Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճի Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը


Չհանձնվելով... հանձնելու «նուրբ արվեստը». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն իր համար «ռազմավարական որոշում է կայացրել, որ ինքը չի հանձնվելու»: Հայտարարության ենթատեքստը, եթե այն կարելի է ենթատեքստ համարել, չափազանց թափանցիկ է: Գործնականում Փաշինյանը հայտարարեց, որ երբե՛ք, ո՛չ մի պարագայում ինքնակա՛մ իշխանությունից չի հեռանալու: Ինչ ուզում եք՝ արեք, չի՛ հեռանալու, և վերջ: Թեկուզ՝ մինչև Հայաստանի Հանրապետության վերջը:

Ըստ որում, Փաշինյանը կուսակիցների հետ նույն հանդիպման ժամանակ արած այդ հայտարարության ընթացքում նաև նկատում է. «Պետք ա նայել էն տարբերակը, որ կարող ա երկրի շահից բխո՞ւմ ա, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք էս ճանապարհը: Էդ էլ ա պետք դիտարկել: Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ՝ ոչ: Այ, դա կլինի իսկական դավաճանություն»: Դեռ մի կողմ թողնենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդգծված արհամարհական վերաբերվել հայոց լեզվին, նաև այն, որ նա հատուկ, ինչպես ինքը կասեր՝ խանդաղատալի վերաբերմունք ունի «դավաճան» և «դավաճանություն» բառերի նկատմամբ: Առաջնայինը այն շերտերն են, որ առկա են Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության հետ կապված: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է չհանձնվել կամ չհեռանալ իշխանությունից, որ ի՞նչ անի:

Տրամաբանորեն, պետք է ենթադրել՝ որոշել է չհեռանալ, որ շարունակի անել այն, ինչ անում է: Իսկ ի՞նչ է նա անում: Միակ բանը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ահա, արդեն տևական ժամանակ, այն է, որ խարխլում է Հայաստանի առանց այդ էլ թուլացրած պաշտպանական հնարավորությունները՝ թշնամական, ադրբեջանաթուրքական ակնհայտ դրսևորվող ագրեսիայի պայմաններում, քարոզում է Հայաստանի տարածքները հանձնել թշնամուն, ահաբեկում է ՀՀ քաղաքացիներին պատերազմով: Կարելի է ասել՝ պատերազմի սպառնալիքով փորձում է մարդկանց համոզել, որ համաձայնեն ցեղասպանական ոճրագործ թշնամուն հանձնել իրենց կենսատարածքը, պապենական հողերը, ամեն ինչ: Ստացվում է, որ Փաշինյանը որոշել է չհանձնվել, որպեսզի... շարունակի հանձնել:

Այսինքն՝ չի հանձնելու իշխանությունը, որպեսզի շարունակի թշնամուն հանձնել Հայաստանի տարածքները, գյուղերը և այդպես շարունակ: Ինչպես արեց Արցախի պարագայում: Ըստ էության, նրա այդ հայտարարությունը չհանձնվելով... հանձնելու «նուրբ արվեստի» փաթեթավորումն է: Երկրորդը, ինչ միանգամից ուշադրություն է գրավում, դավաճանության մասին նրա արտահայտությունն է: Բայց, մինչ այդ, նկատենք, որ նա ինքն է ասում, թե դիտարկել է նաև այն տարբերակը, որ իր հեռանալը («հանձնվելը») միգուցե երկրի շահից է բխում: Դժվար է ասել, թե Փաշինյանն այդ առումով ինչ ոլորուն վերլուծություններ է արել (եթե արել է), բայց իրողությունն ակնհայտ է. երկրի ու ժողովրդի շահից բխում էր, որ իր իսկ լեգիտիմացրած պատերազմում իր իսկ կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը հեռանար ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքական ասպարեզից ընդհանրապես: Դա առնվազն թույլ կտար բանակցող փոխել, չհաշված մյուս հնարավորությունները: Բայց նա գերադասեց աթոռն ամեն գնով պահելու ճանապարհը և չհեռացավ ո՛չ 2020 թ. նոյեմբերի 10-ին, ո՛չ հետո:

Ավելին, վարչական ռեսուրսի չարաշահմամբ ու զանազան մանիպուլ յացիաներով «ինքնավերարտադրվեց» 2021-ին՝ էլ ավելի ամուր կառչելով վարչապետի աթոռից: Նա 2022-ի հոկտեմբերի 5-ին էլ «չհանձնվեց»՝ գերադասելով հաջորդ օրը Պրահայում Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի ու Եվրամիության քավորությամբ, փաստացի թշնամուն հանձնել Արցախը, ինչը «գետնի վրա» ձևակերպվեց 2023-ի սեպտեմբերին: Նա էլի «չհանձնվեց»: Այս ամբողջ ընթացքում «չհանձնվողը» թշնամուն հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը, Սև լճի մեծ մասը, ընդհանուր առմամբ, իրենց իսկ հայտարարություններով՝ մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք:

Հիմա «չհանձնվողը» որոշել է թշնամուն նվիրել Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերի կենսատարածքը: Հիմա դավաճանության հիշատակման մասին: Ըստ Փաշինյանի, իր կողմից իշխանությունը թողնելը նույնն է, թե դավաճանության դիմի: Այսինքն, նրա ընկալմամբ, դա դավաճանություն կլինի: Հարց է ծագում՝ դավաճանություն ո՞ւմ հանդեպ: Հաստատ՝ ոչ Հայաստանի ու հայության, որովհետև նրա պաշտոնավարումն ուղղակիորեն հակասում է, եթե չասենք՝ ոտնահարում է Հայաստանի ու հայության կենսական շահերը: Գուցե 2021-ին իրեն «ձայն տված» մարդկանց հանդե՞պ:

Հազիվ թե, որովհետև նրանք քվեարկել են (եթե քվեարկել են) մի Փաշինյանի օգտին, որը խոստանում էր Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշում, խաղաղություն: Նրանք չեն քվեարկել Տավուշի օկուպացիա, Արցախի ուրացում, պատերազմ բերող Փաշինյանի օգտին: Հնարավոր է՝ իր պատկերացմամբ, դա դավաճանություն կլինի քպականների հանդեպ: Սա ամենահավանական տարբերակն է, հատկապես, որ նա դա ասել է հենց իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ: Բայց այս դեպքում էլ՝ հեռանալով՝ Փաշինյանը նրանց հասարակության մեջ վերադառնալու շանս կտա, իսկ իշխանությունից կառչած մնալով՝ ընդամենը կդարձնի գործակից, որոնք չունեն հետդարձի ճամփա:

Ի վերջո, Փաշինյանը հենց այնպես չի ասում՝ «ես կամ մենք հանձնվենք»: Նա իր կուսակիցներին պարզորոշ հասկացնում է, որ պատասխան պահանջելու են ոչ միայն իրենից, այլև կուսակիցներից: Առհասարակ, դա կոչվում է «կոլեկտիվ մեղք»: Նա դրա մասին խոսում է, որովհետև տեսնում է իր իշխանության թուլությունը, սպառվածությունը և նման մանիպուլ յացիաներով փորձում է համախմբել, «դուխ տալ» «յուրայիններին», որ արդեն, կարծես, այնքան էլ յուրային չեն: Ի դեպ, ինչպես հայտնի է, 2020-ի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Պուտինը համոզել է Ալիևին՝ դադարեցնել մարտական գործողությունները (այդ ժամանակ թշնամին դեռ Շուշին չէր զավթել): Բայց Փաշինյանը մերժել է այդ ռեալ հնարավորությունը, հայտարարել է, որ շարունակելու են կռվել: Հետո նա հայտարարեց, թե այդպես է վարվել, որպեսզի հետո իրեն չասեն՝ «դավաճան»...

Այսինքն, որպեսզի իրեն չասեն «դավաճան», նա չի համաձայնել պատերազմի դադարեցմանը, հայությունը շարունակել է ծանր կորուստներ կրել: Բայց ընդամենը 2 տարի անց նա համաձայնում է հանձնել Արցախը (ուրանում է Արցախը), կառչած է մնում իշխանությունից՝ այն թողնելը համարելով դավաճանություն: Իսկ ընդհանրապես, ուղղակի նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունից հեռանալը համարում է «հանձնվել»: Այդպիսով նա անուղղակիորեն ընդունում է, որ իր ընկալմամբ իշխանություն ունենալ-չունենալը իր համար կենաց-մահու հարց է: Դե ինչ, Փաշինյանը կայացրել է իր ռազմավարական որոշումը: Մնում է, որ հանրությունն ու քաղաքական ուժերը կայացնեն իրենց որոշումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն