Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ Սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնից Բրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ Սարգսյան


Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր

Բլոգ

Նիկոլ Փաշինյանը, իր քարոզչամեքենան բազմաթիվ ստեր ու քաղցր միֆեր են տարածում Հայաստանի ապագայի և խաղաղության թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։

Սուտ 1–ին․ Հայաստանը դառնում է ԵՄ անդամ։

Իրականությունն այն է, որ ԵՄ անդամության թեկնածու լինելը, մեղմ ասած, շատ հեռու է ԵՄ անդամ դառնալուց։ Հարևան Վրաստանն ամեն ինչով ձգտում է անդամության, սակայն ապարդյուն։

Անդամության թեկնածուն այն գեղեցիկ փաթեթավորված կոնֆետն է, որը երբեք չի համտեսում այն տեսնողը։ Դա Արևմուտքի փափուկ և գայթակղիչ ուժն է։ Նիկոլ Փաշինյանն այդ սուտն օգտագործում է՝ Արևմուտքի ձեռքում հակառուսական ու հակաիրանական մանրադրամ դառնալու իր քայլերին գեղեցիկ ու հեռանկարային տեսք տալու համար։

Թե ինչ է նշանակում ԵՄ–ի անդամության թեկնածու դառնալը և ինչ է դա տալիս տվյալ երկրին, պետք է նայել Ուկրաինայի օրինակը․ հարյուր հազարավոր զոհեր, ռմբակոծված քաղաքներ, պետականության ճգնաժամ։

«ՀՀ–ն ԵՄ–ի անդամ է դառնում» բլեֆով դյուրահավատների ականջներից «մակարոնեղեն» են կախում։ Այդ «մակարոնեղենի» մեջ է մտնում նաև դեպի Շենգեն գոտի առանց վիզա մեկնելը։ Իրականությունն այն է, որ վիզաների հարցում վերջին շրջանում վիճակը վատացել է։ Վիզաներ ստանալը շատ հաճախ լի է կոռուպցիոն ռիսկերով։ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ժամեր ստանալ դեսպանատներում, քանզի այդ ժամերը նախապես «գնված» են լինում ու գնորդները վերավաճառում են իրենց ժամերը վիզա ստանալու ցանկություն ունեցողներին։

Սուտ 2–րդ․ ՆԱՏՕ–ն ու Արևմուտքը կապահովեն Հայաստանի անվտանգությունը։

Թե ինչպես է ՆԱՏՕ–ն անվտանգություն ապահովում, պետք է նայել նույն Ուկրաինայի օրինակը։ Դրանից առաջ Վրաստանն էր։ Էլ ավելի առաջ՝ Կիպրոսը, որի հյուսիսային հատվածն օկուպացրել է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան։

Իրականությունն այն է, որ ՆԱՏՕ–ն Հայաստանին ոչինչ չի խոստացել և չի էլ կարող Հայաստանին պաշտպանել թուրք–ադրբեջանական ագրեսիայից, քանզի իր տարածաշրջանային օպերատորը նույն Թուրքիան է։

ՆԱՏՕ–ի խնդիրը Ռուսաստանի ու Իրանի դեմ կռիվ տալն է՝ այլոց ձեռքերով։ ՆԱՏՕ–ն Հայաստանի հետ խնդիր չունի, բայց նաև ցանկություն ու կարողություն չունի պաշտպանել Հայաստանն ադրբեջանական հարձակումներից։

ՆԱՏՕ–ն պատրաստ է Հայաստանը դիտարկել որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում։ Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնել հակառուսական մանրադրամ՝ սեփական շահերից ելնելով։ Ու որպեսզի այդ պետական հանցագործությունը գեղեցիկ փաթեթավորում ստանա՝ նիկոլենք ստեր են տարածում այն մասին, որ հերիք է Ռուսաստանից պոկվենք, ՀԱՊԿ–ից դուրս գանք, ռուսական ռազմաբազան Գյումրիից հեռացնենք, ՆԱՏՕ–ն անմիջապես մեզ կօգնի ու խաղաղություն կստանանք։ Նման լկտի ստի հավատացողներ կան ու դա այն սուտն է, որը մահաբեր է դառնալու Հայաստանի համար։ Բայց դե ոմանք գերադասում են քաղցր մահը, դառը ճշմարտությունից։

Սուտ 3–րդ․ Եթե սահմանադրությունը փոխենք, Ադրբեջանի ուզածները տանք, ապա խաղաղություն կլինի։

Նույն ձևով նիկոլենք համոզում էին, որ եթե Արցախը հանձնենք, ապա խաղաղություն կլինի։ Ստեփանակերտը դավաճանաբար հանձնվեց։ Հիմա հարցը Երևանն է։

․ ․ ․

Սա Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրած ստերի ու հեքիաթների ոչ ամբողջական ցանկն է, բայց վերը ներկայացվածն էլ բավական է՝ պատկերացնելու համար, թե ինչ ուղղությամբ են տանում քարոզչությունը։ Այդ ուղղության մեջ կարմիր գծով անցնում է այն միտքը, որ հանուն խաղաղության ու ինքնիշխանության պետք է թշնամանալ Ռուսաստանի հետ և բարեկամանալ Թուրքիայի հետ:

Ուշագրավն այն է, որ Թուրքիայի հետ բարեկամության թեզն առաջ մղողները Ռուսաստանին մեղադրելիս առաջ են մղում նաև ռուս–թուրքական հակահայկական դաշինքի մասին պատմությունը, ինչը անտրամաբանական է դարձնում այդ քարոզը։ Ստացվում է, որ ռուսներն ու թուրքերը հակահայկական քայլեր են անում, բայց մեր տնաբույծ արևմտամետիստները թիրախավորում են Մոսկվային ու բարեկամ համարում ․․․ Անկարային։ Դա նշանակում է, որ իրենք շատ լավ գիտեն, որ իրենց քարոզչության սպառման լսարանը երկոտանիների հավաքածու է, այլ ոչ թե հոմո սապիենս։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբՓողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ Սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԴիլիջանում ևս դասադուլ է Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանԱռաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկանՈւժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց «Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանՎարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում. Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է (տեսանյութեր) ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Համբարձման տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Ծաղկեվանքում 14 ժամ ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերումՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարովԲոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԱյս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ ՍրբազանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ