«Ալ-Շաբաբ» խմբավորումը սպառնացել է նոր ահաբեկչություններ իրականացնել Քենիայում
ՄիջազգայինՍոմալիի «Ալ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը, որը հարձակում է իրականացրել Քենիայի համալսարանում, նոր ահաբեկչություններով է սպառնացել այդ երկրում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
«Ոչ մի նախազգուշացում ձեզ չի ապահովի անվտանգությամբ և չի կանխելու հետագա արյունահեղությունը ձեր քաղաքում», - սպառնացել է խմբավորումը:
Ապրիլի 2-ին «Ալ-Շաբաբ»-ի գրոհայինները ներխուժել են Գարիսեյի համալսարան և պատանդ վերցրել ուսանողներին: Նրանք, ովքեր չեն կարողացել մեջբերել Ղուրանը, սպանվել են տեղում: Հարձակաման զոհերի թիվը հասել է 148-ի, ևս մոտ 80-ը վիրավորվել է: