ԲՀԿ-ն լքած անդամները վերադառնում են կուսակցություն
Քաղաքական«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ-ն լքած անդամները վերադառնում են կուսակցություն:
Ըստ այդ լուրերի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրն է վերադարձել կուսակցություն: Տեղեկության հավաստիությունը փորձեցինք պարզել ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից: Հաստատելով մեր տեղեկությունը՝ նա ասաց, որ Ռուստամ Գասպարյանի եղբայրը, նրա որդին ու ևս մեկը իրենց բարեկամներից դիմում են գրել կուսակցությանն անդամագրվելու մասին:
«Եվ քիչ առաջ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ստորագրել է նրանց անդամատոմսերը», – ասաց Բաբայանը»։ Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։