Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան


Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան

Քաղաքական

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղից դուրս է բերում իր խաղաղապահ զորախումբը։ Երեկ անսպասելի տեղեկություն հայտնվեց ադրբեջանական լրատվամիջոցներում, որ ռուսները լքել են իրենց դիտակետը Քարվաճառի Դադիվանքի մոտ և վանքի «պաշտպանությունը» հանձնել ադրբեջանական ոստիկանությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տեղեկություն տարածեցին, թե ռուսական զորախումբը փուլային տարբերակով լքում է Լեռնային Ղարաբաղը, Դաղստանի սահմանով ընդհանրապես հեռանում է Ադրբեջանից։

Տեղեկությունը կարճ ժամանակ անց հաստատեց թե՛ Կրեմլը՝ Դմիտրի Պեսկովի բերանով, և թե՛ Ադրբեջանը՝ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի շուրթերով։ Ըստ Հաջիևի՝ երկու երկրների ղեկավարությունները որոշում են կայացրել Ադրբեջանի տարածքից ՌԴ խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին, գործընթացն արդեն սկսվել է։

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն և այդ տարածքում պետք է մնային մինչև 2025 թվականը։ Ո՞րն է այս հապճեպության պատճառը, և ինչո՞ւ Ռուսաստանը դուրս է գալիս առանց առնվազն իր իրավունքների մասին բարձրաձայնելու։

Խաղաղապահ զորախմբի դուրսբերումը մեկնաբանել է Ռուսաստանի դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է։ «Ուժով սիրելի չես դառնա»,- պնդել է Կարասինը. «Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի շուրթերով Ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծվեց, մեր խաղաղապահների՝ Ադրբեջանում մնալ-չմնալու հարցը քննարկվում էր Ադրբեջանի ղեկավարության հետ ուղղակի շփումների շրջանակում, և խաղաղապահների փուլառփուլ դուրս բերման մասին որոշում կայացվեց»։

Արևմտյան լրատվամիջոցներն էլ փորձագիտական կարծիք են հայտնում, թե Արևմուտքն է կանգնած Լեռնային Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի թիկունքում, որպեսզի համոզված լինի, որ Հայաստանն առնվազն չի հետապնդում Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի խնդիր։ Ըստ էության՝ համոզիչ են թվում, թե՛ Գրիգորի Կարասինի, թե՛ մյուս ռուս փորձագետների ու քաղաքական գործիչների գնահատականները։ Չի բացառվում, որ Հայաստանի իշխանություններն առաջիկայում դնեն նաև 102-րդ ռուսական ռազմակայանի՝ Հայաստանի տարածքից հեռանալու հարցը, առավել ևս, որ Փաշինյանը պահանջել է ռուս սահմանապահներին օգոստոսի 1-ից արդեն դուրս գալ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից, և ամեն ինչ անում է ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում զրոյի հավասարեցնելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ Հայաստանի հետ հաշվի են նստում միայն այն բանի համար, որ մեր երկրում է գտնվում ռուսական զորախումբը, իսկ դրա դուրս բերումից հետո այլևս Հայաստանը որևէ մեկին, այդ թվում իր արևմտյան նոր հովանավորներին, պետք չի գալու, ընդամենն այսօր հարկավոր է ավելի ամրապնդել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը։

«Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»