Անգլիայում երկու դեռահասներ կասկածվում են ահաբեկչության մեջ
ՄիջազգայինԱնգլիայի հյուսիսում ոստիկանությունը երկու դեռահասների է ձերբակալել` ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին հայտնել է BBC-ն:
16-ամյա աղջիկը ձերբակալվել է Մանչեսթերում, իսկ 14-ամյա տղան` Բլեքբերնում, որը Մանչեսթերից հեռու է 38 կմ:
Ոստիկանությունում նշել են, որ ստիպված են եղել ձերբակալել դեռահասներին նրանց բջջային հեռախոսները ստուգելուց հետո:
Տղային և աղջկան, որոնց անունները չեն հրապարակվում, արդեն ազատ են արձակվել գրավի դիմաց: Մայիսի վերջին, նրանք ստիպված կլինեն ներկայանալ դատարան:
Վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում աճել է ձերբակալությունների շարքը` ահաբեկչության կասկածանքով, քանի որ ավելի շատ բրիտանացիներ փորձում են գնալ Սիրիա` «Իսլամական պետության» շարքերում պայքարելու համար:
Ոստիկանությունը հետաքննում է նաև վեց կասկածյալների, որոնք ձերբակալվել են ուրբաթ օրը Դուվրում:
Ավելի վաղ, այս շաբաթ, ինը բրիտանացիներ են ձերբակալվել, որոնք փորձում էին հատել Թուրքիայի և Սիրիայի սահմանը: