Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան


Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում, իսկ ընթացիկ 2-3 ամիսներին՝ ավելի ինտենսիվ, Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայաստանյան խոսույթում բացառապես թուրքական օրակարգի տարբեր բաղադրիչներ է գեներացնում և փորձում հնարավոր բոլոր տարբերակներով անհասկանալի բացատրություններ տալ դրանց։ Հատկանշական է, որ փաշինյանական հռետորաբանությունը գրեթե կրկնօրինակում է այն շեշտադրումները, որոնք գերկարևոր են թուրքական քարոզիչների համար։ Մասնավորաբար, մենք տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության փաստը ներկայացնում որպես «անցած-գնացած» մի հին պատմություն՝ խորապես գիտակցելով, թե ինչ ռիսկեր են պարունակում իր կողմից հնչող թեզերը։

Նա վերջին շրջանում իր խոսույթում, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ընդհանրապես ոչ մի բառ չի բարձրաձայնում հայոց պատմության այդ դառը դրվագի մասին, ավելին՝ փորձում է հանրությանը դուրս բերել այդ օղակից և այն ներկայացնել որպես պատմության մեջ տեղի ունեցած մի դրվագ, ընդամենը շարքային իրադարձություն։ Այսինքն, մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, երբ ՀՀ փաստացի ղեկավարը լծված է Ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացին՝ անհասկանալիորեն արդարացնելով օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը։ Նա բավականին իներտ է վերաբերվում 1918-23 թվականների ջարդերին, ասես ուղղակի մի միջադեպ է պատմում Առաջին աշխարհամարտի տարիներից, օրինակ՝ Գալիպոլիի ճակատամարտից, որն, ի դեպ, Թուրքիայում նույնպես նշվում է ապրիլի 24-ին (այս ճակատամարտում օսմանյան Թուրքիան շատ կասկածելի հաղթանակ տարավ Անտանտի զորքերի նկատմամբ. բրիտանացիները ջախջախվեցին Բոսֆորում)։ Կուսակցական վերջին մի քանի հանդիպումներում, որոնք առանձին կտորներով ներկայացվում են հանրությանը, Փաշինյանի հիմնական ասելիքը կապված է հայոց պատմության այս դրվագին։

Նա մի առանձնահատուկ ոգևորությամբ է խոսում Ցեղասպանության մասին՝ փորձելով «մաքրել» թուրքական հետքը։ Սա, ի դեպ, տևական ժամանակ արվում է Ապրիլի 24-ին ընդառաջ. թերևս պատահական չէ, որ այս գործընթացը հենց այս փուլում է շրջանառության մեջ մտել։ Ի՞նչ է ասում Փաշինյանը. օրերս տեղի ունեցած հանդիպմանը նա բաց տեքստով խոսում էր այն մասին, որ օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած «իրադարձությունները» (նշենք, որ իր խոսքում նա չէր օգտագործում «Ցեղասպանություն» ձևակերպումը՝ հիմնականում նշելով «ջարդեր», «եղեռն» տերմինները) կայսրությունների սխալ քաղաքականության արդյունք են եղել։ Չի բացառվում, որ կլսենք նաև այնպիսի պնդումներ, թե՝ «դե, օսմանյան կայսրության ներսում ոչ մեկս չենք եղել, չենք տեսել, թե իրականում ինչ էր պարտադրվում դրսից, իսկ այդտեղ խաչվում էին ռուսական և բրիտանական կայսրությունների շահերը, իսկ ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ կլիներ, եթե թուրքական իշխանությունները չենթարկվեին նրանց ճնշումներին»։

Սա փաշինյանական տրամաբանությանը բնորոշ ոճ է, երբ փորձ է արվում աղավաղել պատմական իրողությունները։ Նշենք, որ «ցեղասպանության զոհ» ասելով՝ պետք է նկատի չունենալ զուտ միայն այն մարդկանց, որոնք ֆիզիկապես ոչնչացվել են։ Բանն այն է, որ, ըստ միջազգային կոնվենցիաների համապատասխան բանաձևումների, ցեղասպանության զոհ են համարվում նաև այն անձինք, ովքեր զրկվում են իրենց պատմական հայրենիքից, տեղահանվում են, այդ տեղահանությունների ու հարձակումների ժամանակ վիրավորումներ ստանում, անգամ հոգեկան տրավմաներ ստացած մարդիկ են համարվում ցեղասպանության զոհ։ Առաջիկայում, ըստ ամենայնի, Փաշինյանը կփորձի իր «գեոպոլիտիկ» թեզերի հերթական «պորցիան» տիրաժավորել և հանրության հետ ալեգորիաներով խոսելիս, ասենք, պատմել, թե ինչպես, օրինակ՝ ռուսները դուրս եկան Արևմտյան Հայաստանից՝ հենց նրանց մեղադրելով տեղի ունեցած ջարդերի մեջ, ինչը, իհարկե, կդառնա փաշինյանական աբսուրդի թատրոնի հերթական գլուխգործոցը։

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ կազմեն «Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի անվանացանկը»։ Յուրաքանչյուրի համար պարզ է, որ դա գործնականում անհնար մի գործընթաց է, և նման ցուցակ կազմելը՝ գրեթե բացառված է։ Կարող ենք եզրակացնել, որ սա թուրքական իշխանությունների կողմից հերթական պարտադրված օրակարգն է, որպեսզի կարողանան իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Թուրքիայում տեղի ունեցածը։ Ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի հավաքել մի քանի հարյուր հազար մարդու տվյալ, որն էլ առիթ կտա կասկածի տակ դնել 1,5 միլիոն հայերի ցեղասպանվելու փաստը, որոնք սրբադասվեցին 2015-ին Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Այս դրվագը նախօրեին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ վերահաստատեց քպական Անդրանիկ Քոչարյանը, որը նշեց, թե «սա մի աշխատանք է, որը պետք է վաղուց արվեր, ու ցավալի է, որ չի իրականացվել, այստեղ լուրջ անելիք ունեին եկեղեցին, ազգային կուսակցությունները և Սփյուռքը»։

Ակնհայտ է դառնում, թե իրականում ում է թիրախավորում Փաշինյանը և հանրության աչքին հերթական անգամ դեմոնիզացնում այս կառույցները։ Ու ամենամարազմն այն է, որ այս մասին բարձրաձայնում է մի իշխանության ներկայացուցիչ, որի օրոք զոհվել է 4000-ից ավելի զինվոր, որոնց ցուցակը տեխնոլոգիայի այս դարում չորս տարի անց էլ դեռ չեն հրապարակել, այնինչ խոսում են 110 տարվա վաղեմություն ունեցող դեպքի մասին։ Մեծ Եղեռնի փաստը կասկածի տակ դնելու ավելի պրոթուրքական քայլ թերևս դժվար է պատկերացնել, սա իր հերթին խոսում է այն մասին, որ Թուրքիայի երազանքը կյանքի է կոչվում Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ կլիներ Իսրայելի ցանկացած ղեկավարի հետ, եթե նման թեզ բարձրաձայներ ու կասկածի տակ դներ Հոլոքոստի փաստը։

Մի առանձին բարդ ու խճճված իրավիճակում են հայտնվում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած 36 երկրները, քանի որ ճանաչելով Ցեղասպանությունը՝ որպես փաստ, ակամայից հայտնվում են անհասկանալի մի նոնսենսի մեջ։ Ամփոփելով՝ կարող ենք հավելել միայն, որ շատ ավելի հավանական սցենարների շարքից կլինի այն, որ մի օր էլ, ասենք՝ Ապրիլի 24-ին կամ դրան ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը որոշի, որ ոչ թե բարձրանում է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Մեղծ Եղեռնի անմեղ զոհերին, այլ, որպես հերթական «բարի կամքի» դրսևորման դրվագ, այցելում է Անկարա և մասնակցում Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի հերթական տարելիցին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է