Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ» «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»


Եթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Kavkaz-uzel.eu-ն «Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջին բոլոր իրադարձություններից հետո Բաքուն Անկարայի ձեռքով որոշել է շարունակել ճնշումը և Հայաստանից նոր տարածքներ պահանջել, ինչն էլ եղել է։ Հաշվի առնելով այն, որ Երևանը դրա դեմ դաշնակիցներ չունի, Բաքվի հարձակողական եռանդը միայն աճում է։

Իսկ ի՞նչ տարածքների մասին է խոսքը։ Ժամանակին խորհրդային սահմանը գծված էր պարզապես ոչ ադեկվատ՝ կախված որոշ տեղական առաջնորդների լոբբինգից (իսկ դա շատ ավելի ուժեղ էր ադրբեջանական կողմում), առանց հաշվի առնելու ո՛չ ճանապարհները, ո՛չ աշխարհագրական հանգամանքները։ Արդյունքում Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ները 1980-ականներին ունեին շատ խառնաշփոթ սահման։ Խորհրդային ժամանակաշրջանի վերջին 3 հազար բնակչություն ունեցող հայկական Արծվաշենը անկլավ էր։ Միաժամանակ, չորս փոքր ադրբեջանական գյուղեր էին (յուրաքանչյուրը՝ մոտ 200 մարդ) անկլավ։ Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, բնակչությունը փախավ այդ տարածքներից, և դրանք գրավեցին համապատասխան կողմերի զորքերը, անկլավներն անհետացան, իսկ ավելի ուշ, բախումների արդյունքում, սահմանը սկսեց հարթվել:

Հայկական ԽՍՀ որոշ տարածքներ գրավված են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանական ԽՍՀ որոշ տարածքներ՝ Հայաստանի կողմից, բայց դրանք մոտավորապես համադրելի տարածքներ են։ Այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ բանավոր պայմանավորվածություն է եղել այս հարցն այլևս չբարձրաձայնել։ Բայց Իլհամ Ալիևը որոշեց խախտել դա և 2020 թվականի վերջից սկսեց ավելի ու ավելի համառորեն տարածքներ պահանջել։ Իսկ Փաշինյանը որոշեց տարածքները հանձնել առանց կրակոցների՝ հայտարարելով, որ դրանք Հայաստանի տարածքները չեն։ Առայժմ խոսքը միայն սահմանային ոչ անկլավային տարածքների հանձնման մասին է։ Գործընթացն անվանվել է սահմանագծում, բայց դա իրական սահմանազատման հետ կապ չունի։ Ըստ էության, եղել է հանդիպում, որտեղ նշվել են տարածքներ, որտեղից հայկական զորքերը պետք է դուրս բերվեն։

Նախ՝ խորհրդային միջհանրապետական սահմանը վերականգնվում է միայն այնտեղ, որտեղ Ադրբեջանը կորցրել է տարածքներ, բայց ոչ այնտեղ, որտեղ ձեռք է բերել դրանք, և այդ գործընթացը իր բնույթով միակողմանի է։

Երկրորդ հերթին՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա արդեն իսկ հաստատված դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների համատեքստում և մնացած հարցերի լուծումից հետո։

Երրորդ հերթին՝ ներկայում տեղի ունեցող գործընթացը հակասում է Հելսինկիում ստորագրված Եզրափակիչ ակտի միջազգային իրավունքի առաջին սկզբունքին՝ միջազգային հարաբերություններում ուժի կիրառում չպետք է լինի։ Այդ կերպ ստորագրված ցանկացած միջազգային պայմանագիր իրավաբանորեն անվավեր է։

Չորրորդ հերթին՝ այս որոշումն ինքնիշխան չէ: ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ, «աջակցելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը», բացահայտորեն աջակցում են Հայաստանի նոր կապիտուլ յացիային, թեև խիստ կասկածում եմ, որ նրանք չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Կա նաև կասկած, որ Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից եղել է Փաշինյանի վրա ուղղակի ճնշում ամեն գնով արագ լուծել Ադրբեջանի հետ վիճելի բոլոր հարցերը (ինչպես եղավ Արցախի հանձնման դեպքում)։ Դա անհրաժեշտ է Հայաստանի տարածքով Արևմուտք-Արևելք միջանցքի բացման, Ռուսաստանի և Իրանի վտարումը տարածաշրջանից արագացնելու և այն Թուրքիայի վերահսկողությանը հանձնելու համար։

Հինգերորդ՝ անկախ նրանից, թե ինչ է եղել խորհրդային տարիներին, այսօր այդ տարածքը բնակեցված է, և այդ հանգամանքը չի կարելի հաշվի չառնել: Մասնավորապես, այդ տարածքներով է անցնում դեպի Վրաստան միջպետական ավտոճանապարհը, այդ տարածքներն օգտագործվում են գյուղատնտեսության նպատակով և այլն, բայց ամենակարևորը՝ դրանք առանցքային տարր են հյուսիսարևել յան Հայաստանի պաշտպանության գործում: Այդտեղի հայկական դիրքերը վերազինվել են նախկին իշխանությունների օրոք և բավական ամուր են ադրբեջանական հարձակումներին դիմակայելու համար։ Ուստի, դրանց վերացումը ահռելի շահ է Ադրբեջանի և վիթխարի կորուստ՝ Հայաստանի համար։ Հենց դա է Ադրբեջանի իրական նպատակը։

Այժմ վտանգի տակ է լինելու Հայաստանի ողջ հյուսիս-արևելքը։ Եվ հաշվի առնելով Ադրբեջանի պահվածքը՝ պարզ է, որ այդ սպառնալիքը վաղ թե ուշ կառարկայանա: Անվտանգության երաշխիքների փոխարեն, որոնք սպասվում են տարածքներ հանձնելու դեպքում, Ադրբեջանից կա միայն հավաստիացում, որ սահմանին կտեղակայվեն ոչ թե զորքեր, այլ սահմանապահներ, որպեսզի Հայաստանին ոչինչ չսպառնա։ Եվ այդ թեզը լրջորեն փորձում են «վաճառել» տեղի բնակչությանը։

Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունները սահմաններ գծելիս անընդհատ վկայակոչում են Ալմա Աթայի հռչակագիրը, իբր Հայաստանը այս փաստաթղթով է ճանաչել Ադրբեջանի տարածքը։ Դա սուտ է. այդ փաստաթղթում քարտեզներ չկան, տարածքների փոխադարձ ճանաչումը վերաբերում է հռչակագրի ստորագրման պահին (Ադրբեջանը այն ստորագրել է 1993 թվականին, այսինքն՝ առանց այդ տարածքների և առանց Լեռնային Ղարաբաղի, իսկ Հայաստանը ստորագրել է կոնկրետ տարածքների վերաբերյալ վերապահումներով)։ Բայց Փաշինյանը, որն աջ ու ձախ հանձնում է հայկական տարածքները, վկայակոչում է այդ փաստաթուղթը՝ հիմնավորելու համար, որ տարածքները հանձնվել են դեռ 1991 թվականին։ Ինչպես ասում են, դժվարը սկիզբն է: Հիմա էլ Ադրբեջանը պահանջելու է անկլավային տարածքները և դրանց անկլավային կարգավիճակից դուրս գալու համար այլ տարածքներ, ինչպես նաև սահմանային բոլոր հարցերի հստակեցում իր օգտին։ Բացի դա, արդեն իսկ հորիզոնին գծագրվում են նոր պահանջներ՝ «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում (արդեն խոսվում է բանակցություններում) և, ի վերջո, Արցախի օրինակով հայկական պետության համընդհանուր լուծարում:

Չմոռանանք, որ Բաքուն հավակնություններ ունի նաև Երևանի նկատմամբ: Եթե Փաշինյանը մնա իշխանության, այս ամենն իրատեսական է, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ: Բաքուն ու Անկարան դա գիտեն ու շտապում են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան