Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել


Լայն հասարակությունը՝ ընդդեմ հրեշի վերածվող իշխանության. Վահե Հովհաննիսյան

Բլոգ
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է։ Ոչ մի խարիսխ չունի, ոչ մի ափ չի երևում, ոչ մի փրկարար չի գալիս օգնության։
Իշխանությունը վերածվում է հրեշի. գիտի, որ տանում է աղետի ու սառնասրտորեն խաբում է ժողորդին։ Արտգործնախարարն ասում է. « ... Մենք ընդհանուր լեզու ենք գտել Արդբեջանի հետ շատ հարցերի շուրջ, բայց երկու կարևոր կետում չենք կարողանում համաձայնության գալ՝ տարածքային ամբողջականության ճանաչում և հաղորդակցությունների բացում»։
Բա էլ ինչի՞ շուրջ եք համաձայնության եկել. Արցախը Ադրբեջան համարելո՞ւ, գերիներին Բաքվում թողնելո՞ւ, Տավուշի գյուղերը հանձնելո՞ւ, Բաքվի COP 29-ի՞։
Մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։ 2021-ի ընտրազանգվածներն անտեր են թողնվել։ 680 հազարի լիդերը ցինիկորեն խաբել է ու տարել աղետի, մյուս երկուսի առաջին համարները՝ Քոչարյան ու Վանեցյան, դուրս են եկել քաղաքական հրապարակային պրոցեսներից և նվազագույնը երկու տարի է՝ չեն շփվում սեփական ընտրազանգվածների հետ։ Վերջին երկուսի որոշումներին կարելի է գուցե ըմբռնումով մոտենալ, որովհետև դրանք անհատական մակարդակում կայացված որոշումներ են, մնացածը պատմությունը կգնահատի։ Պարզապես արձանագրենք փաստը. բոլոր հին ընտրազանգվածները մնացել են առանց առաջնորդության, այդ թվում ամենամեծը՝ չքվեարկածները։ Բոլոր հասարակություններն ուզում են ունենալ լիդերներ, վերնախավեր, հայրեր՝ կախված հասարակության քաղաքակրթային մակարդակից, ուզում են ունենալ մեկին, որին կվստահեն, կպատվիրակեն՝ իրենց փոխարեն մտածելու, իրենց ուղղորդելու, իրենց անվտանգ ու հարաբերական արդար ձևով կառավարելու։
Հիմա հայ հասարակությունը մնացել է անտեր՝ մոլորված, անորոշ, խեղճացած. ոչ մի առաջնորդություն, ոչ մի վերնախավ, ոչ մի լուրջ մտավորական շերտ։
Նոր ընտրազանգվածները
Տեսեք ինչ է ստացվում. մեր պետական նավը բաց ծովում դրեյֆի մեջ է, բայց նավի ներսում նույնպես քաոտիկ պրոցես է, ոչ մի ռացիոնալ ջանք ու գործողություն չկա։
Սրա հետևանքով ընտրազանգվածների բովանդակությունը և կառուցվածքը փոխվել է։ Հայաստանում այսօր, մեծ հաշվով, կա երկու ընտրազանգված.
1. Նրանք, ովքեր հավատում են, որ կարելի է շտկել-փրկել վիճակը
2. Նրանք, ովքեր չեն հավատում
Ո՞րն է այն սուպերիդեան, որը կարող է միավորել հասարակությանը՝ ինքն իրեն և պետությունը փրկելու համար։
Այդ գաղափարը կարող է լինել պետության դրեյֆը կանգնեցնելը։ Բոլոր տարաձայնություններով, բոլոր հակասություններով ու նախասիրություններով հանդերձ՝ դրեյֆը կանգնեցնելու գաղափարը կարող է միավորել բոլորին, որպեսզի բոլորով չկործանվենք։ Այս գաղափարին կարելի է տալ առարկայական տեսք՝ քայլերի ճանապարհային քարտեզ՝ ինչպե´ս գնալ ներքին հաշտեցման, ներընտրազանգվածային հաշտեցման և ինչպե´ս գնալ միասնական նոր իշխանության ձևավորմանը, որտեղ բոլոր ունակ մարդիկ աշխատանքի դաշտ կունենան։
Ճիշտ հասկանալ ներսի կոնֆլիկտը
Ընտրազանգվածները մարդկային դեմք ունեն՝ բոլոր տարբերություններով հանդերձ, և կա իշխանական մի նեղ խումբ, որը միֆական հրեշի կերպար է արդեն ստանում։ Մեր ներսի կոնֆլիկտը հիմա սա է՝ մարդկային դեմքով հասարակության (բոլոր հատկանիշներով ու դեֆեկտներով հանդերձ) և միֆական հրեշի կերպարով իշխանության։ Թե ո՞վ կհաղթի, դրանից կախված է ինչպես կավարտվի դրեյֆը։ Սա իսկապես լավ հենք է զանգվածային-ինքնափրկության պրոցես գեներացնելու։
Վերջին օրերին պետության դրեյֆն էականորեն արագացավ։ Մենք ականատես եղանք անհավանական թվացող սցենարի. արևմուտքը(ԱՄՆ-ը և ԵՄ-ը) Հայաստանի հետ շփվում է Ադրբեջանի և Թուրքիայի թույլտվությունը ստանալուց հետո, և շփման ծավալը շտկվում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի թույլտվության ծավալից ելնելով։
Ռուսաստանը մեզ բաց տեքստով ասում է՝ քո շահերը պաշտպանելու փոխարեն, Հայաստան, դու ընտրում ես իմ դեմ առճակատման տարբերակը, իսկ այդ դեպքում ես կդիմեմ կոշտ քայլերի։
Սա սերիալներ սիրող հասարակություն է, և պետք է բացատրել մարդկանց, թե սերիալի լեզվով ի´նչ են նշանակում այս ձևակերպումները։ Լիբանանի, Սիրիայի և մերձավորարևելյան տարածքներում հակամարտող ուժեղների վարքագիծը և գործալաոճը նկարագրող լավ սերիալներ կան, հուշեք՝ նայեն։
Օրերս մի հետաքրքիր քննարկման էի հրավիրված («Հայաքվե», Ա. Չալաբյան). մեծ լսարան էր, որի 80 տոկոսն ինձ անծանոթ մարդիկ էին։ Անծանոթ, սովորական մարդկանց ելույթները շատ հետաքրքիր էին, և դրանք հուշում էին երկու բան՝ մենք մարդկանցով իրար հանգիստ կարող ենք լսել ու իրար հետ աշխատել, և մենք կարող ենք հրեշի դեմն առնել։
Անհրաժեշտ են նոր բանաձևեր.
1. Կանգնեցնել երկրի ներքին դրեյֆը-քաոսը. միավորել բոլորին, որպեսզի բոլորով չկործանվենք,
2. Կանգնեցնել համապետական դրեյֆը, թույլ չտալ, որ Հայաստանը դառնա ուրիշների ձեռքի խաղալիք և աղետի պոլիգոն,
3. Նոր իշխանությունը պետք է ձևավորվի տարբեր տեսակետներ, գաղափարներ ունեցող ունակ մարդկանցից, լայն համախմբմամբ,
4. Հայաստանում հնարավոր է արժանապատվության և կամքի զարթոնք, հնարավոր է վերականգնել պետությունը՝ խելամիտ քայլերով։

Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանըԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՎստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Խորհուրդ կտամ բոլոր մոլորյալներին` լսել Բագրատ սրբազանի խոսքըՈւկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՖուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանըԴայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»Քաղաքացիներին բերման ենթարկեցին փողոց փակելու համար Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըԱրդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Քաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ) Նրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ Սարգսյան«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հայտնի է՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում, որ համարի ներքո ելույթ կունենաս Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են իրենց առաջնեկին (լուսանկարներ) Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար