Պեպ Գվարդիոլան խոսել է «Բորուսիա»-ի հետ խաղի մասին
ՍպորտՄյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար Բունդեսլիգայի այս շրջանի հանդիպումները եզրափակչին հավասար խաղեր են:
«Այս շրջանի հանդիպումներով որոշվում է ամեն ինչ: Ամեն խաղ եզրափակչի արժեք ունի: Եթե պարտվենք` ապա, միայն սեփական մեղավորության պատճառով: Բոլորը ֆուտբոլիստները տեղում են և նրանց մարզավիճակն էլ նորմալ է: Պարտվելու դեպքում էլ չենք կարող արդարացումներ փնտրել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջ է բերում գերմանական Sport1.de կայքը:
Բունդեսլիգայի հերթական տուրի շրջանակներում կկայանա գերմանական «Էլ կլասիկո»-ն` Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի «Բավարիա»-ին: Հանդիպումը կկայանա ապրիլի 4-ին: