Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք


«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը

Քաղաքական

Օրերս «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանը հյուրընկալել է «Ժամանակակից դիվանագիտության զարգացման» հիմնադրամի և «Հայկական սփյուռքի կենտրոնի» հիմնադիր և նախագահ Ամրամ Պետրոսյանին։ Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և դրանց ապագային:

«Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը ցավով նշել է, որ Սփյուռքի հետ աշխատանքները պատշաճ մակարդակով չեն տարվում, իսկ պետությունն, իր հերթին, արել է ամեն բան, որպեսզի Սփյուռքի մասնակցությունը հայաստանյան գործընթացներին սահմանափակվի միայն ներդրումներ կատարելով՝ չնայած նրան, որ այդ մասնակցությունն էլ այսօր ձգտում են հասցնել նվազագույնի, և վերջին տարիներին հստակ նկատվում է Սփյուռք-Հայաստան կապերի պասիվությունը: Վարդանյանը նշել է նաև, որ օրհասական պահերին մշտապես մեծ է եղել սփյուռքահայության ներգրավվածությունը հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը, սակայն այսօր արվում է ամեն բան Սփյուռքի գործոնը զրոյի հասցնելու համար: Ըստ «Միասնություն» շարժման առաջնորդի՝ այս իրավիճակը պետք է փոխել և միահամուռ ուժերով մեկտեղելով ռեսուրսները՝ գտնել մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղին:

«Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և այն մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած ենք, պարտավորեցնում են մեզ լինել խելացի և օգտագործել մեր մրցակցային առավելությունները՝ ի դեմս հզոր Սփյուռքի»,-նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ հայրենիք-Սփյուռք համագործակցության համատեքստում գլխավոր շեշտը պետք է դնել հայակենտրոն մտածողության վրա:

Ամրամ Պետրոսյանն, իր հերթին, նշել է, որ իր ղեկավարած կառույցը այսօր ակտիվորեն աշխատում է վերը նշված նպատակները իրագործելու համար․ հայկական համայնքներում բացվում են համապատասխան կենտրոններ: Նմանատիպ կենտրոններ են բացվել նաև Հայաստանում՝ Երևանում, Սյունիքի, Լոռու և մի շարք այլ մարզերում։ Կառույցը, Պետրոսյանի գլխավորությամբ, հաջողությամբ մշակում է Հայաստանի զարգացման, Սփյուռքի հետ երկխոսության խորացման, համայն հայության համախմբման մեխանիզմները:

«Այս իրավիճակում յուրաքանչյուր հայ՝ անկախ նրանից՝ ապրում է Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում, պարտավոր է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը, քանի որ դժվարին և ծանր ժամանակներում ենք ապրում: 

«Մեր հայրենիքին կարող ենք օգտակար լինել միայն միասնական օրակարգով և մեր բազմաթիվ կապերի շնորհիվ, այդ թվում՝ համաշխարհային, տարբեր տրանսազգային ընկերությունների և կենտրոնների հետ, որտեղ հայերի դերը անչափ մեծ է, այդկերպ փորձենք դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից ու ուժեղացնել մեր երկիրը»,- նշել է Պետրոսյանը:

Արման Վարդանյանն, իր հերթին, կարևորել է «Հայկական սփյուռքի կենտրոն» հիմնադրամի գործունեությունը և «Միասնություն» շարժման անունից պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու հիմնադրամի նախաձեռնությունները կյանքի կոչելուն:

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում և հասնել գործնական լուծումների մշակմանը: Միայն միասնականությամբ և համայն հայության ընդհանուր տեսլականի ու գործնական քայլերի մեխանիզմների համադրմամբ կարող ենք օգտակար լինել մեր երկրին և զարգացնել այն»,-ասել է Վարդանյանը՝ անչափ կարևորելով նաև  համահայկական ցանցային պլատֆորմների ստեղծումը, ինչը կդյուրացնի աշխարհով մեկ սփռված հայերի հաղորդակցությունը՝ այն դարձնելով առավել բազմաֆունկցիոնալ:

Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում