյան Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն Մանվելյան Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը


Ի՞նչ ղալաթ է անում այդ գործում Նիկոլի կառավարությունը. Արտակ Զաքարյան

Բլոգ

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իլհամ Ալիևը 2024թ. փետրվարի 16-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ Բաքվի համար կարևորագույն միջազգային կազմակերպություններից մեկը թյուրքական պետությունների կազմակերպությունն է (OTS) և թյուրքական աշխարհն անվանել է իր ընտանիքը։ Այնուհետև նա իր առաջին պետական ​​այցն է կատարել Թուրքիա:
Վերլուծաբանները ենթադրում են, որ Անդրկովկասը շուտով կդառնա Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի (ՆԱՏՕ) կոշտ դիմակայության (առճակատման) հարթակ։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանի ներուժի տեղափոխումը դեպի թյուրքական պետությունների կազմակերպություն շատ դժվար կլինի առանց հիմնական «արտաքին հեգեմոն» Թուրքիայի: Այդ անհրաժեշտ ներուժը կարող է ի հայտ գալ միայն հետխորհրդային թյուրքական պետությունների ռեսուրսների օգտագործման արդյունքում, և Ադրբեջանն այս հարցում անգնահատելի օգնություն կցուցաբերի իր ավագ եղբորը` Թուրքիային։
Թուրքիա կատարած այցի ժամանակ Ալիևն ուղղակիորեն հայտարարեց. «թյուրքական աշխարհի միավորումը և ընդհանուր մշակույթ ունեցող ժողովուրդների համակեցությունը կամրապնդի OTS-ի յուրաքանչյուր անդամի ուժը։ Այս ուղղությամբ հիմնական խնդիրներից մեկը, առանց որի հնարավոր չէ լուծել մնացյալ հարցերը` Անդրկովկասի վրա թուրքական վերահսկողության հաստատումն է։ Դրա համար նրանց անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը վերածվի թուրք-ադրբեջանական վասալի։ Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը դիտարկել որպես երկարաժամկետ ռազմավարական հեռանկար։ Այս առումով առանցքային խնդիր է համարվել այսպես կոչված զանգեզուրյան միջանցքն է։
Ըստ էության, Սյունիքի տարանցիկ ճանապարհը միջազգային երթուղու մաս է, որն ապագայում Ռուսաստանին և Թուրքիային կմիացնի անխափան ցամաքային հաղորդակցություններով։ Այն բաղկացած է երկու ճյուղերից՝ երկաթուղուց և մայրուղուց։ Երթուղու հիմնական մասը կանցնի Ադրբեջանի տարածքով, իսկ դրա 40կմ-ոց հատվածը կանցնի կամ Իրանով, կամ Հայաստանով :
Այս «միջանցքը» Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների տարանցիկ երթուղիներից մեկի վերահսկողության բանալին է: Կարմիր ծովի ճգնաժամը, որն առաջացել է Եմենի Հութի ապստամբների կողմից` կարող է 2024թ. վերջին հանգեցնել համաշխարհային տնտեսական աճի մինչև 2,8% նվազման ( ըստ: միջազգային ֆինանսների վաշինգտոնյան ինստիտուտի տվյալների (IIF)):
Այսպիսով, կա Ասիայից Եվրոպա ապրանքների առաքման այլընտրանքային ցամաքային ուղիների հրատապ անհրաժեշտություն@, ինչն էլ մեծացնում է Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի փոքր հատվածի կարևորությունը։ Իսկ մնացած բոլոր երթուղիներն, այսպես թե այնպես, գտնվում են թուրքերի վերահսկողության տակ:
Անկարային անհրաժեշտ է, որպեսզի երթուղու այս հատվածն անցնի Հայաստանի տարածքով, իսկ նրանք կփորձեն Հայաստանը պահել ամբողջական թուրքական վերահսկողության տակ։
Ռուսաստանից արագ երես թեքելու և Արևմուտքի (իրականում Թուրքիայի) հետ սիրախաղեր անելու Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է: Մինչդեռ, միայն Ռուսաստանն ու Իրանն են այն իրական ուժերը, որոնք կարող են զսպել թուրքական էքսպանսիան Հայաստանում (Անդրկովկասում):
Բազմիցս ասել ենք, որ Նիկոլն իր դավաճան քաղաքականությամբ երկիրը կամգնեցրել է նոր պատերազմի առաջ: Այժմ Անկարան և Բաքուն դիտարկում են «Հայկական հարցը» լուծելու ռազմական տարբերակը։ Անկարայից քաջալերված և արցախյան վերջին «հաղթանակից» ոգևորված Բաքուն կարող է համարել, որ եկել է «հայկական խնդիրը» վերջնականապես լուծելու ժամանակը։ Այս ամենը միանգամայն տեղավորվում է Երեւանի վրա ճնշում գործադրելու թուրքական քաղաքականության մեջ։ Թուրքական ԱԹՍ-ների ակտիվությունը Հայաստանի սահմանների մոտ երկար ժամանակ չի նվազում։ Անկարան կարծես թե արդեն սկսում է Անդրկովկասն իր ազդեցության տակ ներառելու խաղը։
Մասնավորապես, Ալիեւն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանում լիովին հաստատվել է թուրքական բանակի մոդելը։ Այսօր ադրբեջանական բանակը զարգանում է ոչ միայն որպես «թուրքական բանակի փոքր մոդել», այլ որպես նրա անբաժանելի մասն է։
1992 թվականի օգոստոսի 11-ին Անկարայում ստորագրված «Ռազմական պատրաստության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը դեռևս ուժի մեջ է, նախատեսում էր սպայական պատրաստության ադրբեջանական բանակի կարիքների բավարարումը։ Այնուհետև այս համաձայնագիրը համալրվել է բանակային այլ ստորաբաժանումների և անվտանգության ուժերի միջև ստորագրված պայմանագրերով և արձանագրություններով։ Բացի այդ, «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը», որը ստորագրվել է 2021 թվականին, նախատեսում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է միմյանց ռազմական օգնություն ցուցաբերեն անհրաժեշտության դեպքում։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Պակիստանը JF-17 կործանիչների վաճառքի համար Ադրբեջանի հետ կնքել է արտահանման ամենամեծ պայմանագիրը (1,6 մլրդ դոլար)։ Իրանը մեկնաբանում է այդ կործանիչների մատակարարումը որպես ուժերի անհավասարակշռություն Կովկասում և Բաքվի նախապատրաստում մեծ պատերազմի։
Անկարա կատարած այցի ընթացքում Ալիևը քննարկել է նաև փոխադարձ առևտրի ծավալների մեծացումը, այն հասցնելով 15 մլրդ դոլարի, ինչպես նաև Ադրբեջանից էներգառեսուրսների փոխադրման ծավալների ավելացմանը։ Հանդիպումների ընթացքում խոսել են Կարս-Նախիջևան երկաթուղու և Իգդիր-Նախիջևան գազատարի նախագծերի իրականացման մասին։ Ընդգծվել է ադրբեջանա-թուրքական համալսարանի ստեղծման կարևորությունը, ինչպիսին գործում է Ղազախստանում և Ղրղզստանում։
Ակնհայտ է, որ միջազգային հարաբերություններում Բաքուն հետեւում է Թուրքիայի օրինակին: Ռուսաստանի հետ բարեկամության մասին կեղծ հայտարարություններին զուգահեռ, Ադրբեջանը սերտ կապեր է հաստատում Ուկրաինայի հետ։ Մյունխենի անվտանգության վերջին համաժողովի շրջանակում Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը կրկին 25 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա:
Ընդհանրապես, առնվազն անհիմն է համարել, որ Ադրբեջանն Անդրկովկասում կարող է լինել Ռուսաստանի հուսալի դաշնակիցը: Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը նրան հանելու է ՌԴ «բարեկամ երկրների» շարքից և տանելու է դեպի ՆԱՏՕ` դարձնելով նրան թուրքական ՆԱՏՕ-ի մասնաճյուղն Անդրկովկասում։
Ուստի բոլոր նրանք, ովքեր խոսում են «Մոսկվայի համար Բաքվի հետ դաշինքի նշանակության» մասին, պետք է հիշեն, որ Ադրբեջանը պարզապես կրտսեր գործընկեր է՝ ուղղորդված ՆԱՏՕ-ի Թուրքիայի կողմից, որի հիմնական նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Կովկասյան աշխարհագրական անվտանգային գոտուց։
Իսկ ի՞նչ ղալաթ է անում այդ գործում Նիկոլի կառավարությունը` կարծում եմ ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Նա շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը` հայ ժողովրդին դնելով նոր ցեղասպանության իրական վտանգի առջև:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է