Yerevan, 19.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Տղամարդու համար շատ զոհաբերություններ անելով՝ դառնում ես նրան անհետաքրքիր. Արփի Գաբրիելյան

Lifestyle
Հեռուստադիտողը երբեմն նույնացնում է կերպարներին ու դերասաններին, սակայն մեծ մասամբ, նրանք տարբեր են լինում: Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող Ֆուլ Հաուս սիթքոմից իր համարձակությամբ ու ինքնավստահությամբ փայլող Լիկան իրականում տարբերվում է դերասանուհուց: Orer.am-ին այդ մասին պատմեց անձամբ դերասանուհի-հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը: -Արփի, մինչև Ֆուլ Հաուսում Ձեր հայտնվելը, հեռուստադիտողը Ձեզ` որպես դերասանուհի, այնքան էլ ծանոթ չէր: Ինչո՞ւ: -Ավարտել եմ թատերական ինստիտուտը, 4 տարի աշխատել եմ ATV հեռուստաընկերությունում: Նկարահանվել եմ չորս գեղարվեստական ֆիլմում: Ինքս հատուկ ոչինչ չեմ արել, որ ավելի մեծ ճանաչման արժանանամ: -Հեռուստատեսություն՝ որպես հաղորդավարուհի, Ձեր մուտքն ինչպե՞ս եղավ: -Դեռ ուսանողական տարիներին առաջարկ ստացա հեռուստատեսությունից: Ճիշտ է, ինձ համար անակնկալ էր, բայց հավատում եմ, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Առաջարկը եղավ Հրաչ Քեշիշյանից և Վարդան Զադոյանից: Սկզբում շատ բարդ էր աշխատել տեսախցիկի առջև, լինել ուղիղ եթերում, բայց շատ արագ կարողացա ինձ գտնել այդ դաշտում: -Հեշտությա՞մբ հրաժարվեցիք հաղորդավարուհու աշխատանքից: -Այնպես չէ, որ ամբողջովին հրաժարվել եմ: Պարզապես, երբ Ֆուլ Հաուսում նկարահանվելու առաջարկ ստացա և վերջնական որոշում կայացրեցի, հասկացա, որ նոր հաղորդում անել չեմ կարողանա: Իսկ հաղորդավարական դաշտում իմ նոր քայլը պետք է ավելի հետաքրքիր մի բան լինի, նոր նախագիծ՝ մեկ քայլ բարձր սանդղակով: Չեմ սիրում կյանքում կրկնվել, մի բան անել ուղղակի անելու համար: Քանի որ հետաքրքիր, բովանդակալից հաղորդում պատրաստելու համար ժամանակ է պետք, իսկ ես հիմա այդ ժամանակը չունեմ, սիթքոմից բացի համերգային գործունեություն եմ ծավալում, որոշեցի որոշակի դադար տալ: Կիսատ-պռատ բաներ անել չեմ սիրում: Հենց լավ առաջարկ ունենամ կամ ինձ մոտ լավ միտք ծագի, անշուշտ կհամաձայնեմ: -Համերգային ի՞նչ գործունեության մասին է խոսքը: -Արդեն երկու տարուց ավել է, որ աշխատում եմ ԱՄՆ-ում գտնվող «Global arts» կազմակերպության հետ, որն այնտեղ զբաղվում է հայ աստղերի համերգների կազմակերպմամբ, շրջագայություններով: Պարբերաբար մեկնում եմ Միացյալ Նահանգներ՝ համերգային ծրագրեր վարելու: Նաև այդ կազմակերպության կողմից` որպես դերասանուհի հանդես գալու հրավեր ստացա «Սկոչ և Վիսկի» ներկայացման մեջ: -Արփի, ինձ թվում է, որ Դուք՝ որպես հաղորդավարուհի, այնքան էլ շուտ չեք վերադառնա եթեր, քանի որ հեռուստադիտողը Ձեզ դերասանուհու կարգավիճակում առավել սիրեց: -Շնորհակալ եմ… Չգիտեմ, թե ինչպես կլինի, իմ կյանքում ոչինչ պլանավորած չի ընթանում: Թեև, կարծեք թե ի վերուստ է նախանշվում ճանապարհս: Ինչ լինելու է` ժամանակին կլինի, ես դրա համար հատուկ ջանքեր չեմ գործադրում: Հավատում եմ ներքին ձայնիս և ընտություն կատարելիս միշտ դրանով եմ առաջնորդվում: Կարողանում եմ ճիշտ կողմնորոշվել: -Ֆուլ Հաուսում նկարահանվելու առաջարկը հեշտությա՞մբ ընդունեցիք: -Որքան էլ, որ տարօրինակ է՝ այո: Արդեն երկար տարիներ է, տարբեր սերիալներից առաջարկներ եմ ստանում, բայց տեսնելով սերիալների անորակությունը, լավ դերասանների կողքին խաղացող պատահական մարդկանց՝ վախ ունեի սերիալներում երևալուց: Վստահ էի, որ չեմ ցանկանա որևէ սերիալում երևալ: Երբ այս առաջարկը ստացա, նկարահանվում էի երկու ֆիլմում՝ «Սուպեր մամա» և Արշալույս Հարությունյանի «Սկոչ և վիսկի» ֆիլմում: Քանի որ սա երիտասարդական, կատակերգական սիթքոմ էր՝ շաբաթը երկու անգամ պարբերականությամբ, ինձ հետաքրքրեց: Երբ Արմեն Պետրոսյանը փակագծերը բացեց, ցանկացա ծանոթանալ սցենարին և հասկանալ, թե կերպարը որքանո՞վ է ինձ մոտ: Կարդալուց հետո էլ չտատանվեցի, անմիջապես համաձայնեցի: -Սիթքոմում Ձեր կողքին խաղում են մարդիկ, ովքեր դերասանական կրթություն չունեն: Դժվար չէ՞: -Բացարձակ դժվար չէ այն մարդկանց հետ, ովքեր կարիերայի սկզբից ևեթ աշխատել ու աշխատում են իրենց վրա, ունեն դերասանին բնորոշ շնորհ, կատարելագործվելու ունակություն: Այդպիսի մարդիկ կարող են աշխատասիրության, պրոֆեսիոնալներին լսելու կարողության շնորհիվ մեծ հաջողությունների հասնել: Ես ապշած եմ իմ խաղընկերների խաղով: -Որպես դերասանուհի՝ Ձեր վարձատրությունից գո՞հ եք: -Եթե համեմատենք դրսի շուկայի հետ, այստեղ ծիծաղելի գումարներ են շրջանառվում: Բայց իմ տեսակով այնպիսին եմ, որ եթե աշխատանքս ինձ դուր է գալիս, մեծ սիրով եմ կատարում ու բավարարվում այնքանով, որքանով վարձատրվում եմ: Կարևորում եմ ոչ այնքան նյութական, որքան հոգևոր բավարարվածությունս: Եթե մտածեմ դերասանի աշխատավարձի մասին, ապա հաստատ մասնագիտությունս կփոխեմ: -Սերիալները, սիթքոմերը երկարակյաց են, պատահում է՝ տարիներով էկրաններից «չեն իջնում»: Չե՞ք ձանձրանա: -Սովորաբար, յուրաքանչյուր երկար տևող երևույթ ձանձրացնում է, անկախ նրանից՝ լա՞վն է, թե՞ վատը: Չեմ կարծում, որ Ֆուլ Հաուսի կազմը թույլ տա, որ մարդիկ ձանձրանան: Արդեն առաջին եթերաշրջանի ավարտն է մոտենում, երկրորդ եթերաշրջանը մարտ ամսին է սկսվելու: Փաստորեն, թողնելու ենք մարդիկ երկու ամիս հանգստանան և կարոտեն: Յուրաքանչյուր լավ բան պետք է ավարտվի այն ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն ձանձրացել և կարոտով են սպասում այդ ժամին: -Եթե չեմ սխալվում, Ձեր կերպարը ի սկզբանե վստահված էր մեկ ուրիշին: -Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ նման տեղեկություններ չունեմ: Ես առաջարկը ստացել եմ օգոստոս ամսին, իսկ նկարահանումները սկսել ենք սեպտեմբերի վերջին: Առանձնապես հետաքրքրասեր չեմ ու երբեք չեմ հետաքրքրվել: -Արփի, Լիկան մի քիչ ագրեսիվ, ինքնահաստատված ու համարձակ աղջիկ է: Նմա՞ն է Ձեզ: -Իրական կյանքում ընդհանրապես ագրեսիվ չեմ, քանի որ ինքնավստահություն այդքան էլ չունեմ (ծիծաղում է): Կարծում եմ, որ դա իմ թերություններից մեկն է: Շատ-շատ գծերով կցանկանայի Լիկային նման լինել, քանի որ էլ ավելի ինքնավստահ, կայուն ու կայացած կերպար է, քան Արփին: Ի սկզբանե շատ եմ հավանել Լիկային: Ես եկել եմ այն համոզման, որ իրականում աղջիկը պետք է հենց այդպիսին լինի: -Չե՞ք կարողացել այս ընթացքուն նրանից որոշ գծեր «գողանալ»: -Ճիշտն ասած՝ ոչ: Տարիներ շարունակ փորձել եմ մի քիչ մոտենալ այդ տեսակին, բայց, կարծեք թե առայժմ չի ստացվում: -Ծնունդով որտեղի՞ց եք: -Հայրս ու մայրս Սյունիքից են: Ես էլ ինձ համարում եմ սյունեցի, քանի որ մանկությունս գրեթե այնտեղ է անցել: -Ընտանիքում դերասաններ կա՞ն: -Ոչ: Մայրս, երաժիշտ է, հայրս՝ ինքնուս երաժիշտ: -Գեղեցիկ աղջիկ եք, անընդհատ էկրաններին: Վստահ եմ, շատ երկրպագուներ ունեք՝ ոչ որպես դերասանուհի: Կյանքում Ձեր կեսին գտե՞լ եք: -Անձնականի մասին խոսել չեմ սիրում: Տեսակով ծայրահեղ փակ մարդ եմ, նույնիսկ առօրյա ծանոթներս չեն կարող իմանալ ինչ է կատարվում իմ ներսում: Շատ քիչ թվով, չափազանց մտերիմ մարդկանց հետ եմ կիսվում… Կարծում եմ, յուրաքանչյուր քիչ թե շատ հայտնի մարդ, եթե որևէ անձնական փոփոխություն ունենա, մարդիկ անպայման կիմանան: Հատկապես, որ մեր երկիրը փոքր է և ամեն ինչ շատ արագ տարածվում է: -Դուք մեր տղաներին ոչ հույս տվեցիք, ոչ էլ հուսախաբ արեցիք… Արփի, իսկ տղամարդը, ով կկարողանա Ձեզ գրավել, ինչպիսի՞ն պետք է լինի: -Ես իդեալներ չունեմ: Գիտեմ, որ կյանքում միշտ սիրահարվում ես այնպիսի մարդու, ում երբեք կողքիդ չես պատկերացրել: Իմ տեսակով միասեր մարդ եմ: Կարծում եմ, որ մարդկանց ինչ-որ էներգիա է կապում, իդեալներ ստեղծելը, բոյն ու տեսքը կապ չունի: Այնպես որ տղամարդ-կուռքեր չեմ ունեցել, չունեմ և չեմ էլ ստեղծի: -Եթե Ձեր կյանքում հայտնված տղամարդը Ձեզ ընտրության առջև կանգնեցնի, ի՞նչ կանեք: -Չեմ կարծում, որ նման մարդու կհանդիպեմ ու կսիրահարվեմ: Ես շատ խիստ ու պահանջկոտ մարդ եմ: Այդպիսին կլինեմ նաև ընտրության հարցում: Սխալ է կնոջը կտրել իր սիրած գործից: Կինը որքան հաջողակ լինի իր գործում, այնքան հաջողակ ու կայացած կլինի նաև իր ընտանիքում: Տղամարդու համար շատ զոհաբերություններ անելով՝ դառնում ես նրան անհետաքրքիր… Նիկա Նազարյան
Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024