Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. Կամենդատյան Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ Ծառուկյան Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն


Թուրքիայի ներքաղաքական փոփոխություններն արտաքին հավակնությունների ֆոնին. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական վերադասավորումները մեծ ազդեցություն են ունենում նաև տարածաշրջանային իրավիճակի վրա՝ մանավանդ այն պայմաններում, երբ Թուրքիայի արտաքին ազդեցությունը շարունակում է աճել։ Անցյալ տարի նախագահական ընտրություններում Էրդողանը հաջողացրեց հաղթանակ տանել, սակայն նա այդպես էլ չկարողացավ ամրապնդել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքերը։ Այլ կերպ ասած՝ այդ հաղթանակը չկապիտալիզացվեց։

Եվ օրերս կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ԺՀԿ-ն ստացավ ընտրողների ձայների 37,76 տոկոսը, իսկ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 35,48՝ առաջին անգամ պարտություն կրելով՝ 20 տարուց ավելի իշխանությունում գտնվելուց հետո։ Ընդ որում, ընդդիմադիր քաղաքական գործիչները կարողացան հաղթել գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Անթալիայում։ Ու պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայում քաղաքապետերի պաշտոնների համար պայքարը ՏԻՄ ընտրությունների ամենակարևոր բաղադրիչն է։ Հատկապես կարևոր է Ստամբուլում հաղթանակը, քանի որ Թուրքիայի ամենախոշոր քաղաքում ձեռք բերված հաղթանակը կարող է նաև հետագայում ցատկահարթակ դառնալ երկրում իշխանությունը վերցնելու և պետության ղեկավար դառնալու համար։

1994 թվականին Էրդողանը ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ, և այդ պաշտոնն օգտագործեց իր քաղաքական վերել քն ապահովելու համար։ Պատահական չէ, որ Թուրքիայում նշում են, թե «ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է ամբողջ Թուրքիայում»: Իսկ վերջին ընտրությունների ժամանակ 16 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ստամբուլի ներկայիս ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ստացավ ձայների 51,1 տոկոսը։ Նա գրեթե 11,5 տոկոսով գերազանցեց իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության իր մրցակցին։ Այնպիսին է իրավիճակը, որ Էրդողանն ընդունել է «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը ՏԻՄ ընտրություններում՝ նշելով, թե դա «վերջը չէ, այլ միայն շրջադարձային կետ»։ Թուրքիայի իշխանական շրջանակներում խոսվում է, որ կառավարության ներսում մի շարք պաշտոնանկություններ են սպասվում։

Դրանով Էրդողանը կարող է ցույց տալ, թե փոփոխությունների է գնում։ Միևնույն ժամանակ, ընդդիմության հաղթանակի ֆոնին ակտիվացել է նաև արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պահանջը՝ չնայած, որ Թուրքիայի նախագահի խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարեց, թե արտահերթ նախագահական ընտրություններ չեն նախատեսվում, և Էրդողանը կպաշտոնավարի մինչև 2028 թվականը։ Բայց հարցական է, թե արդյո՞ք նման պայմաններում, երբ իշխող կուսակցության վարկանիշը անկում է արձանագրում, Էրդողանին կհաջողվի ևս մի քանի տարի հանգիստ պաշտոնավարել։ Հանրային ընկալումների և ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունենում հատկապես երկրի տնտեսական վիճակը։ Շարունակվող գնաճը և ազգային արժույթի՝ լիրայի ռեկորդային չափով արժեզրկումը, փաստացի, Էրդողանի գլխավորած իշխանությունները չեն կարողանում հաղթահարել։

Տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն Էրդողանը զարկ է տալիս ագրեսիվ արտաքին քաղաքականությանը՝ փորձելով հանրությանը կերակրել օսմանյան կայսրության փառքի վերականգնման նեոօսմանական ամբիցիաներով։ Եվ Թուրքիան աստիճանաբար աշխարհագրորեն ծավալվում է։ Էականորեն մեծացել է թուրքական ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Անկարան արագորեն հաստատվում է աֆրիկյան տարածաշրջանում։ Արդեն իսկ Լիբիայում և Սոմալիում Թուրքիան ռազմական ներկայություն է հաստատել։ Իսկ Հարավային Կովկասում Թուրքիան ուղղակի դարձել է ամենակարևոր դերակատարներից մեկը՝ Ադրբեջանին աջակցելով Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ ու այդ երկրին քիչ-քիչ գցելով իրենից կախվածության մեջ։ Թուրքական ծրագրերի մեջ է մտնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելը, որն էլ պետք է պայմաններ ստեղծի պանթուրքական ծրագրերի իրականացման և դեպի միջին Ասիա Թուրքիայի ազդեցության ներթափանցման համար։

Մյուս կողմից էլ՝ Անկարան ցանկանում է ներկայանալ որպես իսլամական ժողովուրդների իրավունքների պաշտպանության չեմպիոն։ Դրանով է պայմանավորված, որ թուրքական հասարակության ներսում ակտիվորեն գեներացվում է Պաղեստինի ու, մասնավորապես, Գազայի բնակչության պաշտպանության մոտեցումն ու զարկ է տրվում հակաիսրայելական և հակաարևմտյան տրամադրություններին։ Էրդողանը ցանկանում է միաժամանակ բոլոր ուղղություններով հաջողություններ գրանցել։ Ըստ այդմ, նա հայտարարում է, թե «Թուրքիան նույնքան հաջողությամբ կանցկացնի քննությունը Գազայում, որքան՝ Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»։ Բայց Թուրքիայի հավակնություններն ավելի մեծ են, քան նրա ունեցած տնտեսական ու արտաքին քաղաքական ներուժը, ուստի այն կարող է սրել նաև ներքին խնդիրները։ Ու եթե նույնիսկ Էրդողանին հաջողվի պաշտոնավարել մինչև 2028 թվականը, միևնույնն է, ակտուալ է նրա իրավահաջորդի հարցը։ Արևմտյան մամուլում արդեն իսկ շրջանառվում է Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարի անունը, որը բավական սերտ կապեր ունի նաև Ալիևի հետ և անօդաչուներ է մատակարարում Ադրբեջանին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան «Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Տիգրան Աբրահամյանն իր գործընկերների հետ այցելել է բերման ենթարկված քաղաքացիներինԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու