Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Խորհուրդ կտամ բոլոր մոլորյալներին` լսել Բագրատ սրբազանի խոսքը


Պետք չէ երկնչել, պետք է գնալ համարձակ լուծումների, այլապես պետականության կորուստը կլինի անխուսափելի. Հրայր Կամենդատյան

Բլոգ
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ընդդիմության մոնոլիտը։ Հարգելի բարեկամներ, այսօր ցանկանում եմ կիսվել ընդդիմության վերաբերյալ մի քանի թեզերի շուրջ։Այս օրերին Հայաստանում առկա է երկու հակադիր բևեռներ' իշխանական մոնոլիտ բուրգը,եվ դրան հակադրված արտախորհրդանական եվ խորհրդարանական ընդդիմության հավաքական կազմը։Ինչ է իրենից ներկայացնում իշխանական բուրգը։Դա մեկ պատուհասի շուրջ հավաքված ապիկարների եվ որոշ տեխնոկրատ ոչնչությունների բոլուկն է։Իրենց իսկ ագիտատորներից մեկի շուրթերով ժամանակին հնչել է դրանց հավաքական անվանումը 'ուսապարկեր։Այդ զանգվածը երբեք չի դավաճանելու գլխավոր պատուհասի,քանի որ նրանցից եվ ոչ մեկը որևէ մասնագիտություն չունի,չունի տնտեսվարման փորձ,պատմություն եվ մինչև ԱԺ հայտնվելը սոված,ծարավ քարշ էին գալիս գարեջրատներում,մեկի հաշվին սիգարետ կամ նիսյա գարեջուր մուրալու տենչով։Դրանք հիմա հայտնվել են իրենց անփառունակ կյանքի օլիմպում եվ իրենց գաղջ մարմնի ամեն բջիջով պարտական են իրենց ամսեկան երկու հազար ԱՄՆ դոլար գցող գլխավոր չարիքին։Ուստի դրանց հետ ինչ որ սեպարատ հույսեր կապելը ,սեփական ապուշության խոստովանություն կլինի ։Հիմա դառնանք ներկա ընդդիմությանը ։Ըստ իս ընդդիմության մեջ ձևավորվել է երկու շերտ։Առաջինը խորհրդարանում երկիրը հանձնողին ,,պարոն վարչապետով,, դիմողներն են,որոնք փաստացի ևս վերածվել են երկու հազար ԱՄՆ դոլար ստացող այլ տիպի ուսապարկերի։Այո, խորհրդարանական ընդդիմության մեջ հայտնված շատերը ևս կյանքի ընթացքում ոչնչի չեն հասել,չունեն գիտելիքներ,չունեն կիրառական աշխատանքի փորձ եվ պատմություն։Դրանց հետ էլ իշխանափոխության հույս կապելը ևս կլինի ապուշության վկայություն։Հիմա անդրադառնանք արտախորհրդանական ընդդիմության խայտաբղետ հարթակին։Հասկանալի պատճառներով չեմ ցանկանում քննարկել մի քանի ոչ ինստիտուցիոնալ ագրեսիվ խմբակների,որովհետև դրանք դեպի ընդդիմություն գործուղված տրոյական ձիեր են,այն էլ կարկատած թամբերով,որի վրա հեծել է Ենոքավանի պատուհասը։Հպանցիկ հայացքով իսկ ակնառու է ,որ արտախորհրդարանական ընդդիմության առանցքը կազմում են երկու միավորումներ եվ մի քանի տասնյակ անհատ գործիչներ,որոնց օգտակար գործողության գործակիցը բավականին հեղհեղուկ է։Ակնհայտ է նաև,որ արտախորհրդարանական ընդդիմությունը կանգնած է մի հանգրվանում,որտեղ նրա քաղաքական ղեկավարները փորձում են գծել պայքարի,դիմադրության ալգորիթմը եվ այստեղ անկյունաքարային է դառնում փողոցային պայքարի նկատմամբ անվստահությունը,եվ պայքարի այդ մեթոդին հանրության լայն շերտերի չմասնակցելու զանգվածային,բայց անձնական որոշումը։Ինչ անել?:
1.Անհրաժեշտ է գիտակցել մի կարևոր հանգամանք։Դա քաղաքացիների իրական եկամուտների եվ սպառողական նվազագույն զամբյուղի տարբերության հարցն է։Մարդիկ հարաբերական խաղաղ պայմաններում դժվարությամբ են հոգում սպառողական նվազագույն զամբյուղի խնդիրը եվ վախ ունեն,որ իրավիճակի սրման դեպքում իրենց տնտեսությունները կհայտնվեն փլուզման վիճակում։Հիմնականում դրանով է պայմավորված մարդկանց թվացյալ անտարբերությունը եվ ահա այստեղ է ,որ իրական ընդդիմությունը ունի անելիք։Մարդկանց,տնային տնտեսությունների ղեկավարներին պետք է ուղարկել հստակ ազդանշան,որ իշխանափոխությունից հետո ձեւավորված կառավարությունը գալիս է նոր ծրագրով,նոր տեխնոկրատ որոշումներով։Գաղտնիք չէ,որ ներկա իշխանությունը սպառել է էքստենսիվ,հորիզոնական զարգացման ռեսուրսը,իսկ նոր մարդիկ պետք է բերեն ինտենսիվ,ինովացիոն,ուղղահայաց խորությամբ զարգացման ծրագիր եվ ամենակարևորը պետք քաղաքացիներին տալ հնարավորություն ընտրելու կայուն վատի եվ հնարավոր գերազանցի միջև։Ինչ է դրա համար պետք?
1.Արտախորհրդարանական իրական ուժերի կոնսոլիդացիա
2.Ստվերային կամ նոր հնարավոր կառավարության կազմ'տեխնոկրատ մենեջերների գերակայությամբ։
3.Ստվերային կառավարության կազմը պետք է ներկա իշխանությունների ցանկացած որոշում,կարգադրություն,նախագիծ ենթարկի ամենօրյա դիտարկման,վեր հանի դրանց մեջ առկա խնդիրները,եվ տա իր լուծումները։
4.Ստվերային կառավարությունը պետք է հրապարակի մի քանի հիմնորոշ հարցերի վերաբերյալ իր անբեկանելի խոստումները,որոնց մեջ պետք է լինեն առնվազն'
1.Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման արգելք
2.Բնական մենաշնորհների սակագների աճի արգելք հստակ ժամկետներով
3.Շրջանառության հարկի դրույքների աճի արգելք
4.Ճանապարհային տուգանքների քաղաքականության վերանայում
5.Գույքահարկի դրույքների բարձրացման արգելք
6.Ակցիզային հարկի դրույքների աճի վերանայում
7.Ակադեմիական քաղաք կոչված հիմարության առկալման խոստում
8.Վերջին վեց տարիների ընթացքում իշխանական բուրգի պաշտոնյաների լյուստրացիա եվ ֆինանսական գումարների ետ վերադարձ,այսինքն ստացված աշխատավարձերի եվ պարգևների հանրագումարները պետք է ետ վերադարձվեն պետական գանձարան։
Եվ էլի բազմաթիվ թեմաներով հստակ խոստումներ։Շատերը կարող են տարակուսել եվ կարծիք հայտնել,որ այդ ամենը կբերի բյուջեի մուտքերը նվազման։Պետք չէ անհանգստանալ,որովհետև այդ վտանգը կա եվ կլինի էքստենսիվ զարգացման մոդելի պարագայում,բայց ինովացիոն մոդելի դեպքում արտադրության,գիտության,տեխնիկայի նոր ճյուղերի գործարկումը բյուջե կբերի տասնյակ,հարյուրավոր անգամ ավելի մուտքեր,քան հիմա,երբ երկիրը պարզապես նստած է վերին Լարս կոչված ասեղի վրա։
Ինչ է խանգարում իմ կողմից նկարագրված հաջողությանը?:Ըստ երևույթին դա ընդդիմության առաջնորդի հարցն է,որը սակայն կարելի է բավականին արդյունավետ կարգավորել կոալիցիոն կամ ռոտացիոն կառավարման գործիքի օգնությամբ։Իհարկե դա նորույթ կլինի ՀՀ քաղաքական կյանքում,բայց պետք չէ երկնչել,պետք է գնալ համարձակ լուծումների,այլապես պետականության կորուստը կլինի անխուսափելի։

ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Խորհուրդ կտամ բոլոր մոլորյալներին` լսել Բագրատ սրբազանի խոսքըՈւկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՖուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանըԴայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»Քաղաքացիներին բերման ենթարկեցին փողոց փակելու համար Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըԱրդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Քաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ) Նրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ Սարգսյան«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հայտնի է՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում, որ համարի ներքո ելույթ կունենաս Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են իրենց առաջնեկին (լուսանկարներ) Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում