Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Դադարը պետք էր, սակայն ընթացքում սկսեցի չհամակերպվել դրա հետ. Նիկոլայ Եղիազարյան

Asekose.am-ը գրում է.

Էկրանային երկարատև դադարից հետո դերասան Նիկոլայ Եզիազարյանը շուտով հանդիսատեսին կներկայանա նոր` «Սպանել 15 րոպեում» գեղարվեստական ֆիլմում, որտեղ մարմնավորում է գլխավոր դերակատարներից մեկին: Asekose.am-ն այս առիթով կապ հաստատեց դերասանի հետ՝ ճշտելու ֆիլմում հանդես գալու իր առաջարկի, մարմնավորած կերպարի, հնարավոր քննադատությունների և իր առաջիկա ծրագրերի մանրամասների մասին:

Asekose.am-ի հետ զրույցում Նիկոլայը պատմեց, որ առաջարկը եղել է ֆիլմի պրոդյուսերի` Էդուարդ Փոռեյանի կողմից, ով նաև տվյալ ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին:

«Մենք մտերիմ ընկերներ ենք և պետք է նշեմ, որ ֆիլմի նկարահանման ընթացքում մեր մտերմությունն էլ ավելի ամրապնդվեց: Ինձ համար հաճելի էր աշխատել նաև ֆիլմի ռեժիսորի՝ Նաիր Հակոբյանի և մյուս խաղընկերներիս հետ»,- իր տպավորություններով կիսվեց Նիկոլայը:

Ըստ նրա խոսքերի՝ «Սպանել 15 րոպեում» ֆիլմում նա ներկայանալու է բացասական կերպարով, ով էապես կտարբերվի իր՝ մինչ այս մարմնավորած բոլոր հերոսներից.

«Մարմնավորում եմ բացասական կերպարներից մեկին՝ Բաբկենին, որը գլխավոր դերակատարներից մեկն է: Նշեմ, որ նման չար կերպարների հազվադեպ կարելի է հանդիպել: Բաբկենը մի տղա է, ով գումարի որևէ խնդիր երբևէ չի ունեցել և չունի, ով գումարի համար կարող է նույնիսկ սառնասրտորեն մարդ սպանել, իսկ դրանից հետո էլ՝ ժպտալ: Չցանկանալով մանրամասնել՝ կասեմ միայն, որ ֆիլմի ընթացքում կերպարս բախում է ունենում գլխավոր հերոսի հետ»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիկոլայը:

Ըստ դերասանի՝ ինքը փորձել է ամեն կերպ նոր գույն և շունչ հաղորդել իր նոր կերպարին՝ Բաբկենին՝ փորձելով բոլորովին այլ տեսանկյունից մոտենալ նրան, այսինքն՝ ինչպես ինքն է նշում, ամեն կերպ փորձել է տարբեր լինել տվյալ ֆիլմում:

Անդրադառնալով նկարահանման ընթացքում հանդիպած դժվարություններին՝ Նիկոլայը նկատեց.

«Իհարկե, դժվարություններ եղել են, բայց այդ ամենը ֆիլմի նկարահանող խմբի անդամները և մենք՝ դերասաններս, հաղթահարելենք՝փորձելով լինել միմյանց թիկունքում»,- պատմեց Նիկոլայը և ավելացրեց, որ այս պահին չի կարող մտաբերել որևէ կոնկրետ դեպք, բայց նրա խոսքով՝ դժվարություններ եղել են մարտական տեսարաններ նկարահանելիս, բարձրահարկ շենքերում նկարահանումներ կատարելիս և նույնիսկ եղանակային վատ պայմանների հետևանքով:

Խոսելով ֆիլմի պրեմիերայից հետո առաջ եկած հնարավոր քննադատությունների մասին՝ Նիկոլայը խորհուրդ տվեց մարդկանց քննադատելու դեպքում ավելի առողջ լինել, որովհետև այսօր, ըստ նրա՝ յուրաքանչյուր ասպարեզում չափից շատ են քննադատությունները:

«Այսօր կան մարդիկ, ովքեր ինչ-որ մի բան են գրում դիմացինին պարզապես վիրավորելու և ցավ պատճառելու համար: Դա շատ տհաճ երևույթ է: Իհարկե, քննադատությունը շատ լավ, բայց միայն այն դեպքում, երբ դա արվում է առողջ, քանի որ դրանով ինչ-որ մեկը մյուսին կարող է նաև որևէ օգուտ տալ: Սակայն լինում են դեպքեր, երբ վիրավորում են կոնկրետ մարդու անձը, նրա սրբությունները: Դա շատ զզվելի է, որովհետև միմյանց նկատմամբ մարդիկ երբեմն շատ չար են լինում: Հուսամ՝ մեր ֆիլմը կընդունվի հանդիսատեսի կողմից, քանի որ այսօր ամեն բան դառնում է քննարկման և քննադատության առարկա: Ընդամենը պետք է, որ մեկս մյուսի հանդեպ ավելի դրական տրամադրվենք»,- մեկնաբանեց Նիկոլայ Եղիազարյանը:

Իսկ թե արդյո՞ք այս գեղարվեստական ֆիլմում հանդես գալուց բացի, հեռուստադիտողը Նիկոլային կտեսնի որևէ այլ նախագծում ևս, դերասանը պատմեց, որ «Սպանել 15 րոպեում» գեղարվեստական ֆիլմը դեռևս այս ժամանակահատվածի իր վերջին աշխատանքն է և, միաժամանակ, հույս հայտնեց, որ առաջիկայում կստանա նոր ֆիլմերում և հեռուստասերիալներում հանդես գալու հրավերներ, որոնցում մեծ սիրով կհամաձայնվի մասնակցել.

«Նկարահանվել սկսել եմ 2008թ-ից և այդ ժամանակահատվածից սկսած՝ անընդհատ եղել եմ եթերում: Անձամբ ինձ այս դադարը պետք էր, սակայն ժամանակի ընթացքում սկսեցի արդեն ինքս չհամակերպվել դրա հետ: Այս ընթացքում եղել են ֆիլմեր, որոնցում հանդես եմ եկել, բայց դեռևս որևէ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ չկա: Հուսամ կլինի, և ես էլ մեծ սիրով կհամաձայնվեմ նկարահանվել»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասան Նիկոլայ Եղիազարյանը:

ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»