Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ» ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան «Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ» Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»


Արտաքին ուժերի շահերի առճակատման էպիկենտրոնում գտնվելու դիրքը հղի է հսկայական վտանգներով․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iarex.ru-ն «Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ «Արմենպրես» գործակալության հաղորդմամբ, «կողմերը նախատեսում են քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը», ինչպես նաև «Հայաստանի կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները»։

Նշենք, որ այդ իրադարձության մասին հայտարարվել էր անցյալ տարի հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում՝ Փաշինյանի և ֆոն դեր Լեյենի հանդիպումից հետո։ Այն ժամանակ ԵՀ ղեկավարը Հայաստանի վարչապետին պատմել էր ԵՄ-ի ու ԱՄՆ-ի համատեղ միջոցառման նախապատրաստման մասին, որն ուղղված կլինի Հայաստանին աջակցելուն։ Բայց Երևանն այդ պահին չուներ համապատասխան պայմաններ, այսինքն՝ հստակորեն մատնանշված եվրոպամետ միտում։ Հիմա էլ դրանք այնքան էլ ակնհայտ չեն, թեև, ինչպես նշել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Բրյուսելի և Երևանի հարաբերությունները սկսել են «զարգանալ աննախադեպ ակտիվությամբ»։ Առայժմ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության հայտնվելու, վիզաների ազատականացման բանակցությունների, «Խաղաղության եվրոպական հիմնադրամի»՝ Հայաստան մտնելու, ինչպես նաև հայկական ապրանքների եվրոպական շուկաներ մուտքի քննարկումների մասին է։ Բայց դա, հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստանի բարձր տնտեսական կախվածությունը, բավարար չէ «Ռուսաստանից ցատկի» համար։ Անվտանգության հարցերով Երևանը պատրաստվում է «ռուսական հովանոցը» փոխարինել «արևմտյան հովանոցով»՝ կարծելով, որ նման «փոխատեղումը» կարող է արգելափակել Ադրբեջանի հնա ր ա վոր աշխարհաքաղաքական նկրտումները։

Ուստի, կա այնպիսի զգացողություն, որ այս փուլում Փաշինյանը ձգտում է նախ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրները բարձրացնել Արևմուտք-Արևելք առճակատման մակարդակի, և երկրորդ հերթին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը մտցնել Հայաստան-ԱդրբեջանԹուրքիա ձևաչափ՝ արևմտյան երաշխիքներով և հակառուսական հիմքով: Բացի այդ, Երևանը կարծում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը ճանաչելուց հետո վերացել են Բաքվի հետ խաղաղության հաստատման հիմնարար բնույթի տարաձայնությունները, իսկ սահմանազատման հարցերը, որոնց պատճառով առաջանում են բարդություններ, կարող են լուծվել նոր պայմաններով և նոր հիմքերով: Այդ իսկ պատճառով Փաշինյանի՝ Բլինքենի և ֆոն դեր Լեյենի հետ բրյուսել յան առաջիկա հանդիպումը ընկալվում է որպես ազդանշան Մոսկվային, իսկ «եվրոպական նկրտումները» ցուցադրվում են Բաքվին ու Անկարային։

Այս համատեքստում կարելի է համաձայնել այն փորձագետների կարծիքի հետ, որոնք կարծում են, որ «Փաշինյանն Անդրկովկասում կրկնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սցենարը՝ օգտագործելով նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառել և օգտագործել է Կիևը»։ Միևնույն ժամանակ, կասկած չկա, որ հիմք է դրվում «հարմար պահին» 102-րդ ռուսական բազան դուրս բերելու և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ Ի դեպ, Փաշինյանն այդ հարցը, ըստ ամենայնի, քննարկել է մարտի 23ին Գյումրու տեխնոպարկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության և մտերիմների հետ հինգ ժամ տևած փակ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Գյումրիում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սպառնալիք չի համարվում։ Հիմա հարցն այն է, որ Փաշինյանն Արևմուտքի հետ հարաբերություններում միաժամանակ կարող է խաղարկել ռուսական, ադրբեջանական և թուրքական «խաղաքարտերը», որպեսզի քողարկի իր նախկին ձախողումները արտաքին քաղաքականության մեջ և Ղարաբաղյան ուղղությամբ։

Առայժմ փաստն այն է, որ արևմտյան հարթակներում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը Երևանին որևէ արդյունք չի տվել։ Հիմա Արևմուտքից ինչ-որ դիվիդենտների ակնկալիքով ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանի հետ հարաբերություններն են դրվում զոհասեղանին: Չնայած նշենք, որ դրանք դեռ նկատելի հստակությամբ չեն սահմանվել։ Փաշինյանը միայն քննադատում է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, մինչդեռ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ Նույնիսկ ռազմական համագործակցության ոլորտում Երևանը դեռ չի հատել «կարմիր գծերը», թեև մտադիր է Մոսկվայի հետ իր «բաժանումը» թանկ վաճառել Արևմուտքին։ Եթե Փաշինյանը Բրյուսելում չստանա ինչ-որ լուրջ տնտեսական և այլ օգնություն Արևմուտքից, ավելի ճիշտ՝ համաձայնություն Հայաստանը վերցնելու իր թևի տակ, ապա նա զերծ կմնա կոնկրետ հակառուսական քայլերից։

Մյուս կողմից՝ Բաքուն և Անկարան նույնպես հաշվարկում են Անդրկովկասում արևմտյան մոդերատորության ի հայտ գալու հնարավորություններն ու հեռանկարները՝ դա ընկալելով որպես արտաքին խաղացողների շրջանակի ընդլայնում՝ առանց տարածաշրջանային անվտանգության ապահովման պարտավորությունների, որպես ուժերի առկա հարաբերակցության վերանայման միջոցով Արևմուտք-Արևելք առճակատման մեջ ներքաշվելու սցենար: Միևնույն ժամանակ, հենց Հայաստանի համար արտաքին ուժերի շահերի առճակատման էպիկենտրոնում գտնվելու դիրքը հղի է հսկայական վտանգներով, քանի որ Հայաստանը, ինչպես Ուկրաինան, կարող է դառնալ ընդամենը աշխարհաքաղաքական գործիք։ Եթե այդպես շարունակվի, ապա Հայաստանից կարող է մնալ միայն «պատմական հիշողություն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան «Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Տիգրան Աբրահամյանն իր գործընկերների հետ այցելել է բերման ենթարկված քաղաքացիներինԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրելՎիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցըԳ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԵրկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում