«Նյու Յորք Կոսմոսը» Ռաուլի նորամուտի խաղում հաղթել է Ռոնալդոյի թիմին
ՍպորտԻսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսն ապրիլի 3-ին առաջին պաշտոնական խաղն է անցկացրել ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում», որը նվազագույն հաշվով հաղթել «Ֆորտ Լոդերդեյլ Ստրայքերսին»:
Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի (NASL) խաղում 37-ամյա իսպանացին հանդես է եկել մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 53-րդ րոպեին: «Նյու Յորք Կոսմոսի» 25-ամյա կիսապաշտպան Հակոբ Չիրիշյանը չի մասնակցել խաղին:
«Ֆորտ Լոդերդեյլ Ստրայքերսի» համասեփականատերը բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն է:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողը նախորդ տարվա հոկտեմբերին էր պայմանագիր կնքել ամերիկյան ակումբի հետ: Ռաուլը նաեւ «Նյու Յորք Կոսմոսի» ակադեմիայի տեխնիկական խորհրդականն է: