Yerevan, 19.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Միտքս զբաղված է, իսկ սիրտս...». Աստղիկ Սաֆարյան (լուսանկարներ)

Lifestyle

Աստղիկ Սաֆարյանն իր սերնդի ամենաինքնատիպ երգչուհիներից մեկն է: Մի քանի տարի է, ինչ նա բնակվում է Բարսելոնայում: Ամանորի նախաշեմին` անցնող տարին ամփոփելու խնդրանքով, Orer.am-ը զրուցեց սիրված երգչուհու հետ:

-Աստղիկ Սաֆարյանի համար ինչպիսի՞ն էր 2014 թվականը:

-Ամփոփելով 2014 թվականը, կարող եմ ասել, որ այն աշխատանքային տեսանկյունից հաջող տարի էր ինձ համար, քանի որ ներկայացրեցի երկու նոր տեսահոլովակ՝ «Ուշ է» և «Today» երգերի հիման վրա, ձայնագրեցի նոր ստեղծագործություններ և ի վերջո հիմնեցի իմ ապրաքանիշը ՝ «ԱՑՈ», ինչպես նաև մասնակցեցի համերգների այստեղ՝ Իսպանիայում, և Երևանում:

-Լինելով առաջին մասնագիտությամբ տնտեսագետ, ինչո՞ւ այս շուկայի համար երգեր թողարկելիս տնտեսական և կոմերցիոն հաշվարկ չեք անում:

-Իմ ներկայացրած երաժշտության մեջ միշտ շեշտը դրել եմ որակի, խորը իմաստի և ինտելեկտուալ մասի վրա, այլ ոչ` կոմերցիայի: Փորձում եմ ստեղծել այնպիսի երգեր, որոնք իրենց մեղեդային և իմաստային տեսանկյունից չեն լինի «մեկանգամյա օգտագործման», որոնց «լսելիության ժամկետը» ընդհամենը մեկ ամիս է: Հնարավորինս փորձ եմ արել ներկայացնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք տարիներ հետո, երբ լսեն, այդ երգերի մեջ իմաստ գտնեն և տարբեր տարիքում գտնվող ունկնդիրը տարբեր էմոցիաներ ստանա:

-Աստղի՛կ, Դուք եղել եք առաջինը մեր երգարվեստում, ով սկսել է կատարումներ ներկայացնել փոփ-ռոք ժանրում: Վերջին տեսահոլովակը՝ «Today»-ը, այնքան էլ փոփ-ռոք ոճի մեջ չէ: Մի հաղորդման ժամանակ էլ երգեցիք հայտնի «Հե՜յ ջան, Երևան» երգը: Ի՞նչ նոր փորձարկումներ սպասենք:

- «Հե՜յ ջան, Երևան» երգի մասին կասեմ, որ դա հաղորդման ձևաչափն էր, որտեղ կար հատուկ սահմանված երաժշտական թեմատիկա: Ես էլ սիրով փորձեցի ներկայացնել երգը, քանի որ շատ եմ սիրում այդ ստեղծագործությունը: Իսկ «Today» կատարումը, այո՛, ճիշտ եք նկատել, որ փոփ-ռոք չէ: Այն համագործակցություն է DJ Deep Danny-ի և Leon Gris-ի հետ: Այստեղ ավելի շատ իրենց երաժշտական ժանրն է դոմինատ՝ քան իմը: Կարելի է ասել, որ ես հարմարվել եմ իրենց ոճին: Այն էքսպերիմենտալ աշխատանք էր, բայց արի ու տես, որ անմիջապես ճանաչում ստացավ և սիրվեց:

-Արտասահմանյան շուկան նվաճելու հետ կապված ի՞նչ ծրագրեր կան, և ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը դրսի երաժիշտների հետ:

-Բարսելոնայում այս տարի առիթ ունեցա հանդիպելու իսպանացի երաժշտական պրոդյուսերներից մեկի հետ, ով տասը տարի Մայամիում աշխատել է այնպիսի աշխարհահռչակ կատարողների հետ, ինչպիսին՝ Սթինգն է: Նա լսեց իմ երկու ձայնասկավառակը, հրավիրեց իր ստուդիա, ասաց, որ հիացած է իմ ձայնային տվյալներով և առաջարկեց իսպանացի մի կատարողի հետ զուգերգ ձայնագրել: Հիմա այդ ամենը դեռ ընթացքի մեջ է: Բարսելոնայի ծովափնյա հատվածներում ամառային «Ֆիեստա»-ներին ունեցա շատ համերգներ, որոնց ներկա էր իսպանացի հանդիսատեսը և բազմաթիվ տուրիստներ: Դրանից հետո տարբեր ռադիոկայաններից և համերգների կազմակերպիչներից ստացա շատ գործնական առաջարկներ: Ներկայումս պլանները շատ են և աշխատում եմ նոր ձայնասկավառակիս վրա, այն հավանաբար ամբողջությամբ կլինի անգլերեն: Հուսով եմ, որ դա ավելի լայն հորիզոններ կբացի:

-Հագուստի սեփական հավաքածու ունենալը շոու-բիզնեսյան միտո՞ւմ է, թե՞ ունեցել եք այդ շնորհը վաղուց:

-Անկեղծ ասած, ես իմ բնույթով «շոու-բիզնեսային» տեսակ չեմ համարում ինձ: Եվ քայլերս չեն կարող պայմանավորվել այդպիսի միտումներով: Ուղղակի այնպես է ստացվել, որ իմ երաժշտության շնորհիվ հանդիսատեսը ինձ սիրել և ընդունել է: Հուսամ նաև, որ դրանում իմ անկեղծությունը նույնպես դեր է խաղացել: Դա ինձ համար ամենից կարևորն է: Եվ չնայած նրան, որ գործունեություն եմ ծավալում շոու- բիզնեսյան միջավայրում, այնուամենայնիվ ինձ երբեք չեմ համարել այդ բիզնեսի կերպարներից մեկը: Ավելի շատ կարելի է ասել երգարվեստի ներկայացուցիչ: Ապրանքանշի մասին ասեմ, որ դա եղել է իմ մանկության երազանքը, երբ Եվրոպայում ստացա տնտեսագետի մագիստրոսական դիպլոմս, այդժամ հասկացա, որ գուցե ժամանակն է ստեղծել իմ բիզնես նախագիծը՝ որպես մասնագետ: Այդ նախագիծը եղավ իմ ապրանքանշի ստեղծումը, որը ձեռքի աշխատանքով պատրաստած աքսեսուարների և հագուստի ապրանքանիշ է:

-Իսկ հասցնո՞մ եք հետևել հայաստանյան անցուդարձին: Օրինակ՝ դոլարի կուրսն է թանկացել և բոլորս խիստ մտահոգված ենք: Ի՞նչ կասի տնտեսագետը:

-Կասեմ, որ բոլոր խուճապային իրավիճակների լավագույն ելքը՝ հանգստության պահպանումն է:

-Նշեք Հայաստանի և Իսպանիայի երիտասարդների տարբերությունը:

-Մերոնք ամենից լավն են…

-Աստղիկի սիրտը ազա՞տ է:

-Միտքս է զբաղված այս պահին, իսկ սիրտս դեռ ազատ է (Ժպտում է-խմբ.):

- 2015-ին ի՞նչ անելիքներ ունեք:

-Նոր ստեղծագործություններ, միգուցե, նոր դուետ, նորովի մոտեցումներ: Պլանավորում եմ համերգ Բարսելոնայում, համերգային շրջագայություններ Մադրիդում, Վալենսիայում և այլ քաղաքներում: Կզբաղվեմ նաև ապրանքանիշիս նոր տեսականին թողարկելով:

- Ինչպե՞ս եք նշելու տոները և Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:

-Սուրբ ծնունդը կնշեմ Բարսելոնայում` միայնակ, իսկ Նոր տարին` ընտանիքիս անդամների հետ: Շնորհավորում եմ ընթերցողների գալիք Նոր տարին և մաղթում նրանց սեր, համերաշխություն, լավատեսություն: Orer.am կայքն էլ շնորհավորում է Ձեր գալիք Նոր տարին: Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024