Պեդրոն կտեղափոխվի «Արսենալ»
ՍպորտԲարսելոնայի հարձակվող Պեդրոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել մառախլապատ ալբիոնում, իսկ ավելի կոնկրետ Լոնդոնի «Արսենալում»- հայտնում է orer.am-ը:
«Զինագործները» վերջին երկու մրցաշրջաններում հետաքրքրված են եղել 27-ամյա կատալոնացի ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն կատալոնյան ակումբը չի ցանկացել վաճառել նրան:
Բարսայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր է թույլ տալ Պեդրոյին լքել ակումբը մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ իսպանացին չի կարող պայքարել հարավամերիկյան եռյակի ՝ Մեսսիի, Նեյմարի և Սուարեսի հետ:
Աշոտ Մնացականյան