Հայաստանի շախմատի հավաքականը հավաք է անցկացնում Ծաղկաձորում
ՍպորտՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Ծաղկաձորում այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, որը նախապատրաստվում է ապրիլի 18-29-ը հենց Ծաղկաձորում կայանալիք Աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությանը: Մեր թիմն ունենալու է այսպիսի կազմ. Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Հրանտ Մելքումյան, և գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Ապրիլի 5-ին Ծաղկաձոր կմեկնի նաև Հայաստանի կանանց ազգային հավաքականի պատվիրակությունը, որն էլ կնախապատրաստվի կրկին ապրիլի 18-29-ը, բայց արդեն Չինաստանի Չենջու քաղաքում կայան ալիք աշխարհի կանանց թիմային առաջնությանը, որտեղ մեր թիմը կներկայանա այսպիսի կազմով. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Սուսաննա Գաբոյան և գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյան: Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիան:
Շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակիցներն են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հունգարիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ուկրաինայի, Կուբայի և Իսրայելի հավաքականները: