Այս պահին արտակարգ իրավիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում: Բանն այն է, որ Մին-Վոդիից և Դոնի Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռներն արդեն մեկ ժամից ավել է չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում հայտնեցին օդանավակայանի տեղեկատուից և հավելեցին, որ պատճառն ուժեղ մառախուղն է:
«Մին-Վոդիի ինքնաթիռը դեռ օդում պտույտ է կատարում, իսկ Դոնի-Ռոստովի ինքնաթիռը Սոչի է վայրէջք կատարել»,-ասաց օդանավակայանի աշխատակիցը:
Մանրամասները՝ քիչ ավելի ուշ: