Յուրգեն Կլոպը հավատում է «Բորուսիա»-ի հաղթանակին «Բավարիա»-ի նկատմամբ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով Բունդեսլիգայի առաջիկա տուրի կենտրոնական հանդիպման` «Բորուսիա»-«Բավարիա» խաղից առաջ երկու թիմերը նույն խաղամակարդակի վրա չեն:
««Բավարիա»-ի հետ նույն խաղամակարդակում չենք, բայց հաղթելու հնարավորություններ կան: Այս շրջանը տարբերվում է այլ տարիների շրջանից, և թիմերի տարբերությունը շատ մեծ է: «Բավարիա»-ին չեն օգնելու Ռոբենը, Ալաբան, Ռիբերին, բայց կան նաև Մյուլերը, Գյոտցեն եւ Լեւանդովսկին, ովքեր ուժեղացնում են հարձակման գիծը: Հասկանալ է պետք, թե «Բավարիա»-ն ինչ կերպ կխաղա այս դեպքում: Իսկ մեզ հաջողության հասնելու համար հարկավոր է պաշտպանվել»,- Կլոպի խոսքերը փոխանցում է Goal կայքը :
Բունդեսլիգայի հերթական տուրի շրջանակներում կկայանա գերմանական «Էլ կլասիկո»-ն` Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի «Բավարիա»-ին: Հանդիպումը կկայանա ապրիլի 4-ին: