Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ Ծառուկյան Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին


Ինչպես վատնել երկիրը խոստումների դիմաց. նրանց տնտեսապես ուժեղ Հայաստան պետք չէ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

kp.ru-ն «Փաշինյանը վաճառքի է հանել երկիրը. Ռուսաստանի հետ Հայաստանի բարեկամությունը ողորմելի փշրանքների դիմաց վաճառվում է Արևմուտքին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ «Ինչպես վատնել երկիրը խոստումների դիմաց» դասագրքի համահեղինակ։ Վերջերս Բրյուսելում նա մասնակցել է «բարձր մակարդակի» հանդիպման, որը նրա հետ անցկացրել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։ Դրանից հետո Նիկոլ Վովաևիչը, ոգեշնչված և ինչ-որ տեղ նույնիսկ թափ առած, հայտարարել է, թե Հայաստանի համար սկսվում է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ համագործակցության ընդլայնման նոր դարաշրջան։ Նա նաև ընդգծել է, թե Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ապահովման գործում։

Ճիշտ է, այդ հանդիպման մասնակիցների ընկալմամբ, ժողովրդավարության զարգացումը, որպես դրա հիմնական բաղադրիչ, ներառում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը։ Այնտեղ, Արևմուտքում դա այդպես է ընդունված։ Ընդ որում, Հայաստանում ժողովրդավարությունն այնքան կարևոր է Արևմուտքի համար, որ նրանք նույնիսկ չեն խնայել «ոսկու անձրևի» խոստումները։ Ինքը՝ Փաշինյանը, բանակցություններն անվանել է «գերազանց» և վստահեցրել, որ քաղաքական մեծ հաղթանակ է տարել։ Իսկ իրականում նա աճուրդի է հանել Հայաստանը, որ ինչ-որ ողորմելի փշրանքներով «ծախվի» Արևմուտքին։ ԵՄ-ն առաջիկա 4 տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ, ԱՄՆ-ը 65 մլն դոլար կներդնի Հայաստանի տնտեսության մեջ։ 335 միլիոն եվրո և դոլար, այդքա՞նը: Իսկ ի՞նչ էիր ուզում:

Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ը ամենաուրախ ու հեշտ ժամանակները չեն ապրում, կա Զելենսկու ռեժիմին հսկայական գումարներ տալու անհրաժեշտություն, սեփական տնտեսություններում իրավիճակն այն չէ, առկա են հսկայական պարտքեր: Թող հայերը տվածի համար շնորհակալ լինեն: Եվ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ու խոնարհվում: Բայց ժողովրդավարության անվան տակ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման բանալին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումն է, որը Փաշինյանի իշխանությունն արդեն սկսել է իրականացնել։ Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն միլիարդավոր դոլարների օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ և ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցությունից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները:

Իրոք, Հայաստանի արտաքին առևտրի համար Ռուսաստանին փոխարինող չկա, Ռուսաստանի մասնաբաժինը դրանում 35,3 % է, ԱՄՆ-ինը՝ 3,2 %, իսկ ԵՄ երկրներինը՝ գումարային 12,9 %: Միևնույն ժամանակ, Հայաստանում ռուսական ներդրումները անհասկանալի վերացական բարեփոխումային դրամաշնորհներ չեն, այլ կոնկրետ ներդրումներ ենթակառուցվածքային և արդյունաբերական նախագծերում, աշխատատեղերում, ինչով «քաղաքացիական հասարակության» ստեղծմամբ զբաղվող եվրոպացիներն ու ամերիկացիները չեն կարող պարծենալ: Նրանց տնտեսապես ուժեղ Հայաստան պետք չէ, ընդհակառակը, նրանք մտադիր են այն դարձնել ամբողջովին Արևմուտքից կախված վասալի:

Հայաստանի զարգացումն ակնհայտորեն չի հետաքրքրում ո՛չ օտար «հովանավորներին», ո՛չ էլ հենց իրեն՝ «սորոսի շրջանավարտ» Փաշինյանին։ Նրա՝ իշխանության գալու պահից Հայաստանում սկսվեց միանգամայն անսանձ ռուսաֆոբ արշավ։ Փաշինյանի բոլոր ձախողումների համար, որոնք ցանկության դեպքում, անշուշտ, ըստ Քրեական օրենսգրքի, կարող են որակվել նույնիսկ որպես «պետական դավաճանություն», Սորոսի կառույցներն ու քարոզիչները պաշտոնական ու ոչ պաշտոնական լրատվամիջոցներում մեղադրում են Ռուսաստանին։ Եվ զարմանալի չէ, որ նրանց ջանքերն ապարդյուն չեն անցել, ըստ սոցհարցումների, բնակչության վերաբերմունքը ռուսական պետության նկատմամբ ժամանակի ընթացքում արմատապես փոխվել է:

Օրինակ՝ Gallup-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներով 78,1 %-ով Ֆրանսիան է ճանաչվել Հայաստանի համար ամենաբարյացակամ երկիր, իսկ Ռուսաստանն ունի միայն 29,7 %: Բայց առաջ թվերը բոլորովին այլ էին։ 2015 թվականին հարցվածների 86 %-ը Ռուսաստանն է համարել ամենաբարեկամ երկիրը, 2022 թվականին՝ 56 %-ը։ Հիշեցնենք, որ Փաշինյանը Հայաստանի կառավարությունը գլխավորել է 2018 թվականից: «Այսօր արդեն համարվում է, եթե լսեք Փաշինյանին ու նրա թիմի անդամներին, որ Ռուսաստանն այլևս դաշնակից չէ։ Նրանք հեռանում են Ռուսաստանի հետ դաշինքից, Ռուսաստանի հետ դաշինք արդեն չկա և դրա կարիքը ևս չկա։ Նրանք փորձում են վերաձևել ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այլ նաև ուզում են վերաձևել հայ ժողովրդի գիտակցությունը, և պետք է ասել, որ շատ բան հաջողվում է», հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը:

Թողե՛ք, Կոնստանտին Ֆյոդորովիչ, Փաշինյանի թիմին դա գրեթե ամբողջությամբ է հաջողվել։ Հիմա նույն թիմը եռանդով առաջ է մղում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գաղափարը (հավանաբար, Ուկրաինայից անմիջապես հետո, այսինքն՝ երբեք): Բայց, օրինակ՝ նրանք կարող են հասնել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի: Իշխանավորները այդ ցանկալիությունը բացարձակապես չեն էլ թաքցնում, բայց լռում են այն մասին, որ եթե դա կյանքի կոչվի, ապա Հայաստանի երիտասարդությունը կմեկնի Եվրոպա, իսկ առանց այդ էլ նոսր բնակեցված երկիրը պարզապես կդառնա անմարդաբնակ: Եվ, հետևաբար, երկրի իրավունքները, ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու հնարավորությունը, որն առանց այն էլ քիչ է, էլ ավելի կնվազի։ Իսկ գուցե հենց դա էլ Փաշինյանի ու իր թիմի նպատա՞կն է։ Եթե այդպես է, ապա նրանք ամեն ինչ ճիշտ են անում։

P.S. - Հիշու՞մ եք, երբ Փաշինյանը 2018-ի գարնանը իշխանության էր ձգտում, ինչպես էր թատերականորեն թափահարում վիրակապված ձեռքերը, որի վրա իբր «կտրած վերքեր» են առաջացել, երբ «ինքը ձեռքերով բռնեց փշալարից»: Հիմա նայեք նրա ձեռքերին, որոնց վրա «կտրված վերքերի» հետքեր չկան (փշալարն այնպիսի սպիներ է թողնում, որոնք նույնիսկ չեն անհետանում 10 տարի անց), իսկ հետո նայեք նրա աչքերին, որոնք «երբեք չեն ստել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան «Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Տիգրան Աբրահամյանն իր գործընկերների հետ այցելել է բերման ենթարկված քաղաքացիներինԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ